PDA

View Full Version : Ղազարոս Աղայան



Мукик
05 May 07, 12:55
Ղազարոս Աղայան [4(16).4.1840, Թբիլիսի, - 20.6(3.7).1911], հայ բանստեղծ, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել է Թբիլիսիյում: Աղայանի դեմոկրատական հայեցողությունները արտացոլվել են նրա հուշագրական ստեղծագործություններում ՝ “Իմ կյանքի գլխավոր իրադարձությունները” ( առանձին հրատարակչություն 1893 ) և “Հարություն և Մանվել” (1867) , ինչպես նաև “Երկու քույր” վեպում (1872) , որտեղ պատկերված են 19 դարի 60-70-ականների սոցիալական հակասությունները հայկական գյուղում, գյուղացու պայքարը շահագործողների դեմ :

Աղայանը մանկական ճանաչված գրողնեից և հայ մանկական գրականության հիմնադիրներից մեկն է (“Գյուլնազ տատիկի հեքիաթները” , 1904):

Հեքիաթների ( “Անահիտ”, 1881, “Արեգնազան”, 1887, և այլն) և պոեմների հեղինակ, որոնց շարքում առանձնանում է “Տորք- Անգեղը” (1888).

Թարգմանել է Ա.Ս. Պուշկինին, Ի.Ա. Կռիլովին: “Մայրենի Լեզու” սկզբնական ուսուցման դասագրքի հեղինակն է, որը մոտ 40 տարի եղելե է ամենատարածված դասագիրքը հայկական կրտսեր դպրոցների համար: Գրել է նաև “Արևիկ” ուսուցողական գիրքը (1908, այբբենարան և ինքնուսույց մեծահասակների համար) և այլն: Հիմնադրել է մանկական “Աղբյուր” ամսագիրը ( 1883, մինչև 1891 թ., փաստացի ղեկավարել է նրա հրատարակչությամբ)

Աղայան- մեծագույն հայ մանկավարժ, որը ելույթ է ունեցել կրթության դեմոկրատացման օգտին: Պահանջում էր ազատել դպրոցը հոգևորականության ազդեցությունից և փոխանցել այն ժողովրդին:

Նաև ելույթ էր ունենում խավային և ազգային սահմանափակումների դեմ կրթության ոլորտում, սովետական դատիարակության և աղջիկների և տղաների միացյալ ուսուցման օգտին:
:roza:

Мукик
05 May 07, 12:58
Ճախարակ

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներմ
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ,սու՛տ շարժիր լայն տևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ:
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր:
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց:
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան:
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա:
Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ տեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ -
Եկավ տարավ ամեն ինչ:
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր:

Мукик
05 May 07, 12:58
Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Мукик
05 May 07, 13:03
Արեգակ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:


Լուսնահաչ _

Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, -
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Мукик
05 May 07, 13:04
Սագ

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր

Мукик
05 May 07, 13:06
Կատու

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
- Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:
:huh:

Мукик
05 May 07, 13:07
Հովվի անկողինը

Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը գլխակալ.
Մի հին կարպետ ուսերին,-
Այս է հովվի անկողին:

Երբ անձերվ է կաթկտում,
Եվ կարպետը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ,
Քունդ անու՜շ...

Мукик
05 May 07, 13:08
Պառավի հորթը

Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին:

Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
“Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց,
Խեղճ պառավին լացացըրեց:

Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն:

Կովը վազեց բառաչելով,
Պառավը ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիքը ծըծերը բերանն առավ:

Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըտողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին:

Мукик
05 May 07, 13:09
Հոնի կորիզը

Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:

“Կորիզն,- ասաց, - ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա”:

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:

“Կույր է բախտը, սուտ չէ ասած”,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
“Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց...”

Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. -
“Իրա՛վ? իրա՛վ, չէր արժանի”,
Միաբերան ձայնեցին...

Մայրըս ասաց. “ Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից”:

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:

Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:

“Հոնի կորիզն” այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք...

Мукик
05 May 07, 13:10
Մանուշակ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Мукик
05 May 07, 13:11
Հովվի սրինգը

Հովիվը սարին՝
Ոչխարը առաջին՝
Ոչ շուն և ոչ զենք
Չունի նա կշտին:

Եվ ահա եկան
Օրը ցերեկով
Սոված գայլերը՝
Ամբողջ ոհմակով:

Հովիվն ի՞նչ աներ,
Ինչպե՞ս ազատեր,
Իր ամբողջ հոտը,
Իրան էլ հետը:

Նա ճարը կտրած՝
Սրինգը հանեց
Եվ աղիողորմ
Մի երգ նվագեց:

Եվ ինչպե՝ս քնքուշ,
Ինչպե՜ս մեղմանուշ,-
Բոլոր գայլերը
Կտրեցին ապուշ...

Եվ լսում էին
Սարա'ծ, քարացած,
Սրնգի ձայնից
Թովված ու դյութված:

Բայց ի՞նչ էր երգում
Հովիվն այնպես լու՜րջ,
Որպես մի հարա՜չ,
Որպես մի մրմու՜նջ:

Նըրա նվագը՝
Զիլ ու քաղցրաձայն՝
Մի աղերսանք էր,
Մի գոչ օգնության:

Սրինգն ածելիս՝
Նա ձայն էր տալիս
Իր կտրիճներին՝
Զոալում շներին. -

Ա, Չաբա՜ր,
Ա, Ղաթա՜ր
Եկե՜ք, հա՛, եկե՜ք,
Ա՛, Քյասա՜ր,
Ա՛, Բասա՜ր,
Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք...

Հանկարծ թնդում է
Յուրթն ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրո՜ց,
Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց...

Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում...

Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝,
Փրկում է հոտը,
Չար գազաններից՝
Սոված գայլերից...

Мукик
05 May 07, 13:12
Ատամը փոխած

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով...
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ...