PDA

View Full Version : Նախագահի ծննդյան օրը համարվում է պետական տոների բաղկացուցիչներից մեկը, որովհետև նախագահը, անկախ անուն-ազգանունից, պետության խորհրդանիշերից է



VIP Forums Group
30 Jun 13, 15:28
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Քաղաքակիրթ երկրներում նախագահի ծննդյան օրը համարվում է պետական տոների բաղկացուցիչներից մեկը, որովհետև նախագահը, անկախ անուն-ազգանունից, պետության խորհրդանիշերից է: Անշուշտ, մեր ժողովրդի հոգու մեջ այնքա՜ն շատ են նստվածքները, որ չեն ուզում հաշտվել ընդունելի նորմերի հետ... Ի՜նչ արած, հուսանք, որ կգա այն օրը, երբ երկրի նախագահն իսկապես խորհրդանիշ կլինի՝ վեր կուսակցական և անձնային ընկալումներից:Իսկ այժմ շնորհավորում եմ իմ հասակակից Սերժ Սարգսյանին, որին առաջին անգամ տեսել եմ 1978 թվականին, մայիսի 25-ին՝ անձրևային մի օր, ԼՂԻՄ մարզկոմի շենքում, իսկ երեկոյան թեյ ենք խմել Ստեփանակերտի ,,Քիրս,, սրճարանում: Ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը... Կուզենամ, որ նախագահը հաճախ վերադառնա այդ տարիները և հենց այդ տարիների հայացքով նայի Հայաստանին ու հայաստանցիներիս, բոլորիս...Առողջություն եմ մաղթում, քաղաքական խոհեմություն և կամք...

http://blognews.am/static/news/s/2013/06/63244.jpg

More... (http://blognews.am/arm/news/63244/nakhagahi-tsnndyan-ory-hamarvum-e-petakan-toneri-baxkacucichneric-meky-orovhetev-nakhagahy-ankakh-anun-azganunic-petutyan-khorhrdanisheric-e.html)