View Full Version : Armenian Ministers are epileptics? էպիլեպսիայով տառապող ՀՀ նախարարներ ունե՞նք Оказываеться в Армянском правительстве есть министры больные эпилепсией
ԲԱՆԱԿՈՒՄ ծառայած ու չծառայած ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
16/10/2011
Հայաստանի Կառավարության 16 տղամարդ անդամներից միայն 5-ն է ծառայել Զինված ուժերում:
Ամփոփելով այս թեմայով իր ուսումնասիրությունը, գրում է news.am գործակալությունն ու ներկայացնում բանակում ծառայած ու չծառայած նախարարներին:
Զինված ուժերում ծառայած նախարարներն են`
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Տրանսպորտի եւ կապի ու տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյան
Մնացած 11 նախարարները չեն ծառայել բանակում: Ընդ որում, ըստ news.am-ի, «չծառայած նախարարները»` գիտությամբ զբաղվելու ազնիվ մտայնության պատճառով, կամ ազատվել են բանակից ծառայությունն անհնար դարձնող հիվանդություններով, օրինակ` էպիլեպսիայով կամ հարթաթաթությամբ, կամ էլ ծառայել են, բայց համեստորեն թաքցնում են այդ փաստը իրենց պաշտոնապես հրապարակված կենսագրություններում:
Եվ այսպես` բանակում չծառայած նախարարներն են`
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյան
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
Ի դեպ, ավելացնենք, որ ,գիտության զբաղվելու մտայնության պատճառով, բանակում չի ծառայել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով 1980-1983 թվականներին սովորել է սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, որն էլ ավարտել է գերազանցության դիպլոմով:
Կառավարությունից տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռազմական պատրաստություն է ստացել ԲՈՒՀ-ում ուսման տարիներին` պահեստազորի սպաների ծրագրով:
P:S...naxararner unenq ashxarh@ chuni...
Հետաքրքիր է ով է էպիլեպսիայով գժի թղթով ազատված նախարարը։
a_grigory
17 Oct 11, 21:38
Александр Македонский тоже был эпилептиком.
не все то эпилепсия, что с припадками
медицина в его время была не особо крутой
обычно эпилепсия без хорошего лечения ведет к слабоумию, т.к. каждый припадок=массовой гибели нейронов
Հետաքրքիր է ով է էպիլեպսիայով գժի թղթով ազատված նախարարը։
;)
Sranq , ays Xdrner@...
Եվ այսպես` բանակում չծառայած նախարարներն են`
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյան
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյան
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան
Հետաքրքիր է ով է էպիլեպսիայով գժի թղթով ազատված նախարարը։
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան´´ Հլը սրա ռոժին նայիր, ինչ կասես?...իմ համար ոչ թե գիժ է այլ թալանչի ու էպիլեպսիկ էլ կլինի , որպիսի պատասխանատվություն չկրի իր կրիմինալի համար...
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան´´ կամ էլ էս տգետից ինչ նախարար , սա նմանվում է դոդիկների դասակարգին, որ միայն ու միայն իր էշն է կապրոնից եվ օրական 10_լիտր էլ կաթ է տալիս...
Համար 2-րդ էպիլեպսիկը, գժի թուխթ էլ ունի գարանտիայի համար...
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարը
Այսօր լրացավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի պաշտոնավարման 100 օրը: Ընդունված կարգի համաձայն, պաշտոնյաներն այդ օրը հանդիպում են լրագրողների հետ և ներկայացնում, թե ինչ են արել: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր երկրորդ նախարարի 100-օրյակին պատրաստվել էր արտակարգ ձևով, այնպես արտակարգ, որ անհնար էր առանց հուզմունքի լսել նախարարի գործունեության հոգեցունց պատմությունը:
Ի տարբերություն մյուս պաշտոնյաների, որոնք անձամբ են ներկայացնում արածն ու չարածը, Երիցյանի 100 օրը ներկայացված էր ֆիլմով, որի տեքստը` «Շարքայինից մինչև գեներալ, իրավապահ իրավաբանական գիտությունների դոկտորը» վերտառությամբ տպագրված էր «Արտակարգ թերթում» և բաժանվել էր լրագրողներին, որպեսզի հանկարծ որևէ մեկը որևէ բառ բաց չթողնի ասվածից ու արվածից: Զգացվում էր, որ ֆիլմը կամ, ավելի շուտ՝ ներբողը, նախարարի համար անսպասելի չէր, նա արդեն առնվազն մեկ անգամ տեսել էր այն, դրա համար էլ այս անգամ իր գովքը լսում էր մի քիչ գլուխը կախ, մի քիչ ամաչելով, բայց, դե, ո՞ւմ հաճելի չէ, երբ իրեն գովերգում են: Ներբողի հեղինակն, ըստ ամենայնի, լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանն էր: Դժվար թե աշխարհի մեկ այլ երկրում, առավել ևս` Հայաստանում չափանիշ ընդունվող ՄՉՍ-ի նախարարական հաշվետվությունում կարելի լինի նման պաթետիկ ոճի և ձևակերպումների հանդիպել: Մեջբերենք մի քանի հատված:
«Ժողովրդական ասույթ կա. օր կա` տարի է կերակրում: Արտակարգ իրավիճակներում օրերը ժամերով չեն հաշվվում, վայրկյաններ կան, որ տարիների էներգիա են խլում, պահեր կան, որ քարանում են ժամանակի մեջ, ու ժամանակի հոսքը ինչ-որ տեղ հեռվում է: Իսկ երբ այդ ժամանակն անձնապես քեզ է պետք, այն սլանում է ինչպես սամում»:
Արմեն Երիցյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է, այսինքն` բանասիրությունից հեռու մարդ, այնպես որ, նման զեղումները հաստատ նրա մտքի արգասիքը չեն: Երիցյանին նախարարի պաշտոնին առաջադրեց «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն էլ հիմք դարձավ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալի կուսակցականացմանը. նախարար դառնալու համար Երիցյանն արտակարգ ռիթմով օրինացերկրական դարձավ: Նախկինում ԱԻՆ ղեկավարը դարձյալ օրինացերկրական Մհեր Շահգելդյանն էր, որը նախարարի պաշտոնը ստանձնեց նախարարության ստեղծման առաջին օրերից: Այս նախարարությունը քվոտայով հենց այս կուսակցությանն էր բաժին հասել, այսինքն` նախարարի փոխվելուն զուգընթաց քաղաքական ուժի փոփոխություն տեղի չէր ունեցել: Սակայն լրատվական ծառայության ներկայացրած ֆիլմը ծայրից ծայր խոսում էր մի բանի մասին, որ մինչև Երիցյանը նախարարությունն անտերության մատնված մի ավերակ էր, որ այստեղ ոչ թե նախարար, այլ Աստված գիտե՝ ով է նստած եղել, և ահա Երիցյան Արմենն էր, որ եկավ և վերջապես կփրկի բոլորին` թե´ նախարարությունը, թե´ հայ ժողովրդին, թե´ ընդհանրապես Երկիր մոլորակն ամբողջությամբ վերցրած:
«Նախարարությունը երկու տարի առաջ էր կազմավորվել: Սակայն նրա կազմի մեջ մտնող ծառայություն-գործակալություն-ՊՈԱԿ-ները գործում էին առանձին, ամեն մի ՊՈԱԿ իր հետաքրքրություն-շահերն ուներ, և միշտ չէր, որ դրանք համընկնում էին նախարարության շահերին»: Ի՞նչ է դուրս գալիս` Շահգելդյան Մհերի օրոք նախարարությունում շունը տիրոջը չէր ճանաչո՞ւմ, և այն, ինչ չարվեց երկու տարում, փաստորեն, Երիցյանի պաշտոնավարմամբ հնարավոր է դառնում 3 ամսո՞ւմ: Ի դեպ, թեև ոստիկանապետի նախկին տեղակալը պաշտոնը բարձրացնելու համար դարձավ կուսակցական, սակայն այսօր արդեն իր ղեկավարած նախարարությունում հստակ դրել է ապակուսակցական աշխատանքի սկզբունքը։ Նա հայտարարեց, որ «եթե մեկը փորձի դառնալ կուսակցական, այդ մարդուց կազատվենք»:
«Անարդյունավետ կառավարում, կադրային, գործառութային, նույնիսկ համակարգային կրկնություններ, շենքային անմխիթար, առանձին դեպքերում` անարդյունավետ պայմաններ, սեփական ու պետական շահերի անհավասար պայքար, տեխնիկական թույլ հագեցվածություն, նորագույն տեխնոլոգիաների համատարած բացակայություն, հնարավորության սահմաններում` այլոց գրպաններին ակնադրում, իրավական` տեղ-տեղ ականապատ դաշտ»: Ահա թե ինչ անմխիթար ժառանգություն է ստացել նախկին ոստիկանը: Եվ դեռ այսքանից հետո զարմանում էին, թե ինչպես էր «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ին հանձնված 2,5 միլիարդ դրամի ալյուրն անհետացել (սկզբում ալյուրը փչացրել էին, հետո վաճառել շուկայականից ցածր գնով): Եվ ահա նման բարձիթողի պայմաններում գործի է անցնում շարքային ոստիկանից գեներալ-մայորի աստիճանի հասած իրավաբանական գիտությունների դոկտորը:
«Շարքայինից գեներալի կոչման հասած նախարարը, գործի դնելով տարիներով հղկված կառավարման իր փորձն ու հմտությունները, բարդ պայմաններում երկար ու արդյունավետ աշխատելու կարողությունը, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և օպերատիվ որոշում ընդունելու ունակությունը, առանց ընկրկելու մեծ ու փոքր խոչընդոտների առաջ, ամենատարբեր ուղղություններով մարտավարական բազմաթիվ վստահ քայլերով սկսեց իրականացնել ժամանակին համահունչ, աշխարհի հետ համաքայլ հզոր նախարարության շինարարությունը, նաև` բառի բուն իմաստով»: Բառի բուն իմաստն էլ այն է, որ դեռ ոչ թե 100-օրյա, այլ ընդամենը մեկշաբաթյա նախարար Երիցյանը հայտարարել էր Դավիթաշենում կառուցվելիք նախարարության նոր շենքի, ավելի շուտ՝ շենք-կառույցների համալիրի մասին` ուղղաթիռային հրապարակներով ու բազմաբնույթ տեխնիկայով, նորագույն տեխնոլորգիաներով։ Եվ արդեն սեպտեմբերի 4-ին` փրկարարի օրը, հայտարարվածն իրականություն կդառնա, բոլոր կառույցները կտեղափոխվեն նոր շենք: Ահա թե ինչեր կարելի է անել` համակարգի գլխին նորմալ ղեկավար նշանակելով:
Իսկ հիմա, Նիկոլայ Գրիգորյանի գեղարվեստական զեղումները դնելով մի կողմ, տեսնենք, թե ինչ է արել իսկապես և ինչ կարող է անել Արմեն Երիցյանն իբրև արտակարգ իրավիճակների նախարար: Նախագահի որոշումը` ոստիկանական բավական խոսուն անցյալ ունեցող Երիցյանին հիշյալ պաշտոնում նշանակելու վերաբերյալ, միանգամայն արդարացված կարելի է համարել: ԱԻՆ-ում տերուտնօրինություն անողը Փրկարար ծառայության պետ, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Էդիկ Բարսեղյանն է (Լոնդիկ), որին ղեկավարել, ինչպես կյանքը ցույց տվեց, Մհեր Շահգելդյանն այդպես էլ չկարողացավ։ Նախարարությունում պտտվող հսկայական գումարները շրջանցում էին նախարարին, իսկ ապօրինությունների, մասնավորապես, «ալյուրի» կարգի գործերի մասին նա նույնիսկ տեղյակ չէր լինում: Թե ինչպես կկարողանա գեներալ-մայոր Երիցյանը վերահսկել գեներալ-լեյտենանտ Բարսեղյանին, ցույց կտա ժամանակը. 100 օրվա կապակցությամբ Բարսեղյանը բաժակ բարձրացրեց նոր նախարարի պատվին` ասելով, թե, հաստատ, պ-ն Երիցյանի ղեկավարությամբ իրենց նախարարությունը կդառնա ամենաուժեղներից մեկը։ Չի բացառվում, որ Բարսեղյանը նման բաժակներ բարձրացրել է նաև ի պատիվ Շահգելդյանի, սակայն դա այս դեպքում այդքան էլ կարևոր չէ:
Համակարգն արդյունավետ դարձնելու նպատակով նախարար Երիցյանի օրոք մշակվել ու կառավարության հաստատմանն է ներկայացվել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի բարեփոխումների հայեցակարգը», որով ՊՈԱԿ-ներում օպտիմալացում է կատարվելու: Սկսվել է ազգային պլատֆորմի ձևավորումը։ Նախարարի հավաստմամբ, նման պլատֆորմ տարածաշրջանում կունենա միայն Հայաստանը: Նախարարն օպերատիվորեն արձագանքել է նաև ընթացիկ բոլոր արտակարգ իրավիճակներին` Դիլիջան-Իջևան սողանքին, Արաքսի ափի պաշտպանիչ գործողություններին, Նուբարաշենի թունաքիմիկատների հետ կապված խնդրին, Գառնիի սեյսմոլոգիական հզոր դիտակայանի վերականգնմանը և այլն: 100 օրում նախարարը նաև հասցրել է նախարարությանը խորհրդանիշ և դրոշ պարգևել, պետական ու գերատեսչական մեդալներ, նվագախումբ, իսկ կառավարության գործընկերներին խոստացել է նվիրել փրկարարի հագուստ: Ասում են` նախարարը նաև կարգին ջրասուզակ է և դահուկորդ, այսինքն` հարկ եղած դեպքում կարող է փրկարարներին օրինակ ցույց տալ: Այնպես որ, կարելի է ասել, Արտակարգ իրավիճակների նախարարությանը ո´չ թե նախարար է բաժին հասել, այլ պարզապես փրկիչ:
P.S: kORRUPTE MENSH:
Ի դեպ, ավելացնենք, որ ,գիտության զբաղվելու մտայնության պատճառով, բանակում չի ծառայել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով 1980-1983 թվականներին սովորել է սովորել է Լենինգրադի Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտում, որն էլ ավարտել է գերազանցության դիպլոմով:
Կառավարությունից տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռազմական պատրաստություն է ստացել ԲՈՒՀ-ում ուսման տարիներին` պահեստազորի սպաների ծրագրով:
1981-1990 բարձրագույն ուսումնական հաստատություներում միայն Համալսարանի Իրաբանական ու Բժշկականի Բուժ:ֆԱԿ_երում էր <<Военная Кафедра>>...
Էդ ոնց հասկանանք?...Հաաաաաաաաաաաաա աա համ էլ սրա ռամեն տակից փախած է, հնարավոր է, որպես անպիտան են ձեվակերպել(նիգոդնի)...
http://www.gov.am/am/structure/
Александр Македонский тоже был эпилептиком.
Будем надеяться, что никто армянский народ не заставит ходить военными походами до индии и китая :rolleyes:
Но факт очень интересный, если подтвердиться, что кто то ради освобождения от армии себе так называемую бумажку сумашедшего сделал «գժի թուղթ»...
эпилептик не есть сумашедсший вообще-то
нахарары у нас конечно гады, но не надо нормальных эпилептиков обзывать незаслуженно
эпилептик не есть сумашедсший вообще-то
нахарары у нас конечно гады, но не надо нормальных эпилептиков обзывать незаслуженно
Ինչո՞ւ է մի հարցումը հունից հանել Վովա Գասպարյանին
Հոկտեմբեր 18, 2011
Թերթը գրում է, որ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը շաբաթ օրը բավականին ուշագրավ մի հայտարարություն է արել` խոսելով բանակում տեղի ունեցող միջադեպերի շուրջ բարձրացող աղմուկից:
«Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն են կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք եւ հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»,- ասել է Գասպարյանը:
«Հիշեցնենք, որ «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով մի շարք տեղեկություններ:
Եթե ՊՆ հրապարակեր այդ տեղեկությունները տրամադրեր, կլիներ այն, որ հասարակությունը կիմանար, թե ինչքան մեծ թվով առողջ մարդիկ են խուսափել բանակից, եւ` հակառակը, թե ինչպես են ՊՆ հաշվին մարդիկ ուսում առնում ստանում դրսում, ինչից հետո նրանց մի մասը հետո չի շարունակում իր ծառայությունը բանակում, հասարակությունը կիմանար, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները հիմնականում բանակում չեն ծառայում, եւ կիմանար` անուն առ անուն: Եվ ամենակարեւորը, հասարակությունը կիմանար, որ բազմաթիվ ՊՆ պաշտոնյաներ, գեներալներ, ինչպես նաեւ իշխանական համակարգի այլ ներկայացուցիչներ հենց իրենք են բանակին մատակարարում սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ, բայց, բնականաբար, ոչ թե իրենց գրպանից, այլ իրենց բիզնեսը առաջ են տանում հենց բանակի հաշվին: Ո՞վ չգիտի, թե ում արտադրած թթվասերն են ուտում ԼՂՀ ՊՆ զինվորները, կամ ում արտադրած թթուներն են ուտում Հայաստանի բանակի զինվորները»:
хз, но эпилепсия не психическая болезнь
так что у них не гжи тухт
Powered by vBulletin® Version 4.2.2 Copyright © 2025 vBulletin Solutions, Inc. All rights reserved.