PDA

View Full Version : The Armenias bloger



brat_eu
14 Oct 11, 00:48
:huh:
Մեր հայ բլոգերները´´...

Հայոց համազգային ... ինֆանտիլիզմ
16:12, Հոկտեմբերի 13, 2011
Էս վերջերս պատահաբար ծանոթացանք մի օտարերկրացու հետ, որն առաջին անգամ էր Հայաստանում: Առաջին անգամ եկել էր ու ընկել Երևանի ոսկե աշնան մեջ, տաքուկ փողոցներ, բացօթյա սրճարաններ... մի խոսքով, սիրահարվել էր: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ բիզնեսմեն է, արդեն մի քանի տարի է Վրաստանում փորձում է բիզնես անել, ինչ-ինչ բաներ ստացվում են, գոհ է, բան է, ոչինչ...

- Բայց հրաշք երկիր ունեք, ինձ վրացի գործընկերներս էս քանի տարի է համոզում էին, որ ահավոր վատ երկիր է Հայաստանը, որ հայերը լավը չեն... զարմացած եմ, ճիշտն ասած: Ինչի՞ չէին թողնում, որ գամ: Երկու տարի է համերկրացիս, որ լրագրող է, ինձ ասում էր՝ արի գնանք Հայաստան, հաստատ դուրդ կգա, չէի համոզվում: Դե վրացիներին էի լսում: Էս տարի վերջապես կարողացավ համոզել: Բայց վրացի գործընկերներիցս թաքուն եմ եկել, որ իմանային, ամեն ինչ կանեին, որ չգամ....

Համեմատություն էր անցկացնում Երևանի ու Թիֆլիսի միջև՝ հօգուտ Երևանի, ապահով է, հաճելի է... Ստանդարտ, մի խոսքով, էն, ինչ համարյա բոլոր արտասահմանցիները ասում են:

Ճիշտն ասած, ո՛չ զարմացա վրացիների վրա, ո՛չ էլ ատելությամբ լցվեցի: Ամբողջ խորությամբ ու անկեղծությամբ սկսեցի խղճալ նրանց: Իսկականից, շատ մեղք են իրենց էդ ատելության, հայաֆոբիայի՝ այսինքն, վախի, թերարժեքության էդ զգացողության մեջ: Չգիտեմ գոնե իմ շրջապատում մեկին հակառակ իրադրության մեջ: Իսկ էնտեղ համազգային բնույթ է կրում, որ՛տև մի քանի տարվա մեջ մեկի հետ չես շփվի, երկուսի, երեքի հետ չես շփվի....

Մյուս կողմից ջավախահայության հարցերը, երրորդ կողմից վրացահայության վիճակը, ազգանուններ փոխելը, հայկական եկեղեցիների ավերումը...

Ու բոլոր իրողությունների ֆոնին Արմենիա թիվի-ով անցկացվող "եղբայրական" շոուները: Իրար գենացվալե, իրար ցավդ տանեմ, հայերն արդար ժյուրի են, վրացիներին բարձր են գնահատում, մերոնց ցածր /արդար չեն, է, ավելի շուտ միտեղները բաց է ոնց որ միշտ/ (էս մանրամասները մի օր ռադիո Վանի բլոգում մեկն էր գրել, ինկատի ունեմ, ես չեմ նայել, ուրիշ մանրամասներ չեմ կարողանա բերել էդ շոուից):
Ու նայում ես վարողները կազմակերպիչները էլի Տաշիր են, ու զարմանում ես՝ մեծ մարդիկ, կրթություն բան ստացած, ռուսախոս-ինծիլիգենտ /մենք կողմ ենք ռուսական դպրոցների վերաբացմանը/, բայց արածները՝ ինֆանտիլիզմի տիպիկ օրինակ:

Իրենց մեկ է, որ քանի վրացիները ստեղ տայա-տայա-տայա էին անում /ես ինքս վրացական երգչախմբային երգերի սիրահար եմ, ասեմ իմանաք/, Վահագն Չախալյանը բանտում հացադուլ էր հայտարարել, որ՛տև եղբայրական ժողովրդի ներկայացուցիչները նվաստացուցիչ պայմաններ էին ստեղծել, ավելի էին վատացրել վիճակը...

Տաշիրենք ինձ կասեն՝ ի՞նչ կապ ունի, հո՞ բոլոր վրացիները չեն մեղավոր: Ճիշտ որ ամեն վրացի առանձին-առանձին չի ստեղծել էդ բանտի պայմանները, ամեն վրացի մի քար չի պոկել եկեղեցուց ու մի գերեզմանաքար չի ջնջել, բայց ձեր երգելն ու տաշի-տուշին ո՞նց է գալիս, ո՞նց եք կարողանում խմել հայ-վրացական եղբայրության կենացը /ի դեպ, նկատել եմ, որ վրացիք հիշում են եղբայրության մասին, երբ դու՝ հայդ, իրենց պետք ես էդ պահին/, երբ ձեր ազգակիցներին բանտերում են պահում, ձեր եկեղեցիներն ու նախնիների գերեզմաններն են քանդում... Լավ, դուք խմում եք, խմեք, բայց ինչի՞ եք ամբողջ ժողովրդի մեջ էդ եղբայրության պատրանքը քարոզում: Որ ի՞նչ:

Ինչի՞ են մեր ժողովրդին միշտ եղբայրության պատրանքներով սնում: Որ ավելի՞ բթացնեն տեսակի պահպանման բնազդը: Թուրքերի հետ եղբայրանանք, ի՞նչ անենք, որ մեկուկես միլիոն են կոտորել, երկիրդ էլ պղծել են, ռուսների հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ իրենց համար հենց հիմա Ռուսաստանում ապրող ու աշխատող քո եղբայրը խաչիկ է, ֆրանսիացու հետ եղբայր ենք, ի՞նչ անենք, որ նավերը սարերը չեն բարձրանում ու ընդհանրապես ի՞նչ անենք, որ ամբողջ պատմության ընթացքում մեր մի տեղը միշտ բաց է եղել:

Հիմա վստահ եմ, կգտնվեն մարդիկ, որ հաստատ կմտածեն, որ ես ատելություն եմ քարոզում, մշտական աբիժնիկություն, անցյալով եմ ապրում.... չնայած ոնց նայում եմ, թվարկածներից ոչ մեկը անցյալ չի: Ոչ ռուսին եմ ատում, ոչ վրացուն, թուրքից զզվում եմ, որ՛տև ալերգիկ եմ, բայց որ գլոբալ վերցնում եմ՝ ոչ մի ազգի չեմ ատում:

Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, ինչի՞ մեր ժողովրդին չեն սովորեցնում, որ մենք իրար մեջ ենք եղբայրներ, իրար ցավը տանենք, ոչ թե վրացիների: Հակառակը՝ հայերը հայերի փոր են թափում սերիալներում, բայց վրացիների ու ռուսների հետ իրար գրկած եղբայրության կենացներ են խմում ու տրնգի պարում...

Հա, բոլոր վրացիները չեն մեղավոր, բայց նույն Կիկաբիձեն, որ ձենը կտրած նստած էր, քանի եկեղեցին քանդում էր իրենց տերտերը, քանի Չախալյանին ձերբակալում էին, որ ի՞նչ եկավ Հայաստանում էդքան փառք ու պատվի ու արձանի էլ արժանացավ:

Մի բան ծուռ չի՞ էս ամեն ինչում: Թե՞ ինձ է թվում:

brat_eu
14 Oct 11, 01:10
:huh:


Մեր պատասխանը Գոնսալեսին: Ետ կանչել Իսպանիայում ՀՀ դեսպանին:ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին հրավիրել Արտգործնախ., մինչ այդ փոխարտգործնախարար նշանակելով Ռուբեն Հայրապետյանին:Ոչ կառավարական մակարդակով աջակցել Բասկ անջատականներին:Եվրոխորհու դումմեր պատգամավորների միջոցով բարձրացնել Եվրոխորհրդից Իսպանիայի արտաքսման հարցը, որպես կոռուպցիայի անթույլատրելի բարձր մակարդակ ունեցող երկրի:Ամռանը ՀՀ քաղաքացիներին հորդորել չհանգստանալ Իսպանիայում: Անմիջապես դուրս հանել հայկական կապիտալը Իսպանիայից:Մրցավար Գոնսալեսին մեզ չհանձնելու դեպքում ՀՀ հատուկ ծառայություններին հանձնարարել իրականացնել <<Սուդյա Պ>> գաղտնի առևանգման օպերացիան:Որպես անօրինական բանտախուց օգտագործել <<Հարսնաքար>> ռեստորանային համալիրի նկյուղը:

brat_eu
14 Oct 11, 01:11
;)


Срочно: Итурральдо Гонсалес признан "Самой сексуальной и желанной женщиной года" в Армении:)

brat_eu
14 Oct 11, 01:12
;)


Մեր հարևանը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքներին մասնակցելու համար, իր իսկ կնոջ խոսքերով, 40000 դրամ է ստացել, որն էլ հաջողությամբ ծախսել է երկաթե դուռ ձեռք բերելու համար: Էլ ինչի՞ մեր ձայները 5000 դրամով ծախենք Սերժ Սարգսյանին կամ մյուսին, եթե կարող ենք 40000-ով Լևոնին տալ: Հարիֆ ենք էլի

brat_eu
14 Oct 11, 01:29
;)
Լևոն Տեր-Պետրոսյանի կարապի երգը

12:59 - 11.10.2011

Լևոն Տեր-Պետրոսյանի հայրենակից` սիրիացի միջնադարյան հեղինակ Աբուլ Ֆարաջն իր հետաքրքրաշարժ պատմություններից մեկում գրում է. «Տեսնելով Սոկրատեսին արմատիքով սնվելիս` ծանոթներից մեկն ասաց. «Եթե ծառայեիր մեր տիրակալին, երբեք չէիր հասնի այնպիսի վիճակի, որ արմատիքով սնվեիր»: «Իսկ եթե դու գոհանայիր արմատիքով, ապա չէիր ծառայի քո տիրակալին»,- պատասխանում է փիլիսոփան»:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն հայտնեց և փորձեց վերադառնալ քաղաքականություն, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նա կարող է այդքան աներեսություն ցուցաբերել: Հայ ազգի հանդեպ կատարած հանցանքների համար պատժից խուսափելը նրան վստահություն ներշնչեց, իսկ բարոյալքված ու անտերության մատնված ժողովրդի անմխիթար վիճակը դարձավ առիթ, որ ԼՏՊ-ն մեկ անգամ եւս համարձակություն ու լկտություն ունենա` փորձության ենթարկելու երկրի ապագան: Ինքնահավան ու ամբարտավան մարդը նույնիսկ չկարողացավ համակերպվել իր համախոհների հետ ու շատերին վանեց իրենից:

Անկրկնելի համարելով իրեն` ԼՏՊ-ն, փառքի բնատուր ծարավով առաջնորդվելով, գնում է դեպի անխուսափելի քաղաքական ինքնաոչնչացում: Թե ի՞նչ հոգեխառնվածքի տեր է Լևոնը, արդեն համարյա բոլորը գիտեն: Նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո` անհոգ վիճակում 10 տարի գեղարվեստական գրականություն կարդալու ընթացքում ոչ մի կենդանության նշան, ոչ մի շփում հայ ժողովրդի հետ, որը նրան նախագահ դարձրեց: Կարծես, այդ ժողովուրդը համբարձվել էր երկինք:

ԼՏՊ-ն բնական աղետ է` ավերիչ երկրաշարժ կամ ջրհեղեղ, որից հետո միշտ ավերածություն, դժբախտություն ու անկում է լինում: Եվ եթե այս ամենից հետո ԼՏՊ-ն նորից իշխանություն է ուզում, նշանակում է, որ այդ մարդն անուղղելի է: Ցավալի է, բայց փաստ, որ նույնիսկ Մարկեսը չկարողացավ նրա մեջ ինչ-որ բան փոխել: Հետաքրքիր է, եթե մարդու մեջ ոչինչ չի փոխվում, ինչո՞ւ է գրականություն կարդում, այն էլ` Մարկես:

Անկեղծ ասած` մարդկայնորեն կարելի է և պետք է ցանկանալ, որ ԼՏՊ-ն, որպես մարդ արարած, երկար ապրի, ասենք` 100 տարի, բայց չի կարելի նույնիսկ վատ երազի տեսքով պատկերացնել, որ ԼՏՊ-ն ու նրա նմանները դեռ տասնյակ տարիներ բզկտելու են Հայաստանը:

Մինչև հիմա ԼՏՊ-ն չի հասկացել, որ Հայ ժողովուրդն ու Հայաստանը ո'չ իր, ո'չ էլ իր նմաններից պաշտպանվելու ո'չ ուժ ունի, ո'չ էլ ժամանակ, ուրեմն նա և իր նմանները Հայաստանի համար ավելի վտանգավոր են, քան մոնղոլ-թաթարները: ԼՏՊ-ի վաստակը հայ ժողովրդի հանդեպ կլիներ միայն այն, որ, հրապարակավ հրաժարվելով քաղաքականությունից, իրեն նորից չէր առաջնորդի դեպի իշխանություն, քանզի ինքն էլ գիտի, որ իր ղեկավարած իշխանությունը թալանել և դարձյալ թալանելու է արդեն թալանված երկիրը:

Անփառունակ, անսկզբունքային մարդիկ ժողովրդավարի ու հայրենասերի դիմակի տակ պատրաստ են ամեն ինչի, միայն թե պաշտոն ունենան, փող ունենան:

ԼՏՊ, քո ղեկավարած ժողովուրդը փախել է քեզնից ու նորից կփախչի, եթե նորից գաս իշխանության: Դոստոևսկին ասում է, որ միայն անբարոյականներն ու անդաստիարակները չեն փոխվում: Չե՞ս հավատում, կարող ես նաև Դոստոևսկի ամբողջությամբ կարդալ: Բայց, կարծում եմ, արդեն ուշ է քեզ համար: Դու միայն գեղարվեստական գրքեր ես կարդում, երբ հրաժարական ես տալիս նախագահի պաշտոնից: Ուրեմն` հաստատ չկարդացիր, որովհետև քեզ երկրորդ հնարավորությունը չի տրվի:

brat_eu
14 Oct 11, 03:00
Портакар - «Пупочные камни», ритуальные камни в Армении, связанные с культом богини плодородия и материнства (скорее всего, Анаит). Согласно дохристианскому ритуальному обряду, женщины, желавшие забеременеть, ложились, либо прижимались к портакарам животом, что способствовало беременности. Если в результате такого обряда рождался ребенок, то на портакаре делался сакральнай знак-отметина. Соответственно, чем больше подобных знаков на портакаре, тем мощнее считался портакар, и тем большей популярностью он пользовался среди населения.

brat_eu
14 Oct 11, 03:07
Улица ковров в Ереване...;)

brat_eu
14 Oct 11, 03:07
;)

brat_eu
15 Oct 11, 21:50
«Չինովնիկների ցանցային անգրագիտությունը լուրջ պրոբլեմ է». Ս. Մարտիրոսյան
15-10-2011 14:23




«Հատուկ հետազոտություն չենք կատարել պարզելու, թե քաղաքական գործիչների ներկայացվածությունը սոցցանցերում ժամանց է, թե լուրջ գործոն»,- խոսելով պաշտոնյաների` սոցցանցերից օգտվելու թեմայի շուրջ հրավիրված ասուլիսաի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա դրական է գնհատում, եթե պաշտոնյան իր էջն ոջնի սոցցանցում, քանի որ դրանով նա ավելի մատչելի է դառնում.

«Դա հետադարձ կապի լավագույն տարբերակ է: Այդ առումով վարչապետն առաջինն էր, որ ֆեյսբուքում բացեց իր էջը: Եթե ղեկավարը փորձում է երևալ ժողովրդավար, իմանալ, թե որ խնդիրն է մտահոգում ժողովրդին, ակտիվ է լինում սոցցանցերում: Իսկ եթե բյուրոկրատ է, ավելի պասիվ է լինում: Պետք է այնպես անենք, որ իշխանությունը մեզ համար լինի մատչելի»: Նրա հետ համակարծիք էր նաև տեղեկատվական հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով սակայն Հայաստանում կա ցանցային լուրջ անգրագիտություն «Ցանցային անգրագիտությունը ՀՀ-ում լուրջ պրոբլեմ է: Կան չինովնիկներ, որոնք անգրագետ են: Օրինակ` Մոնիկա Բելուչին եթե գրի, նույնիսկ հայերեն, շատերը կհավատան դրան: Դե, բոլորը հո Տիգրան Արզաքանցյան չեն, որ Մոնիկա Բելուչիի հետ իրականում շփվեն»: Իսկ Ահարան Ադիբեկյանը ի պատասխան ասաց.

«Եթե դու արդար ես, մաքուր ես, երկրորդ սորտի մարդ չես, կարող ես շփվել նաև սիրուն աղջիկների հետ: Երբ դու շփվում ես, անհրաժեշտ է զգուշություն: Մեկ էլ պարզվում է, որ պաշտոնյաների էջում կան մանկական պոռնո տեսանյութեր: Նրան թվում է, թե ինքը դրանից գաղտնի է օգտվում, մեկ էլ էջը պայթեցնելուց հետո, դա բացահայտվում է»::huh:

brat_eu
16 Oct 11, 03:48
:huh:
Նրանց "հայկական աշխարհը"

11:03 - 15.10.2011

ՀԱԿ-ի քաղխորհուրդը, քննարկելով շուրջօրյա հանրահավաքների արդյունքները, եկել է եզրակացության, որ դրանք ամրապնդել են Կոնգրեսի դիրքերը, ընդլայնել նրա համախոհների շրջանակը և բացահայտել իշխանություններին դիմակայելու ռեսուրսները: Եվ իր հզորության այս միֆը նրանք ամեն կերպ փորձում են տիրաժավորել իրենց լրատվամիջոցներով։

Այս ընթացքում ՀՀ վարչապետն էլ արձանագրում է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հաղաթահարվել է, տնտեսությունը աճում է, իսկ կոռուպցիան էլ կամաց-կամաց նահանջում է, ճիշտ է` առայժմ միայն այս տարվա գրեթե չեղած ընդունելությունների քննությունների ժամանակ:

Փաստորեն, հայրենի իշխանությունները և արմատական ընդդիմությունը հավասարապես տիրապետում են մի շատ ունիկալ հատկության. տեսնում ու գնահատում են այն, ինչ ոչ մի կերպ չի տեսնում ու զգում «անշնորհակալ ու չգնահատող» շարքային քաղաքացին: Իսկ պատճառն այն է, որ նրանց չի հաջողվում այս «կույր» հասարակությանը համոզել` կրել այն վարդագույն ակնոցները, կամ հավատալ իրենց լրատվամիջոցներին, որոնք իրենց համար ցանկալին պատկերում են իբրև անհերքելի իրականություն: Իշխանությունն ու ՙարմատականներն՚ այս առումով գրեթե չեն տարբերվում իրարից և իրենց վարդագույն ակնոցներով կերտել են յուրաքանչյուրն իր, միմյանց հակադրվող հայկական վիրտուալ աշխարհներ, որտեղ իրենց այնքան ինքնաբավ ու զորեղ են զգում, որ իրական հողին կանգնելու ո'չ ցանկություն, ո'չ էլ կարիք ունեն:

brat_eu
16 Oct 11, 21:41
;)
Նյուզ էյէմը սպանում ա. «ակկազըվայեցցա» «վեց ժամ հեձուստացույց նայելը կրճատում է կյանքը հինգ տարով»: Ես մի թեթև հաշվարկի շնորհիվ պարզեցի, որ տաս տարեկանում մեռել եմ.

brat_eu
16 Oct 11, 21:41
:huh:
Գիտե՞ք Ֆեյսբուքի ինչն եմ ամենաշատը սիրում: Այն, որ մեկի հետ ընկերանում ես վիրտուալ տարբերակով, հետո երբ հանդիպում եք իրական կյանքում իրար "դու"-ով եք դիմում, քանի որ "... դե հազար տարվա ծանոթներ ենք ..."

brat_eu
16 Oct 11, 21:42
Մի ժողովուրդ, որը չգիտէ իր ներքին սրիկաները պատժել, չպիտի կարողանայ պատժել իր գոյութեան արտաքին թշնամիներին:

Garegin ՆԺԴԵՀ...

brat_eu
16 Oct 11, 21:45
Օրվա ցիտատը` «Ախր, ես բան չունեմ, որ իմ անունով գրանցված լինի։» Սամվել Ալեքսանյան´´oligarche of Armenia

brat_eu
16 Oct 11, 21:46
;)
Բելգիայում մեկ միլիոն եվրո ներդրման դեպքում կարող ես քաղաքացիություն ստանալ , ընտրություններին անհարգելի պատճառով չմասնակցելու համար տուգանվել և պատժվել . Իսկ մեզ մոտ կարող ես մի քանի միլիոն հանգիստ վերցնել ''յուրացնել'' ու երկքաղաքացի դառնալ, ընտրություններին առհասարակ չմասնակցել և դրամական '' պարգև'' ստանալ ... Մտածում եմ գուցե այսօրինակ երկխոսության տրամաբանությունն է մեր մեծն ընտրագիտակ Գարեգինին շփոթեցրել...

brat_eu
16 Oct 11, 21:48
Интересно, какому идиоту в голову пришла мысль использовать в телерекламе коньяка "Ной"... "Реквием" Моцарта?

brat_eu
16 Oct 11, 21:49
The Best of...
Դաժանա երբ Յոնջլախից, Բոշի մայլից, Արեշից, Դաշբուլախից ... հայերը արտագաղթում են Մոսկվա, Լոս, Եվրոպա..., մի 10 տարի մակդոնալց ուտում ու որպես սփյուրքահայ տուրիստ վերադառնալով Հայաստան, իրանց թվումա որ իրանք Մոսկվացի, Եվրոպացի, կամ Ամերիկացի են դարձել... Ախր այ քյառթուներ /պուպուշներ/ չեք հասկանում, որ Մակդոնալց ուտելով, կամ այս կամ այն երկրում պարզապես ապրելով ոչ մարդու ինտելեկտը կշատանա, ոչ խելքը կաճի, ոչ էլ ռաբիզությունը կպակասի....

brat_eu
16 Oct 11, 21:50
Angela Elibekova...
Вчера была на концерте Гверцетели и Мишеля Леграна в Батуми. Тамрико поприветствовала азербайджанскую делегацию и спела в честь грузино-азербайджанской дружбы Ноктюрн Бабаджаняна. Мы с мамкой мягко говоря прифигели, особенно от радостных азербайджанцев, выхватывающих друг у друга микрофон. И да, песня была представлена в качестве истории любви Магомаева и Синявской, о Бабаджаняне естественно ни слова. Не красиво Тамрико, не красиво....

brat_eu
16 Oct 11, 21:52
;)
Lusine Barseghyan
Քանի մեջս Գյումրեցու արjունը խոսեց, ասեմ... Չէր լինի չէ Թումո-յոտ մի կենտրոն Գյումրու երեխեքի համար ստեղծվեր? Ամեն ինչ արվում էմենակ Երևանում, իսկ երևանի երեխեքը առանց այդ էլ շատ ու շատ հնարավորություններ ունեն... չէ չեմ բողոքում, ուղղակի ասում եմ ու եթե հետս կռիվ անելու տրամ չունեք, ուրեմն հանկարծ չասեք. "Բայց Գյումրիում տեխնոպարկ կա, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն կա..."

brat_eu
16 Oct 11, 21:53
Marine...Турецкий туризм. Дорогие соотечественники, любящие отдыхать в Турции (моральные соображения оставим в стороне), примите к сведению кое- что. Читаю в новостях про инцидент. Девушка в холле отеля слушала музыку, что видимо не понравилось сыну хозяина отеля. Тот ударил девушку, выбыв ей три зуба. После чего в отеле произошла массовая драка русских и турков. Такие случай, такое поведение в Турции не исключение, а правило.

brat_eu
16 Oct 11, 21:54
Հայը այն ազգն է, որի մայրը` 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, Դեր-Զորի անապատում, մանկանը ձեռքին, ծարավին ու սովամահությանը մատնված, հրակեզ արևի տակ, հայոց այբուբենն էր սովորեցնում նրան: (Լոուրենս Արավիացի)

brat_eu
16 Oct 11, 21:55
Marinka ...Ֆեյսբուքում կա մի արարած` Հայաստանից թողած փախած: Երեկ լկտությունն ունեցավ հայտարարելու, թե բոլոր կարգին մարդիկ իրա պես փախել են Հայաստանից, ովքեր մնում են` ուրեմն անկարող են: Ասեց ու իրա լկտիության համար ստացավ արժանի պատասխան: Վնգստալով փախավ գնաց ու հիմա իրա պատի վրա բամբասում ա ինձանից: Բայց անունս չի տալիս` վախենում ա: Մի վախեցի, Համլետ Աբրահամյան, ես դիակներին չեմ խփում

brat_eu
16 Oct 11, 21:56
Ֆեյսբուքյան դիմակահանդես: Ֆեյսբուքը միայն սոցիալական ցանց չէ: Այն նաեւ դիմակահանդես է: Մարդիկ հագնում են ...

brat_eu
16 Oct 11, 22:00
Karen...Во имя Отца, Сына и Святого Нефтепровода.

brat_eu
16 Oct 11, 22:02
Bobo...Արդեն քանի օրա գիշերները Կոմիտասի պողոտայով հավանաբար մոտոյով մեկը էն արագությամբա անցնում, որ գիշերվա կեսին քեզնից անկախ վեր ես թռնում քնից: Իսկ էսօր ընդհանրապես անընդհատ գնում գալիս էր... Էլ ովա լսել՞: Դրանց ոչ մի ճանապարհային ոստիկան չի հանդիպում, չեմ հասկանում՞

brat_eu
16 Oct 11, 22:03
Narine...Իլհամի պնդաճակատ անգլերեն ճառը կամ որտեղ են ձմեռում աքաղաղները.

brat_eu
16 Oct 11, 22:04
:huh:
inna_smbatyan
Скажите, а у вас перед Днем Рождения бывает легкая депрессия? Через 2 дня - 24. И меня накрывает.

brat_eu
16 Oct 11, 22:09
Christina...apri Hayastan@! ays tari shat vorakyal qvearkutyun arec!:

brat_eu
16 Oct 11, 22:09
Tigran...Եւ մի մոռացեք-Ադրբեջանի միավորների 20% մերն ա

brat_eu
16 Oct 11, 22:10
Ani...մենակ հայ մեկնաբանները կարող են ասել, որ Լենան Էմիի համար սենդվիչներ է պատրաստել ու նրանք շատ մտերիմ են

brat_eu
16 Oct 11, 22:11
Narek...Էս Եվրատեսիլում, որ Սուրեն Բաղդասարյանը կամենտատրություն աներ, վատ չէր լինի.

brat_eu
16 Oct 11, 22:11
Hakob... Ուզում եմ Հայաստանը էլ չմասնակցի, ինչ կայֆ ու հանգիստ ա նայվում.

brat_eu
16 Oct 11, 22:12
Arm_Comedy...Տուզիկը նույնպես պաշտոնապես ճանաչվեց որպես հայ շան ցեղատեսակտեսակ.

brat_eu
16 Oct 11, 22:14
Hay-Axchik...меня умиляет искреннее удивление таксиста,когда просишь выключить предположительно казахскую песню неизвестного происхождения. Он так обиженно спрашивает "inchi?lav@ chi?"

brat_eu
16 Oct 11, 22:14
arpik
kayf :) :: «Թանգարանային գիշերը» երևանցիները կարող են վալս պարել Արամ Խաչատրյանի երաժշտության տակ -

brat_eu
16 Oct 11, 22:15
ditord
Католикос всех армян прибыл в Уругвай: Католикос всех армян Гарегин Второй в рамках пасторского визита ...

brat_eu
16 Oct 11, 22:16
Txa...Էսօր Microsoft Innovation Center-ում Ֆլեշկա նվիրեցին մամլո-հաղորդագրությունը վրան: Բացեմ՝ մեջը վիռուս

brat_eu
16 Oct 11, 22:17
Arman...Բա որ էս նեգրներն էլ հանկարծակի վերջում ասեն Medz Yeghern?

brat_eu
16 Oct 11, 22:20
initiaty
Twitter-ի կայֆ այն է ի տարբերություն facebook-ի, որ այստեղ լուրջ հայտնի մարդիկ բաներ են գրում իրենց ձեռքով: Դուրս եկավ այստեղ

brat_eu
16 Oct 11, 22:22
Lusine...Быть хорошим журналистом также означает быть мазохистом!!!

brat_eu
17 Oct 11, 01:06
Աշխարհի աստղերը կերգեն ԴԼԵ ՅԱՄԱՆԸ


Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Լոս Անջելեսի խոշորագույն «Գիբսըն» համերգասրահում նոյեմբերի 1-ին կմեկնարկի «Այլևս երբեք» խորագիրը կրող համերգաշրջանը, որը շարունակվելու է մինչև 2015 թվականը և ներկայացվելու է աշխարհի տարբեր երկրներում: Համերգաշրջանին մասնակցելու ցանկություն ու պատրաստակամություն են հայտնել համաշխարհային ճանաչում վայելող աստղեր՝ Սթիվն Ուանդրի գլխավորությամբ: Իսկ դերասանուհի Շերոն Սթունի եղբայրը՝ Մայքլ Սթունը անգլերեն է թարգմանել «Դլե յաման» և «Քելե լաո» երգերը, որոնք պիտի հնչեն աստղերի կատարմամբ: Սպասվում է, որ նրանց ամփոփիչ համերգը կկայանա 4 տարի անց՝ Երևանում:

brat_eu
17 Oct 11, 02:23
Visa-free action...

brat_eu
17 Oct 11, 02:28
Visa-free action...

brat_eu
18 Oct 11, 00:23
brat_eu...
От Турции до сих пор хорошего не видел я, не видели мои предки.Толъко им унижатъ тех кто не турок и не исламист...

К туркам мои слова ´´ сколъко можете держатся ножом?...сколъко не хватает у Вас смелости, что фамилия Армани не относится к Армянскому народу во первых, во вторих у Вас осталосъ от Монгол Чуды чудеса еще?...








Публицист турецкой газеты «Тараф» Рони Маргулис в статье под заголовком «Армани – армянин» представляет забавную историю о том, как 3 турка были задержаны и привлечены к ответственности за ношение одежды бренда Emporio Armani. Против них было выдвинуто обвинение за армянскую пропаганду путем этого бренда. В своей статье Маргулис не называет конкретных имен, дат, однако уверяет, что история – не выдумка.
Рони Маргулис начинает свою историю защитной речью подозреваемых на суде, отметив, что обвиняемых в суд привезли в наручниках.
Первый подозреваемый: «На стамбульской ярмарке я купил майку и спортивные брюки бренда Emporio Armani. Затем я поехал на остров Авша отдыхать. Одну неделю я носил эту одежду. И однажды один торговец спросил, зачем я ношу эту одежду, и меня отвезли в отделение полиции, а после этого – сюда. Мне никогда не приходила в голову мысль, что таким образом я занимаюсь пропагандой. Я уважаю мою страну, я не виновен».
Второй подозреваемый: «Я давал показания в жандармерии. Майку я купил не у Чайдж Омера, а у его брата Ибрагима. Кроме меня майки и брюки этого бренда купили и другие. У меня вообще не было задней мысли или каких-либо намерений. Кроме этого, я не знаю других подозреваемых. Я с семьей ехал на остров Авша отдыхать. С другой стороны, Emporio Armani – знаменитый итальянский бренд. Я не согласен с выдвинутыми против меня обвинениям».
Третий подозреваемый: «Да, я признаю, майка принадлежит мне. Но я не совершил никакого греха».
Маргулис пишет, что в докумeнтах по делу обвиняемых указано следующее: «Надписи на их майках были изучены экспертами. А подозреваемые были допрошены по отдельности».

brat_eu
18 Oct 11, 00:47
;)
Великая арцахская стена – против всего мира
12:43, Октября 17, 2011


Азербайджан строит 2700-метровую стену на границе с Арцахом. Продолжающиеся уже 7-й месяц работы в последнее время привлекли внимание СМИ, чему в частности поспособствовала публикация азербайджанской стороной первых фотографий постройки. Официальная причина сроительства 3-хметровой стены – защита от армянских пуль.

Согласно умам азербайджанского производства, вначале армяне сплавляли по реке бомбы, которые должны были взрываться в руках у вылавливающих их детей, затем наши снайперы решили, что именно азербайджанские дети представляют наибольшую опасность, и стали убивать их целенаправленно. Это и стало поводом к строительству Великой китайской стены династией Алиевых.

В мировой прессе в последнее время можно читать: Азербайджан возвращается к тоталитаризму, среди ценностей Баку берлинская, китайская стены, и скрытые стены Саксайуамана (Независимая газета). Немецкие журналисты вспоминают свой горький опыт, предвещая то же Азербайджану (Deutschland magazine), а турки предлагают вместо бессмысленной растраты денег заняться осуществлением более эффективных проектов (Today Zaman).

Старшие браться азербайджанцев, однако, не понимают, что страна, сменившя не один алфавит, пытается испробовать все, что можно на тяжком пути развития. Армянский эксперт Арцрун Ованнисян уверен, что стена, воздвигаемая на границе Азербайджана и Карабаха, де-факто является государственной границей.

Арцахские власти выразили свою готовность оказать Баку как финансовую поддержку, так и предоставить рабочую силу, чтобы завершить строительство как можно скорее: наконец перестанут видеть друг друга. К мнениям Арцруна и официального степанакерта добавим еще одно замечание: азербайджанская стена в первую очередь – самоизоляция, прикрытие от всего мира.

Комплексы нашего заставят единственного в своем роде соседа вернуться к самым грязным страницам мировой истории. Если проследить логическую последовательность действий Баку, то можно заметить, что события развиваются в обратной мировым порядке. Вначале была холодная война, сопровождающаяся гонкой вооружений. Теперь пошла разделяющая стена. Следующий шаг – развязывание войны на основаниях фашистской идеологии. Однако именно здесь остановится обратный ход колеса азербайджанской истории, а может быть остановится вообще...

О сходствах алиевской династии и гитлеровского правительства позже. А пока отметим следующее: в «Майн кампф» Ильхама Алиева большое место занимает стратегия Мсра Мелика из знаменитого армянского эпоса. Однако не преграда для армянской стороны, а азербайджанцам хорошо изветно, какая армия из двух армянских государств встречает врагов.

brat_eu
19 Oct 11, 00:16
L.Asatryan...


ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏԱԼՈՒ

ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ.

ՈՉ ՄԻԱՅՆ

Ապօրինի. ո՛չ. քրեական իշխանավորներն ակնհայտ խուճապի մեջ են: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ցույցեր են: Զուսպ, արժանապատիվ, բայց եւ վճռական: Բոլորս: Ու միասին ենք:

Որովհետեւ Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, ՀՅԴ վերնախավն ու այլ ճղճիմ արբանյակներ պիտի պատասխան տան: Պիտի պատասխան տան մեր գնդակահարված արժանապատվության համար: 1998թ. նախագահական ընտրությունների կեղծիքը, ֆարսը ժողովուրդը չմարսեց ու գտավ քաղաքակիրթ պատասխանի ձեւը: 1999թ. մայիսին նորից տեր կանգնեց իր ընտրած նախագահին` Կարեն Դեմիրճյանին: Մեզ հետ էր մեր Սպարապետը: Բայց 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանեցին ե՛ւ Կարեն Դեմիրճյանին, ե՛ւ Վազգեն Սարգսյանին: Փորձեցին ոչնչացնել նաեւ մեզ` բոլորիս: Ու սրանց հանկարծ թվաց, որ արդեն չկանք, որ կորցրել ենք մեր մարդկային կերպարանքը, որ առօրյա հոգսերի մեջ մոռացել ենք մեր արժանապատվության մասին, որ կեղտի, ստի, հայհոյախառն «կատակների» մթնոլորտում խեղդվել ենք ու էլ ձայն չունենք` խոսելու, էլ ուժ չունենք` հառնելու:

Չստացվեց, չի ստացվելու: Մի ողջ ժողովուրդ գնդակահարել չեք կարող: Ժողովուրդը երբեք ամնեզիայով չի հիվանդանում: Պատասխա՛ն եք տալու: Արդեն տալիս եք: Բավական է տեսնել միայն ձեր վատ թաքցրած սարսափը, լսել անձնական անվտանգության մասին ձեր թշվառ «հարցապնդումը», ձեր հոխորտանքը` «կայունություն» ապահովելու մասին: Ումի՞ց եք պաշտպանում երկրի կայունությունը, երկրի տերերի՞ց: Ուշ է: Ընդդիմության լիդերները չեն, որ գալիս են ձեզ պատասխանատվության ենթարկելու: Մենք ենք, բոլորս` հայ ժողովուրդը:

Ու մենք ձեզ չենք ներելու մեր զոհված նախագահի, այո՛, նախագահ Կարեն Դեմիրճյանի, մեր զոհված Սպարապետի արյունը: Չենք ներելու մեր երկրում կատարված եւ ոչ մի չբացահայտված սպանություն: 1998 թվականից ահաբեկչության` ձեզ համար ծանոթ, հարազատ ուղին բռնեցինք: Ու ձեզ թվում էր, թե այս երկրում դրանով կարող եք ամրապնդվել ու «բարգավաճել»: Չի ստացվել: Պատասխան եք տալու ամեն ինչի համար, բոլոր խեղված ճակատագրերի համար, բոլոր ստորությունների համար: Մեր ծնողների ապրած խոր ցավի համար: Մենք ենք, ձեր տարեկիցն ենք, մի կերպ դիմացանք ամեն օր էկրանից թափվող ստին ու լկտիությանը, մի կերպ դիմացանք ձեր վեցնոցների բեսպրեդելին, սովոր ենք պայքարելու, սովոր ենք նույնիսկ առժամանակ հարմարվելու: Մեր ծնողները սովոր չեն, մաքուր են, չեն դիմանում: Մեզ ուղղված հարվածները նրանց են դիպչում: Նրանց ցավի համար եք պատասխան տալու:

Վերջապես, ժողովուրդը չի կարող երկար ժամանակ լռել, երբ նրան զրկում են ամեն ինչից, երբ ահաբեկչության գաղափարներն ու նրանց պաշտպանած ապօրինի իշխանավորներն ամեն օր ոտնահարում, կոխկրտում են այս երկրի, մե՛ր երկրի օրենքն ու մեր իրավունքը: Ո՞վ եք, որ 5 տարում 3 անգամ մեր ձայները ոչնչացնեք: Այո՛, 3 անգամ` 1998թ. մարտին, 1998թ. ապրիլին եւ հիմա` 2003թ. փետրվարի 19-ին:

Ասել ենք ու կրկնում ենք: 1999թ. հոկտեմբերի 27-ի խարանը մաքրելու ենք մեր երկրի ճակատից: 1999թ. հոկտեմբերի 27-ին գնդակահարված մեր արժանապատվությունն իսկապես վիրավոր է: Դրա՛ համար եք պատասխան տալիս:

Ու սա դեռ սկիզբն է:

Հ.Գ. Մեր զինվոր զավակներին հանգի՛ստ թողեք, նրանցով մեզ սպառնալ չեք կարող, մերն են, ձեր ճորտը չեն:

brat_eu
19 Oct 11, 00:27
Astxik...
Ես երկու օրա ինձ մի հարցա տանջում...ինչի՞ են բոլոր հայերի շները ռուսախոս: Ինչի՞ երբ ասում ես "նստիր" չի նստում, ու մենակ "սադիս" լսելուց հետո ա նստում.

brat_eu
19 Oct 11, 00:29
Rafael Armenian...
Мужчины как bluetooth, пока близко - связь хорошая, когда далеко - сразу начинают искать новые устройства...
А женщины как wi-fi, видит всех, но подключается к самому сильному!

brat_eu
19 Oct 11, 00:30
Kima Petrossian...
‎-Հայրիկ,բոլոր հեքիաթներն են սկսվում “լինում է չի լինում” խոսքերով?
-Չէ բալես,ամենալավ հեքիաթները սկսվում են`”Եթե ընտրություններում դուք ձեր ձայնը տաք ինձ” խոսքերով :

brat_eu
19 Oct 11, 02:57
Արմեն Գրիգորյան
“Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ նախագահ...




Ինչո՞ւ անհավասարությունները վտանգավոր են:



Այս տարվա փետրվարին “Անալիտիկոն” վերլուծական ամսագրի համար հոդված էի գրել Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը վերնագրված էր «Ճգնաժամի պատճառները` սոցիալական մեդիա՞, թե՞անհավասարություններ»: Հոդվածում Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները հիմնականում վերլուծել եմ ստեղծված անհավասարությունների տեսանկյունից եւ ճգնաժամի հիմնական պատճառ եմ տեսել այդ հասարակություններում գոյություն ունեցող ռեսուրսների անհամաչափ բաշխումը:

Այս տարվա ճգնաժամերը չեն սահմանափակվել Հյուսիսային Աֆրիկայի իրադարձություններով: Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Լոնդոնում, լայնամասշտաբ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Իսրայելում, մի քանի օր շարունակ անհայտ անձանց կողմից թանկարժեք մեքենաներ էին վառվում Գերմանիայում, կոռուպցիայի դեմ շարժում է սկսվել Հնդկաստանում: Մասնագետների մեծ մասը այս իրողությունների հիմնական պատճառ է տեսնում այդ հասարակություններում գոյություն ունեցող անհավասարությունները: 2008թ. ԱՄՆ-ից սկիզբ առած համաշխարհային ճգնաժամը եւս հաճախ դիտարկվում է անհավասարությունների տեսանկյունից, քանի որ եկամուտների բեւեռացումը ԱՄՆ-ում իր գագաթնակետին էր հասել 2007թ., որից հետո էլ սկսվեց տնտեսական ճգնաժամը:

Տնտեսագետ Նուրիել Ռուբինին իր վերջին հոդվածում, որը հրապարակվել էր Project Syndicate-ում` վերնագրված «Անհավասարության անկայունությունը», եւս վերը նշված իրողությունների հիմնական պատճառ է տեսնում անհավասարությունները: Ռուբինիի կարեւոր եզրահանգումներից մեկն այն է, որ տնտեսական զարգացման մոդելներից եւ ոչ մեկը չի կարող երկարաժամկետ լեգիտիմության հիմք ունենալ, եթե այն պատշաճ ձեւով չի կարողանում լուծել անհավասարությունների խնդիրը հասարակությունում:

Տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն եւս իր «Տնտեսական ուժը ձեւավորում է քաղաքական ուժը» հոդվածում գրում է անհավասարությունների վտանգի մասին: Աճեմօղլուն նշում է երեք պատճառ, թե ինչո՞ւ վտանգավոր են անհավասարությունները:

Առաջինն այն է, որ քաղաքացիների բարեկեցությունը կարող է ուղղակի կախված լինել անհավասարությունից, քանի որ նրանք հասարակության անհավասարության բարձր մակարդակը դիտում են որպես անարդար երեւույթ, ինչն էլ բերում է նրան, որ մարդիկ սկսում են կորցնել իրենց շահագրգռվածությունը ակտիվ մասնակցելու հասարակական խնդիրների լուծմանը: Երկրորդն այն է, որ անհավասարությունների պայմաններում ավելի դժվար է դառնում ապահովել հավասար հնարավորություններ հասարակության անդամների համար, ինչը հանդիսանում է ժողովրդավարության սկզբունքներից մեկը: Երրորդ եւ ամենակարեւոր խնդիրն այն է, որ անհավասարությունը ազդում է քաղաքականության վրա: Տնտեսական ուժը միտում ունի ձեւավորելու քաղաքական ուժ նույնիսկ ժողովրդավարական հասարակություններում: Ընդհանուր առմամբ, անհավասարությունը ստեղծում է տնտեսական, սոցիալական եւ քաղաքական խնդիրներ, այն նաեւ հարուստների դեմ հախուռն գործողությունների հիմք է հանդիսանում, որը վնասում է ընդհանուր տնտեսությանը:

Վերը նշվածը հաշվի առնելով կարելի նշել, որ Հայաստանում հասարակական կայունությունը վտանգված է, քանի որ հարստության բեւեռացում գոյություն ունի: Տնտեսության օլիգարխիկ համակարգը հնարավորություն չի տալիս հասարակության լայն շերտերին օգտվելու երկրի տնտեսական ռեսուրսներից: Ընդհանրապես, հարստության վերաբաշխման գործառույթները մի մասը կարող է կատարել պետությունը` հարկերի միջոցով, սակայն այստեղ եւս Հայաստանը թերանում է:

Հայկական աշխարհը կամ գիտելիքահեն տնտեսությունը կարեւորելուց առաջ Հայաստանի համար առաջնահերթություն պետք լինի անհավասարությունների հնարավորինս նվազեցումը` հարստության վերաբաշխման միջոցով, ինչպես նաեւ հասարակության լայն շերտերին տնտեսական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն տալը:

brat_eu
19 Oct 11, 23:30
Գեւորգ Վարդանյան...

Սեպը սեպով են հանում, Սարգսյանին` Քոչարյանով

19:18 - 19.10.2011

Գործնականորեն մի քանի պատճառներ կան, որոնք առաջնորդելու կամ պարտադրելու են Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Առաջին` երկու անգամ անընդմեջ լինելով ՀՀ նախագահ` նա իր ուրույն քաղաքական հենարանն ունի ոչ միայն ներկայիս իշխանական վերնախավում, այլ նաև միջին օղակներում: 3-4 տարիների «թոշակառուի կարգավիճակը» չի ազդել նրա համախոհների և համակիրների քաղաքական հայացքների փոփոխության վրա: Եվ քանի որ նրանց քաղաքական հայացքներն ու գործելաոճը էականորեն չեն տարբերվում ներկա իշխանությունների գործելաոճից, ուստի Ռ.Քոչարյանի համար դարձյալ կաշխատեն: Փաստորեն, նրանք չեն էլ տարբերվում կամ առանձնանում Սերժ Սարգսյանի իշխանավորներից, որովհետեւ նույն անձինք են, նույն միսն ու արյունը: Եվ եթե նրանք, իրոք, Քոչարյանին նվիրված համակիրներ ու համախոհներ են մնացել, ապա Քոչարյանի «բացակայությունն» այստեղ վճռորոշ դեր չի խաղում:

Երկրորդ` հայ-ադրրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը:

Երրորդ` արտաքին քաղաքական գործոններն են, որ ազդում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա: Հայաստանի հարեւան ու դաշնակից երկու մեծ պետությունների` Ռուսաստանի և Իրանի համար Սարգսյանը արևմտամետ գործիչ է, նրանք, բնական է, կնախնտրեն Ռ.Քոչարյանին:

Չորրորդ` Հայաստանում ղարաբաղյան (ոչ թե Ղարաբաղի) կուսակցության գործունեության պահպանումն է: Պահպանելով սեփական դիրքերը իշխանության մեջ` Ռ.Քոչարյանը չկորցրեց իր հեղինակությունը նաև համակիրների շրջանում: Նրանից ու Վ. Օսկանյանից բացի, բոլորն իրենց տեղում են: Երեք տարվա մեջ համարյա ոչինչ չի փոխվել: Իսկ հերթական ԱԺ ընտրություններում ամենաշատ ձայն հավաքելու հնարավորություն ունեն միայն երկու իշխանական ուժերը` Հանրապետականը և ԲՀԿ-ն: Երկուսն էլ դարձյալ օգտագործելու են իշխանական լծակները` իրենց ձայները ավելացնելու համար (կեղծելով, թե արդարությամբ, դա նրանց բնավ չի էլ անհանգստացնում): Ռ.Քոչարյանի հնարավոր վերադարձն այս երկու ուժերից մեկի միջոցով է լինելու: Երրորդ տարբերակն ուղղակի չկա:

Հանրապետականը Հայաստանի քաղաքական կյանքում իր դերն արդեն կատարել է ու պահպանվել` սպասվածից ավելի: Այնտեղ միշտ հեղհեղուկ վիճակ է եղել ու հազար ու մի անսկզբունք պատեհապաշտների պատճառով հաճախ դժվար կառավարելի: Գնալով Հանրապետականը ավելի հստակ ցույց տվեց իր իրական ներկապնակը: Այն վերածվել է խորհրդային ժամանակներում անուն հանած Աղդամի շուկայի նման մի բանի, որտեղ ամեն տեսակի ապրանք կարող ես ճարել, եթե փող ունես: Ամեն ինչի վաճառողն էլ կա, գնողն էլ: Այս մտածելակերպով ու գործելաոճով քաղաքական որևէ խմբավորում չի կարող երկար գոյատեւել եւ, անկասկած, դեպի անկում է ընթանալու, ինչպես ժամանակին եղավ ՀՀՇ-ի հետ:

Քոչարյանի նման պրագմատիկ մտածողը Հանրապետականի հետ երկար քաղաքական ճանապահ չի գնա: Առավել ևս, երբ այժմ կա Հանրապետականին ոչնչով չզիջող քաղաքական մեկ այլ ուժ, որն առավել քան վստահելի է: Իսկ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը»: Որովհետև, հակառակ Հանրապետականի, Բարգավաճն ավելի նոր ուժ է, միատարր, ներսում չունի խմբակցություններ ու թևեր և ավելի կառավարելի է: ԱԺ ընտրություններում Քոչարյանի հաղթանակի գրավականը Բարգավաճի մեկնարկային առավելությունն է` 25-30 % ձայնով: Դրա համար Լ. Տեր-Պետրոսյանը, ոչ մեկի հասցեին երբեք լավ արտահայտված չլինելով, այս անգամ չդիմացավ ու արևելյան շողոքորթությամբ թույն կաթեցրեց բարգավաճականների ականջը` գովելով և' Բարգավաճին, և' նրա ղեկավարին:

Մնացած քաղաքական ուժերը, բացի ՀՅԴ-ից, չունեն այդ հեղինակությունը, որովհետև յուրաքանչյուրն ընտրություններից առաջ համարյա ամեն ինչ սկսում են զրոյից և միշտ վախենում տոկոսային սահմանափակումը չհաղթահարելու հեռանկարից: Բնական է, որ Ռ.Քոչարյանն այդ ուժերի հետ իր ծրագրերը չի կառուցի, բայց կփորձի օգտվել` որքան հնարավոր է` նրանց անորոշ խոստումներ տալով: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ի` խորհրդարանում հայտնվելը կախված է միայն Սերժ Սարգսյանի բարի կամքից: Իսկ դա կլինի միայն այն դեպքում, երբ Քոչարյան-Ծառուկյան զույգը մերժի Սերժ Սարգսյան-Հանրապետական զույգի առաջարկները: Եվ որքան Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորանա, այնքան ՀԱԿ-ի հայտվելը ԱԺ-ում կդառնա իրական: Քոչարյան-Ծառուկյան զույգի դեմ պայքարում Ս.Սարգսյանի զինանոցում եղած ՀԱԿ-ՀՀՇ-ն ոչ միայն գլխավոր զենքն է, այլ միակը: Եվ եթե Ս.Սարգսյանը այս ամենից հետո չկարողանա հաղթել ԲՀԿ-ին, ապա դա կլինի նրա, Հանրապետականի, «Օրինաց Երկիր»-ի, ՀԱԿ-ՀՀՇ ալյանսի քաղաքական պարտությունը:

Անհերքելի է, որ Ռ. Քոչարյանը ԲՀԿ-ի քաղաքական կնքահայրն է և Հանրապետական կուսակցության անդամն է եղել առանց կուսակցական տոմսի: Պարզ է, որ Ռ.Քոչարյանին ոչ բոլորն են Հանրապետականում ընդունում, ինչը շատ բնական է: Ուղղակի այս երեք տարվա մեջ պայմաններն են թելադրել, որ շատերը, օրինաց երկրում բարգավաճելով, իրենց հանրապետական երևակայեն, չէ որ այդպես ավելի ապահով է: Իսկ երբ պահը գա, շատերը նորից իրենց հավատարմության երդումը կհնչեցնեն Ռ. Քոչարյանին: Սկզբում կխոսեն նրա վերադարձի անխուսափելիության մասին, հետո կհայտնվեն «վանգաներ»` կասեն, որ իրենք դեռ 15-20 տարի առաջ գիտեին, որ այդպես էլ պետք է լիներ, և կփախչեն դեռ չայրված կամուրջներով:

Ռ.Քոչարյանի միակ թույլ տեղը մարտի 1-ի դեպքերն են, և ՀԱԿ-ՀՀՇ-ն (և ոչ միայն), շահարկելով մարտի 1-ը, ամեն ինչ անելու է փակելու նրա վերադարձը քաղաքականություն: Քոչարյանը պատրաստ է դրա դեմն առնել` օգտագործելով իշխանական վերնախավում գտնվող իր «զինանոցը» և, այսպես ասած, աջ ու ձախ քաղաքական ընդդիմությանը: Եթե Քոչարյանը կարողանա մաքրել մարտի 1-ի արյունը, ապա նա կարող է իրեն տեսականորեն դարձյալ նախագահ համարել և ընդմիշտ փակել մարտի 1-ի թեման: Եվրոպայի կողմից մարտի 1-ի վերաբերյալ վերջին բանաձևը Քոչարյանի համար կանաչ լույսի նման մի բան էր: Հենց դա էր հիմնական պատճառը , որ ՀԱԿ-ում այն սվիններով ընդունեցին:

Հայաստանի այսօրվա իշխանական վերնախավը, սկսած Ս.Սարգսյանից, վերջացած ժողովրդի փողերը հափշտակած Խաչիկյանով, պարտական են Ռ.Քոչարյանին ու նրա վճռականությանը: Իշխանական վերնախավում ոչ ոք Քոչարյանից լավը չէ, ու ոչ ոք էլ թող չկարծի, թե առավելություն ունի նրա նկատմամբ: Սկսած Սերժ Սարգսյանից ու վերջացրած Երևանի միլիցեքին կմճտած վերջին «քաղաքական բանտարկյալներով»` ոչ ոք չի կարող Ռ.Քոչարյանի ճանապարհը փակել, եթե նա ուզենա վերադառնալ:

Իսկ այժմ չպայմանավորված լռություն է` փոթորիկից առաջ: Կարծես, բոլորը սպասում են, թե ով է առաջին սխալը թույլ տալու: Եթե Ս.Սարգսյանը ցանկանում է (իսկ նա դա շատ է ուզում) ընտրություններից առաջ թուլացած տեսնել Ծառուկյանին, ապա այժմ ամենահարմար պահն է, հետո ուշ է լինելու, քանի որ ժամանակն աշխատում է Ծառուկյանի օգտին: Իսկ Սերժ Սարգսյանի դանդաղկոտությունը կամ անվճռականությունը միայն կթուլացնի նրան: Դա կարող է ճակատագրական լինել նախագահի համար: Ցավալին այն է, որ դարձյալ ամեն ինչ արվում է իշխանության, փողի ու պաշտոնի համար: Բոլորը խոսելու են ժողովրդի անունից, բայց ոչ ոք տեր չի կանգնելու այդ նույն ժողովրդին:

Հայաստանը կաշառակերության դարբնոց սարքած ՀՀ իշխանության ու կոալիցիոն կուսակցականների վերնախավերի ներկայացուցիչները, իհարկե, գիտեն իրենց հալման ջերմաստիճանն ու ամրությունը և ավելորդ փորձության չեն ենթարկի իրենց, որպեսզի չկորցնեն ժողովրդից հափշտակածն ու պատգամավորական մանդատները, ինչը շատերի համար դարձել է նրանց կյանքի իմաստը: Դրանք բոլորը ՀՀՇ-ի գաղափարական ու օրգանական շարունակությունն են և լրացնում են մեկը մյուսին: Մատրյոշկաների նման նրանք դուրս են եկել մեկը մյուսի միջից և դարձյալ ամբողջական կդառնան, եթե սկսես հավաքել նրանց:

Արդյո՞ք այս ամենից հետո կփոխվի ժողովրդի վիճակը: Իհարկե` ոչ: Ընտրություններով 5-10 հազար դրամ «աշխատած» փողից բացի, ժողովուրդը ուրիշ ոչ մի բանի հույս չի ունենալու, քանի որ իր ձայնը վաճառած ժողովուրդը բարոյապես իրավունք չունի ոչինչ պահանջելու: Եվ դարձյալ կունենանք նույն բարոյալքված ու անտերության մատնված Հայաստանը` արհամարհված բոլորի կողմից:

brat_eu
20 Oct 11, 01:09
X-Txa...



Ասում են` ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը վաճառել է ունեցվածքն ու հեռացել: Ոչ ոք նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: Խոսակցություններ կան նաև, որ Հ. Փամբուկյանը, որպեսզի կանոնակարգի խախտումներ թույլ չտա, իր ԱԺ չգնալու դիմաց պարբերաբար ''բժշկի թուղթ'' է ներկայացնում: Ասում են` այդպիսի թղթեր շատ կան նաև Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Գագիկ Ծառուկյանի մոտ:

brat_eu
22 Oct 11, 01:38
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՈՐ Ո՛Չ ԳՎՈՒՄ Է, Ո՛Չ ԲՎՈՒՄ, ԲԱՅՑ ՄԻՇՏ ԸՆՏՐՎՈՒՄ Է...:hm:


ՀՀ Ազգային ժողովում աշխատանքի երկարամյա կենսափորձ ունեցող պատգամավորներից մեկը արթիկցի Մխիթար Վարագյանն է, որը խորհրդարանում բացի կոճակ սեղմելու առաքելությունից, ուրիշ որեւէ գործառույթ չունի: Նրա միակ արժանիքը Ղազախստանում հարուստ եղբայր ունենալն է:
Թե ով է եղել Մխիթար Վարագյանը կամ ով է այսօր, դժվարանում են ասել անգամ նրա պատգամավոր գործընկերները. չհիշվող մի դեմք, որն անընդհատ հեռախոսով խոսում է խորհրդարանի միջանցքներում: Թեեւ անդեմ կերպարի մեջ մտած խորհրդարանականներ հայրենի օրենսդիր մարմնում շատ կան, բայց Մխիթար Վարագյանը նրանցից շատերից տարբերվում է բավականին հետաքրքիր առանձնահատկություններով: Մեր երկրի համար օրենքներ ընդունելու պարտավորություն ստանձնած Վարագյանը բանակում չի ծառայել: Համենայնդեպս, նրա կենսագրական տվյալների մեջ նման տեղեկություն չկա: Բայց միայն դա չէ ողբերգությունը: Պարբերաբար մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Վարագյանը, որն Ազգային ժողով է գործուղվել օրենքներ ընդունելու, 29 տարեկան հասակում ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը` ստանալով Ճարտարագետ-տեխնոլոգի որակավորում: Բայց հետաքրքիրն այն է, որ Մոսկվայում ուսանելու տարիներին Վարագյանը միաժամանակ աշխատել է Արթիկի «Միկրո Սթար» ՍՊԸ-ի տնօրեն: Ուսանող-տնօրենը ինստիտուտն ավարտելուց մեկ տարի հետո նշանակվել է Ալմա Աթայի (Ղազախստան) «Օպտիմա Տրեյտ» ընկերությունում` առաքման բաժնի մենեջեր, ապա` բաժնի գլխավոր մենեջեր, հետո առաջ է գնացել` դառնալով փոխնախագահ: Այս կասկածելի կենսառիթմից հետո Մխիթար Վարագյանը վերադարձել է Հայաստան ու թռիչքային արագությամբ ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր եւ այսօր ՀՀ օրենսդիր մարմնում զբաղվում է առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով: Նա ընդգրկվել է մի հանձնաժողովի կազմում, որի մասին հաստատ գաղափար չունի, նրա կենսագրության որեւէ դրվագ երբեւէ չի առնչվել նշված ոլորտի անգամ ենթաճյուղերից որեւէ մեկին: Բայց գլխավորն այն է, որ նա ԱԺ ղեկավարության դրդմամբ, այսուհետ ստիպված է մտահոգվել մայրության խնդիրներով:
Մխիթար Վարագյանը ԱԺ-ում մշտապես գործել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար, նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի «թեւի տակ»: Նախ «Ժողպատգամավոր» խմբի անդամ էր, բայց երբ Կարապետյանը մտավ ՀՀԿ, Վարագյանը գերադասեց մնալ անկուսակցական` շարունակելով պահպանել իր «ուրույն դիրքը» Կարապետյանի թեւի տակ: Այս պահին էլ պատգամավորը որեւէ խմբակցության անդամ չէ: Եւ իր այդ կարգավիճակի համար Վարագյանը պարտական է բացառապես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Բանն այն է, որ Վարագյանի հարուստ եղբայրը` Դավիթը, Աղվան Հովսեփյանի մտերիմն է, ինչի հետեւանքով Մխոն «ֆռֆռում» է Հայաստանում: Դավիթ Վարագյանը Ղազախստանում լուրջ բիզնեսներ ունի: Բայց քանի որ եղբայրները Հայաստանում են, նրանց էլ է «զբաղվելու» բաներ տվել` քարի հանք, տոնավաճառի շինարարություն ու էլի ինչ-որ մանր-մունր բաներ է գնել եղբայրների համար:
Վարագյան եղբայրներից մեկն էլ վերջերս քաղաքապետ դարձավ: Իհարկե, մեծ դժվարությամբ, բայց այնուամենայնիվ ընտրվեց: Ու հենց սրանից հետո էլ պատգամավոր Մխիթար Վարագյանը, որը պատերազմի տարիներին ինչ-որ ընկերություններ է ղեկավարել, դարձավ «Երկրապահ»-ի անդամ: Այսինքն` տեսնելով, որ քաղաքական կուսակցություններին անդամագրվելը գուցե այդքան էլ լավ վերջաբան չի ունենա իր համար, Վարագյանը վերջապես կողմնորոշվեց` ինչ անել. նա դարձավ խաղաղ օրերի ազատամարտիկ: Իհարկե, այլ հարց է, թե «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն ի՞նչ արժանիքների ու վերաբերմունքի համար է Վարագյանին ԵԿՄ անդամատոմս տվել, բայց փաստ է, որ այս պատգամավորը «նորացված երկրապահներից» է:
Վերջում նշենք, որ այսպիսի կենսագրություն ունեցող պատգամավորը նախորդ խորհրդարանական ընտրություններում հաղթեց Մուշեղ Սաղաթելյանին, որը 2008-ի նախագահական ընտրություններից հետո կալանավորվեց` անհեթեթ մեղադրանքներով եւ միայն վերջերս ազատ արձակվեց:
Բայց վերադառնալով Մխիթար Վարագյանի խորհրդարանական գործունեությանը` նշենք, որ նա 2003 թվականից լինելով Ազգային ժողովում, որեւէ միտք չի արտաբերել: Ընդ որում, չի խոսել ոչ միայն ԱԺ ամբիոնից, այլեւ լրագրողների հետ: Միայն «պատերի տակի» մակարդակով արթիկցի պատգամավորը դժգոհություն է հայտնել մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից` այդպես էլ չգիտակցելով, որ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նա պարտավոր էր քայլեր ձեռնարկել` այսօրվա իրավիճակը շտկելու համար:

ԱԼԲԵՐՏ Խ.

brat_eu
22 Oct 11, 01:41
Sargis...

Հայաստանի հանգստավայրերից մեկը` Ծաղկաձորը, երկար տարիներ «տիրություն է անում» Գարուն Միրզոյանը: Իհարկե, նրա օրոք Ծաղկաձորում մշտապես գարուն չէ, սակայն Գարունն այդ քաղաքի մշտական քաղաքապետն է:
Քանի որ Ծաղկաձոր քաղաքը բավականին փոքր է, ուստի Գարունին բոլորն են ճանաչում: Բայց ոչ թե որպես ռոմանտիկայի կամ զարթոնքի հետ են ասոցացնում նրան, այլ բավականին տհաճ մի անունով են հիշում: Երբ հետաքրքրվեցինք Ծաղկաձորում ծնված, բոլորի աչքի առաջ մեծացած Գարուն Միրզոյանի մասին, հնաբնակ ծաղկաձորցուց այսպիսի արձագանք ստացանք. «Կրճոնի՞ մասին ես հարցնում»: Հետո բացատրեցին նրա անվան ծագումնաբանության նրբությունները: Երբ Ծաղկաձորը ոչ թե որոշ անհատների մասնավոր սեփականություն էր, այլ պետական հանգստավայր, քանի որ այստեղ տեղակայված հանգստյան տներն ու ճամբարները ծառայում էին բացառապես աշխատավոր շարքային քաղաքացու անվճար հանգստին, Գարունը վաստակել է այդ մականունը` մի հանգստավայրից ու ճամբարից մյուսն անցնելով: Ելնելով էթիկայի կանոններից` չենք վերարտադրում այստեղ, թե այդ այցելությունների ժամանակ կոնկրետ ինչով էր աչքի ընկնում մեր հերոսը, որ ժողովրդի հիշողության մեջ մինչեւ հիմա մնացել է նրա մականունը: Բայց փաստը մնում է փաստ, որ անգամ նման անցյալը Հայաստանում խոչընդոտ չէ, որպեսզի մարդը դառնա ամենաշահութաբեր քաղաքներից մեկի ղեկավարը:
Իսկ ի՞նչ ճանապարհ է անցել, մինչեւ Ծաղկաձորի ղեկավար դառնալը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղմեքենայացման ֆակուլտետն ավարտելով` Գարունն անմիջապես անցել է աշխատանքի եւ երկու տարի աշխատել Շենգավիթի ժողկրթբաժնի հանգստյան տան տնօրենի պաշտոնում: Դրանք այն տարիներն էին` 90-ականների սկիզբը, երբ սկսվեց երկրի խառնաշփոթն ու համատարած սեփականաշնորհման դարաշրջանը: Մեր հերոսը, որ փոքրուց, ասում են, աչքի է ընկել «շուստրիությամբ», ճիշտ կողմնորոշվեց: 1994-99թթ. նա Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի Ծաղկաձորի մասնաճյուղի տնօրենն էր, զուգահեռ ծավալում էր բիզնես գործունեություն, որն էլ հնարավորություն տվեց 1999թ-ին ընտրվել է Ծաղկաձոր համայնքի ղեկավար: Այնուհետ նրա կենսագրականում անընդհատ նշվում է Ծաղկաձորի համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու փաստը: Բայց ամեն դեպքում բաց են թողնված մանրամասները, թե ինչի շնորհիվ կամ, ավելի ճիշտ, ում լավություն անելու համար էր նրան հաջողվում անընդհատ մնալ նույն տեղում: Սակայն երկու տող ներքեւում հենց պաշտոնական կենսագրությունը մատնում է նաեւ Գարունի բարգավաճման գաղտնիքը: Նա 2005թ. դեկտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Եթե հետադարձ հայացքով դիտենք ծաղկաձորյան վերջին տասնամյակի «զարգացումները», ապա անգամ անզեն աչքով կտեսնենք, թե որքան է տուժել պետությունը Գ.Միրզոյանի, մեղմ ասած, ոչ բարեխիղճ գործունեության արդյունքում, որի հետեւանքով հարյուրավոր ծաղկաձորցիներ զրկվեցին իրենց սեփականությունից, իսկ հազարավոր հայաստանցիներ ուղղակի չեն կարողանում օգտվել հայրենիքի անտառների զովում ամառային հանգիստն անցկացնելու իրավունքից: Երբ մտնում ես անտառածածկ տարածքներ` թեթեւ խնջույք կազմակերպելու, անմիջապես զգուշացնում են, որ դա մասնավոր տարածք է եւ պետք է լքել այն. սեփականատերն է հանձնարարել:
Կան նաեւ խոսուն փաստեր. օրինակ` նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, 2010թ-ի տարեմուտին հրապարակելով կառույցի գործունեության արդյունքները, բավականին երկար կանգ առավ Կոտայքի մարզի վրա` անվանելով այն «ամենակոռումպացվածն ու ոչ արդյունավետը հանրապետության մյուս մարզային վարչակազմերի թվում»: Ինչ վերաբերում է Ծաղկաձորին եւ կոնկրետ Գ.Միրզոյանի գործունեությանը, ապա պաշտոնյայի խոսքերով միայն անցյալ տարվա ընթացքում այստեղ օտարվել է 26 հա հող` 151 հողամաս, 156-ը վաճառքի եւ աճուրդի միջոցով: Սակայն ամենակարեւորն այն է, որ այդ հողակտորներն օտարվել են բացառապես քաղաքապետի հարազատներին, ինչն ուղղակի օրենքի բացահայտ խախտում է: Բայց Գարունը փոխանակ ճաղերի հետեւում հայտնվեր, շարունակում է պաշտոնավարել:
Ու միայն Հովսեփյանի ներկայացրած փաստերի արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքապետարանի ապօրինությունները պետությանը վնաս են հասցրել 80 մլն դրամի չափով: Պնդում են, որ նման բացահայտումների դրդապատճառներն ավելի շատ քաղաքական են. նախ` Գարունը, ինչպես արդեն նշեցինք, Ռ.Քոչարյանի սիրելին է, եւ չգիտես ինչու, Սերժ Սարգսյանը նրան ուղղակի «տանել չի կարողանում»: Ըստ պտտվող խոսակցությունների` Ս.Սարգսյանի ոչ բարեհաճ վերաբերմունքն ավելի խորացավ այն բանից հետո, երբ նրա սիրելի Վաչիկ Ղազարյանը ցանկություն հայտնեց Ծաղկաձորում հողատարածք ձեռք բերել, սակայն Միրզոյանից մերժվեց պատճառաբանությամբ, թե հող չկա: Դեպքից որոշ ժամանակ անց գնդապետ Ղազարյանին «հասցրել են», որ հող լավ էլ կա, ուղղակի Գարունն այդ տարածքն ընկերներից մեկին է հատկացնում: Կարծում ենք` հասկանալի է, թե ինչքան վիրավորված կլինի Վաչիկ Ղազարյանը:
Բայց մի՛ շտապեք Գարունի մասին վատ կարծիք կազմել: Նա լավություններ էլ է անում: Տեսե՛ք, թե ինչքան շքեղ հյուրանոցային համալիրներ ու առանձնատներ կան Ծաղկաձորում: Ու հենց նմանատիպ ծառայությունների համար Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2010թ-ին «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց Միրզոյանին: Ահա թե ինչպես են մարդիկ երկար տարիներ կարողանում վերընտրվել: Եթե միայն հաշվենք ամառանոցների ու հյուրանոցների թիվը, ապա վստահ կարելի է ասել, որ առնվազն այդքան մարդ Գարուն Միրզոյանի համար կբարեխոսի անհրաժեշտության դեպքում, եթե իհարկե, Սերժ Սարգսյանը չհրահանգի մոռանալ Գարունի լավությունները:

brat_eu
22 Oct 11, 01:45
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող այն եզակի ֆիգուրներից է, որը մշտապես եղել է իշխանության մեջ կամ իշխանության կողքին, բայց հիմնականում մնացել է աննկատ:
Ո՞վ է եղել Կարեն Կարապետյանը մինչեւ նախագահական մուտք գործելը: Նա եղել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, գերազանցությամբ ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Երիտասարդ տարիներին Կալինինոյի շրջանում աշխատել է ուսուցիչ, հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: Կոմունիստական կուսակցության փլուզումից հետո Կարեն Կարապետյանը եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրենը, ապա` Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրենը, այնուհետեւ` նույն ԲԲԸ խորհրդի նախագահը:
Նշված շրջափուլերից հետո Կարեն Կարապետյանը մտել է օրենսդիր ոլորտ: Նա դեռեւս 1995-ից ԱԺ պատգամավորի մշտական մանդատ է ունեցել իր ծննդավայր Կալինինոյի շրջանից: Երկարամյա պատգամավորը մշտապես եղել է տնտեսական ոլորտի հետաքրքրություն ունեցող օրենսդիր` իր ստեղծած Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբով:
Նա ԱԺ-ում մշտապես խուսափել է լրագրողների հետ շփվել` ձայնագրիչներով: Այսինքն, հրապարակային հայտարարություններ գրեթե միշտ չի արել: Լինելով խոշոր գործարար եւ ունենալով «ավելի խոշոր» եղբայր` ի դեմս Սամվել Կարապետյանի` Տաշիրի Սամոյի, կարողանում էր նաեւ ԱԺ շատ պատգամավորների «լավ նայել», որպեսզի ուզած ժամանակ ուզած երաժշտության տակ «պարեին»: Անգամ երբ Հանրապետական խմբակցության ղեկավարն էր, մշտապես գտնում էր մարդկանց, որոնք իր փոխարեն կարծիքներ էին արտահայտում: Այդ օրերին, բոլորը կհիշեն, թե ինչ ակտիվությամբ էին աշխատում պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Համլետ Հարությունյանը:
Եւ այսպես` «մաքուր-մաքուր» Կարեն Կարապետյանը 2008թ. սեպտեմբերի
30-ին նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, որն էլ դարձավ նրա հեղինակության անկման առաջին քայլը: Պետք է նկատել, որ ոչ միայն հեղինակության անկման, այլեւ հարցեր լուծելու կարողության կորստի: Բոլորին է հայտնի, որ նախագահական նստավայրում Կարեն Կարապետյանը կորցրել է իր երբեմնի ազդեցությունը, քանի որ այնտեղ տեր ու տիրական է բացառապես Սերժ Սարգսյանի հարազատ փեսան` Միքայել Մինասյանը: Դա նկատվեց հատկապես Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի սկանդալային պատմության ժամանակ, երբ Կարապետյանն այդպես էլ չկարողացավ Բեգլարյանի հարցերը լուծել եւ հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ: Ստիպված եղավ հրաժարական գրել, հեռանալ` մինչեւ Հովիկ Աբրահամյանը գնաց իրենց տուն ու հորդորեց վերադառնալ աշխատանքի: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հետ Կարապետյանի լարված հարաբերությունները կարգավորվեցին այն օրից, երբ նրա եղբայր Սամվել Կարապետյանը դարձավ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի երեխաների կնքահայրը:
Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա Կարեն Կարապետյանը ոչ այդքան վաղեմի Հանրապետական է: Բայց չնայած դրան, Կարապետյանին է լիազորված համակարգելու Հանրապետական կուսակցության մարզային բոլոր կառույցները: Ու այս ամենով հանդերձ, Կարեն Կարապետյանը ինքնուրույն
որոշումներ կայացնելու լիազորություններով օժտված չէ: Նա ամեն ինչ անում է Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգի դեպքում` պահպանելով երբեմն չափից ավելի զգուշավորություն: Այս վարքագծի պատճառով նա բավականին մտերիմներ է կորցրել:
Նկատենք, որ Կարապետյանը հանրության ուշադրությունը գրավեց վերջերս իր արած բավականին տհաճ արտահայտությամբ, երբ «Նաիրիտի» աշխատակիցներին ասաց` «համբալ»: Իսկ մինչ այդ էլ նրա որդու «սխրանքները» խայտառակեցին Կարապետյան գերդաստանին. «Դերժինսկու» դպրոցում Կարեն Կարապետյանի տղան մի սկանդալային «ռազբորկայի» էր մասնակցել, որը, ըստ տարբեր լուրերի, հարթեց Գագիկ Բեգլարյանը: Սկանդալները պատեցին նրանց ընտանիքին նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունից հետո, քանի որ Սամվել Կարապետյանը ուղղակիորեն առնչվում է Լուժկովյան կլանին:
Իսկ Հայաստանում Կարեն Կարապետյանը իր որդու հետ միասին զարկ է տալիս «Տաշիր պիցցա»-ների բիզնեսին, տոնավաճառներ է բացում, տարատեսակ խանութներ ու այլ «մանր-մունր» գործեր, որոնցով ապացուցում է իր հայրենասիրությունը:

brat_eu
22 Oct 11, 01:49
Լուսանկարն արվել է Երեւանի Հանրապետություն փողոցում...:huh:

Այս խանութը ժողովրդին առաջարկում է ինքնապաշտպանության միջոցներ` զենք-զինամթերք` կարծես հուշելով, որ այս երկրում այսօր հնարավոր չէ ապրել առանց այդ ամենն ունենալու: Մեր երկրում մարդիկ այսօր պարտադիր զենք են ունենում` համոզված լինելով, որ այն ցանկացած պահի իրենց հարկավոր է, ինչի պատճառով գրեթե յուրաքանչյուր օր Հայաստանում սպանություններ են գրանցվում:

brat_eu
22 Oct 11, 01:54
Arman...

ՀՀԿ-ՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ:

Լարված են հարաբերությունները ոչ միայն իշխող կոալիցիայի ներսում՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, այլեւ բուն ՀՀԿ-ում: Այստեղ մշտապես առկա են եղել իրար դեմ հակամարտող տարբեր թեւեր, միայն թե նրանց միջեւ պայքարը գնալով ավելի ցայտուն ու նորանոր դրսեւորումներ է ստանում ընտրություններին ընդառաջ:
Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի ներսում, սկսած 2006թ.-ից, երբ Սերժ Սարգսյանը «հայերեն վատ իմացող» իր ընկերների հետ մտավ ՀՀԿ, առաջացան բաժանումներ հին ու նոր հանրապետականների միջեւ: Այդ բաժանումներն ավելի սրվեցին 2008թ. նախագահի ընտրություններից հետո, երբ ոչ միայն նախագահական նստավայրի, այլ նաեւ ՀՀԿ ներկուսակցական հարցերին միջամտելու իրավունք ստացավ Ս.Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը: Մյուս կողմից տեւական ժամանակ է՝ ՀՀԿ-ի ներսում ներքին հակամարտություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ: Հիմա նրանցից յուրաքանչյուրը փորձում է անուղղակի կերպով ցույց տալ, թե ինքն է վայելում Սերժ Սարգսյանի բարեհաճությունն ու կուսակցության հետ կապված կարեւոր գործերը հենց իրեն են վստահում: Բնականաբար, այդ ամենն ուղեկցվում է մյուսի դեմ հակաքարոզչությամբ:
Այս առումով վերջերս բավական ակտիվացել է Տիգրան Սարգսյանը: Նա վերջին շրջանում հաճախ է այցելում մարզեր՝ որպես վարչապետ տեղի խնդիրներին ծանոթանալու համար, եւ որպես կանոն, այդ այցերի ժամանակ նա իր պարտքն է համարում նաեւ հանձնել կուսակցական անդամատոմսեր նորընծա ՀՀԿ-ականներին: Այդպես շաբաթ օրը նա Տավուշի մարզում էր: Ու մարզային շրջագայություններով կարծես փորձում է ցույց տալ, որ թեեւ Հովիկ Աբրահամյանն է ՀՀԿ քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահը եւ մարզային հարցերով համակարգողը, միեւնույն է, ինքն է զբաղվում կուսակցաշինության հարցերով, որ Աբրահամյանին կուսակցության ներսում չեն վստահում ու համարում են ԲՀԿ-ի ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի «մարդը»: Այլ կերպ ասած՝ Տ.Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու համար, որ Հովիկ Աբրահամյանը կորցրել է դիրքերը ՀՀԿ-ի ներսում, փոխարենը ինքն է դարձել Սերժ Սարգսյանի ամենավստահելի կուսակցական ընկերը:
Վարչապետի այս պահվածքը, բնականաբար, հակազդեցություն է ստանում: Նախ՝ ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի թիմն առիթը բաց չի թողնում Տիգրան Սարգսյանի դեմ կուսակցական հավաքներում մի կողմից, մամուլի միջոցով էլ մյուս կողմից դեմարշներ իրականացնելու, տնտեսական համակարգը քննադատելու համար: Կառավարության գործելաոճը պարբերաբար քննադատության է արժանանում նաեւ անձամբ Հովիկ Աբրահամյանի կողմից: Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ վերջին ճեպազրույցում Աբրահամյանն ասել էր, թե ինքն է համակարգելու ՀՀԿ-ի՝ մարզերի հետ աշխատանքները: Առավել եւս, որ ժամանակին զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ Աբրահամյանը լայն ազդեցություն է ունեցել տեղի իշխանությունների վրա, որոնց մեծ մասը, հասկանալի է, որ իրենց կուսակցության անդամները, մարզային պատասխանատուներն են: ՀՀԿ-ում այս ամենից զատ իր ազդեցությունն է փորձում պահպանել նաեւ նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որն էլ իր հերթին կողմնակիցների բանակ ունի ՀՀԿ խմբակցությունում ու ՀՀԿ մարզային կառույցներում: Հասկանալի է, որ վերջինս իր ազդեցությունը տարածում է ի հաշիվ մյուս կուսակցականների: Մի խոսքով, ՀՀԿ-ում այսօր բոլորը պայքարում են բոլորի դեմ, իսկ մյուս կողմից՝ նրանք բոլորով պայքարում են կոալիցիոն ԲՀԿ-ի դեմ: Իսկ սա, թերեւս, խոսում է իշխանական դաշտում ճգնաժամի մասին:
Ինչեւէ, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, եւ Տիգրան Սարգսյանն այս օրերին բացակայում են Հայաստանից, ուստի նրանցից մեկնաբանություններ ստանալ երեկ չհաջողվեց: Փոխարենը ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ում չկան նման խմորումներ: «ՀՀԿ ներսում չկա հակամարտություն կոչվածը: Եղել են ներկուսակցական խոսակցություններ, ասենք՝ կառավարության հասցեին ԱԺ-ն է քննադատական խոսք հնչեցրել կամ հակառակը: Բայց դա չի նշանակում, որ Հովիկ Աբրահամյանը հակամարտության մեջ է Տիգրան Սարգսյանի հետ»,-մեկնաբանեց Ալեքսանյանը: Իսկ թե ինչու է անձամբ վարչապետը վերջին շրջանում կուսակցական տոմսեր բաժանում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Քանի որ վարչապետը շատ է այցելում մարզեր, ու հարմար է, որ այդ գործունեությամբ ինքը զբաղվի: Ի վերջո, ինքը նաեւ գործադիր մարմնի անդամ է: Այնտեղ արտառոց բան չկա, դրանով չէ, որ որոշվում է՝ մեկից լիազորություններ են վերցրել, մյուսին տվել: Իսկ Հովիկ Աբրահամյանը քաղաքական հանձնաժողովի նախագահն է, զբաղվում է քաղաքական գաղափարախոսությամբ, մամուլի հետ կապված հարցերով»:
Ի դեպ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ անդամատոմս բաժանելը համարում է ընտրակաշառքի յուրահատուկ դրսեւորում: Ըստ նրա, երբ վարչապետն այցելում է մարզեր եւ զուգահեռ որեւէ երիտասարդի խրախուսում է իր աշխատանքի համար ու տալիս ՀՀԿ անդամի տոմս, ապա դա ընտրակաշառք է: «Արդյոք նորմալ է, եթե վարչապետն աշխատանքային այցով այցելում է Գորիս ու անդամատոմս է տալիս։ Պաշտոնական պարտականություններ կատարելիս կուսակցական շահ հետապնդելն օրենքն արգելում է: Նման գործողությունները թաքնված ընտրակաշառք են»,-ասաց Մինասյանը։

brat_eu
22 Oct 11, 02:05
Vera Martirosyan:
Ես մենակ մի բան չեմ հասկանում: Էս Ամերիկան Բեն Լադենին ու Քադդաֆիին չի կարա ձերբակալի, հանձնի դաժան դատարանի: էտ դեպքում մի փոքր կհավատանք որ ես ֆարսը մի քիչ իրականա:

brat_eu
22 Oct 11, 02:10
Ադրբեջանցիները սուտ են խոսում ու իրենք իրենց «պալիտ» անում
18:30, Հոկտեմբերի 21, 2011

Ադրբեջանը շարունակում է իր զարհամանահրաշ հայատյացության արտահայտումները: Ընդ որում դրանք ոչ միայն առիթ չեն ճանաչում, այլև սահման ու իմաստ: Հերթը հասնում է շախմատին և ահա արդեն Հունաստանի Պորտո Կարոսսե քաղաքում չսկսված Եվրոպայի շախմատի թմային առաջնությունը, ադրբեջանական սպորտային կայքերը տալիս են ապատեղեկատվություն:

Կայքերից մեկում ընդգծվում է, թե Ադրբեջանն իր հավաքականի անդամների միջին գործակցով, որը կազմում է 2720 զիջում է միայն Ռուսաստանին 2752 և Ուկրաինային 2738, իսկ ահա Հայաստանը միայն չորրորդն է: Այդ ժամանակ էլ գալիս է հերթը սեփական ձեռքով հերքելու սեփական իսկ սուտը. Ապատեղեկատվություն տարածելու պաշտելի գործի ընթացքում Ադրբեջանում մոռանում են նաև հետքերը մաքրել ու գրում են Հայաստանի միավորների իրական քանակը` 2751, որով մենք միայն ոչ միայն չորրորդն ենք, այլև երկրորդը ու միայն մեկ միավորով ենք հետ Ռուսաստանից:

brat_eu
22 Oct 11, 02:12
Բաքվի անսարք վերելակները և հեռատես հայերը
18:41, Հոկտեմբերի 21, 2011

Հերթական զավեշտալի իրարանցումն է Ադրբեջանում: Այս անգամ հայերը մեղադրվում են Խորհրդային միության տարիներին իրենց տեխնիկական խոտանով վերելակները «ԽՍՀՄ բարեկամ» Ադրբեջանի վրա «նաղդելու» համար:
Երկար-բարակ մտատանջություններից հետո` ադրբեջանցիները եկել են այն համոզման, որ 1960-ական թթ.-ին, երբ իրենց մոտ սկսեցին բազմահարկ շենքերի զանգվածային կառուցումները, ԽՍՀՄ պետմատակարարումների կոմիտեն որոշեց, որ վերելակները պետք լինեն Սպիտակի գործարանի արտադրության:

Հետևաբար ադրբեջանցիները կարծում եմ, որ հայերը շատ հեռատես են եղել և նախօրոք իմացել են Արցախի պատերազմի մասին:

Ինչպես ասում են, խոսքերն այստեղ ավելորդ են...

brat_eu
22 Oct 11, 22:40
Arman...

Դևը իսպանացուն, անգլիացուն ու գերմանացուն բռնումա, ասումա. -Իյաաա. Էս ի՞նչ թազա սաստավա:

brat_eu
22 Oct 11, 23:05
«Հայկական ժամանակ».

22-10-2011 10:52

" Կարի՞ս սիկտիրդ քաշիս".

Նախօրեին թերթի լրագրողի և ԼՂՀ ԱԳ նախարարության տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որն ավարտվել է ԼՂՀ ինքնիշխան հանրապետության Արտաքին գործերի նախարարության վարչության պետի արած հետևյալ արտահայտությամբ. «Կարի՞ս սիկտիրդ քաշիս»,- կիսաղարաբաղերեն ասել է Հայկական երկրորդ հանրապետության պաշտոնյան։ Ստորև ներկայացվում է խոսակցության սղագրությունը.

Լրագրող – Պարոն Պետրոսյան, ե՞րբ է նշանակվելու ԼՂՀ արտգործնախարար և նշանակվելո՞ւ է արդյոք։

Մարսել Պետրոսյան – Պարտավոր եմ իմանալ, հա՞։ Ոչ ես եմ նշանակողը, ոչ ես եմ առաջադրողը։ Չեմ կարող պատասխանել Ձեր հարցին։

Լրագրող – Կարո՞ղ եք ճշտել։

Մ.Պ. – Ումի՞ց։

Լրագրող – Ես ի՞նչ իմանամ, պարոն Պետրոսյան։

Մ.Պ. – Դե եթե դուք լրագրող եք, գիտեք, թե ընդհանրապես նախարարներին ովքեր են նշանակում, ինչի՞ եք ինձ դիմում բայց։ Եթե մեկ ուրիշ հարցով լինի, խնդիր չկա, բայց էդ հարցին ես չեմ կարող պատասխանել։
Լրագրող – Ընդհանրապես էսպես է. մենք դիմում ենք մամուլի բաժին, այնտեղից ճշտում, մեզ ասում են՝ հնարավո՞ր է այդպիսի պաշտոնի նշանակում, թե ոչ։

Մ.Պ. – Մենք ունենք նախարար ժամանակավոր պաշտոնակատար։

Լրագրող – Դե, կարծում, եմ, իր հետ չեմ կարող խոսել, դրա համար ձեզ հետ եմ խոսում։

Մ.Պ. – Հա, բայց ինքն էլ չի կարող ձեր հարցին պատասխանել, ինքը, ես, մեկ ուրիշը ի՞նչ իմանա, թե իրեն երբ են նշանակելու, նշանակելո՞ւ են արդյոք, թե ոչ։ Ճիշտ հասցեով չեք դիմել, ցավոք սրտի։

Լրագրող – Այսինքն, պետք է դիմեմ նախագահի մամուլի խոսնակի՞ն։

Մ.Պ. – Թեկուզ, բայց ինքն էլ հազիվ թե իմանա, ես ի՞նչ իմանամ, փորձեք։

Լրագրող – Այսպիսի տեղեկություն կար, որ Օլեգ Եսայանին է առաջարկվել ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնը, և նա մերժել է։ Ճի՞շտ է այս տեղեկությունը, թե՞ ոչ։

Մ.Պ. – Ես նման բաներ չեմ կարող մեկնաբանել, որովհետև ես տեղյակ չեմ։ Դա հարցրեք նրանից, որ իբր թե մերժել ա, ես ի՞նչ իմանամ, մերժել ա, ասել են, չեն ասել։

Լրագրող – Իսկ դուք ընդհանրապես տեղյա՞կ եք արտգործնախարարության աշխատանքին…

Մ.Պ. – Կարի՞ս սիկտիրդ քաշիս։

brat_eu
22 Oct 11, 23:21
Խաչատուր Աբովյան...;)
«Ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն է ու հաւատքը»:

brat_eu
22 Oct 11, 23:49
http://demq.livejournal.com/119738.html

brat_eu
22 Oct 11, 23:56
http://success.am/2011/10/17/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B8%D5%B4%D 5%BD%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D 5%B8%D6%82/

brat_eu
22 Oct 11, 23:59
http://www.doing-business-in-armenia.com/ ...;)

brat_eu
23 Oct 11, 00:03
http://armnacionalist.livejournal.com/ ...:huh:

brat_eu
23 Oct 11, 03:43
David...;)

ՀՀ քաղաքացիների բախտը բերել ա, պաշտոնյաներից ոչ բոլորն են ղարաբաղցի:

brat_eu
23 Oct 11, 03:55
Alex...;)


Զարմանքով լսեցի,որ խաղին հետեվել են հայեր աշխարհի տարբեր երկրներումշ հետաքրքիր է ոնց են նայել, եթե արբանյակային ալիքով ցույց չտվեցին, ու ոչ մեկն էլ չասեց, թե մեզ ինչու զրկեցին խաղ նայելուց.

brat_eu
23 Oct 11, 17:46
Hay-txa...
Վլադիմիր Գասպարյան-Ալիկ Սարգսյան «օպերացիան» սկսված է

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը վերջերս ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պահապան հրեշտակի դերը։ Բոլոր նրանք, ովքեր հանդգնում են Սեյրան Օհանյանին մեղադրել բանակում տիրող տխուր վիճակի համար, Գասպարյանը սկսում է հարձակվել նրանց վրա եւ սպառնալ, որ ինքը կհրապարակի, թե ովքեր ինչով են զբաղված եղել եւ ինչպես են դարձել-որակվել ազգի դավաճաններ։

brat_eu
23 Oct 11, 18:02
Edik...

Չուկչան եւ ՀԱԷԿ-ը:



Մի չուկչա զինվոր նստել էր միջմայրցամաքային հրթիռի վրա ու մուրճով աննպատակ հարվածում էր` որ մասին պատահի:

- Ի՞նչ ես անում, կպայթի, ախր,- նեղսրտում է ռուս սպան:

- Ոչինչ,- ժպտում է չուկչան,- մեր զորամասում սրանից շատ կա:

Հիմա Հայկական ատոմակայանի 160 աշխատակիցներ բիրիքով հեռացվել են աշխատանքից ու նրանց տեղը պիտի լրացվի` չգիտես ումով (գուցե նաև համարձակ չուկչաներով), որովհետև համապատասխան մասնագետներ, ինչպես էներգետիկներն են նշում, հնարավոր կլինի պատրաստել միայն միայն 2-3 տարում: Աշխատանքից չազատված մասնագետները, փաստորեն, պիտի գործը յոլա տանեն երկու հերթափոխով: Իսկ ատոմակայանի գործը, որքան հասկանում ենք, յոլա տանելով չէ: Այստեղ հնարավոր չէ աշխատել տաքսու վարորդի ռեժիմով:

Կայքերից մեկն իրավացիորեն նկատել էր, որ այս բնագավառի մասնագետների կարիք դրսում շատ է զգացվում եւ, ամենայն հավանականությամբ, այդ 160 աշխատողներն իրենց ընտանիքներով կլքեն երկիրը` դրսում նորմալ վարձատրվող մասնագիտական աշխատանք գտնելու նպատակով:

Մեր կարծիքով` սա դեռ հարցի մի կողմն է: Իսկ ի՞նչ կարող են մտածել ՀՀ մյուս քաղաքացիները, ովքեր տեսնում են, որ իրենց պետությունը այնպիսի մի հարցի, ինչպիսին ատոմակայանի հարցն է, նայում է այսպես` մատների արանքով, ասես խոսքը ոչ թե ստրատեգիական հսկայական նշանակության օբյեկտի է վերաբերում, այլ կրծողների դեմ պայքարին: Ինչ-ինչ, բայց ատոմակայանի պարագայում երևի ժամերի ընթացքում պետք է լուծվեր ընդամենը 160 մարդու խնդիր, որ նույնիսկ մեկ հերթափոխ չխաթարվեր: Իսկ մեր իշխանության համար դա հարց էլ չէ, կարծես:

Երանի թե սա ատոմակայանի վրա ուշադրություն հրավիրելու, նրա համար այստեղից-այնտեղից լրացուցիչ փող կպցնելու մի հնարք լինի: Բայց նույնիսկ այս դեպքում առավել քան անհասկանալի է կառավարության պահվածքը: Դա չեն կարող չնկատել նաև ատոմային էներգիայի արտադրության անվտանգության գծով միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են նաեւ հասնել ՀԱԷԿ-ի փակմանը: Իսկ թե ի՞նչ կտա դա մեզ, կարծում ենք` բոլորն են հասկանում:

brat_eu
23 Oct 11, 18:06
brat_eu...;)

Նախագահականից հաստատեցին, որ Սերժ Սարգսյանի «շրջապատը» խոսում է ադրբեջաներեն...

«Ենթադրում եմ, որ շրջապատ ասելով` Դմիտրի Մեդվեդևը նկատի է ունեցել անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր տիրապետում են մի շարք օտար լեզուների` անգլերենի, արաբերենի, ֆրանսերենի, այդ թվում` ադրբեջաներենի: Այստեղ ես որևէ վատ բան չեմ տեսնում»,- ասաց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ երեկ ռուս ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների մասին, հայտարարել է, որ «երկու նախագահների շրջապատներն իրար հետ վատ չեն լեզու գտնում ու հեշտությամբ են հայերենից անցնում ադրբեջաներենի, և հակառակը. սա գաղտնի է»:

brat_eu
23 Oct 11, 18:15
Ալիկ Սարգսյանն իրականացնում է Վովա Գասպարյանի հրահանգը::hm:



ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Հաղորդում հանցագործության մասին
2011 թվականի հոկտեմբերի 20-ին «Բանակն իրականում» հասարակական նախաձեռնության անդամները ՀՀ կառավարության շենքի առջև կազմակերպել էին բողոքի գործողություն` ցուցապաստառներով պիկետ: Բողոքի գործողությունը սկսվել էր նախատեսված ժամին և ընթանում էր խաղաղ մինչև այն պահը, երբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր շրջապատող անձանց հետ դուրս գալով ՀՀ կառավարության շենքի մուտքից, շարժվել է դեպի ցուցարարները և հրելով նրանց` խոչընդոտել է բողոքի խաղաղ գործողությունը: Մասնավորապես, Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից Հ1՚ հեռուստատեսության «Հայլուր» ՚հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:
Ալիկ Սարգսյանի կողմից կատարված բռնարարքի վերաբերյալ` սահմանադրական իրավունքի ոտնահարման փաստի ականատես ըլինելով ցուցարարները հնչեցրել են տարբեր գնահատականներ: Ալիկ Սարգսյանն իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն, ինչի մասին բարձրաձայնում էին ցուցարարները և ոստիկաններ: Շուրջ 15 րոպե անց Ալիկ Սարգսյանի հանձնարարականը կյանքի կոչվեց մի խումբ ոստիկանների կողմից: Սկզբից նրանք Վարդգես Գասպարիին բանավոր խոսքով հրավիրում էին ոստիկանություն, ինչին Վարդգես Գասպարին առարկեց` մերժեց հրավերը` պահանջելով ներկայացնել օրինական հիմքեր: Ոստիկանական խումբը, ստանալով հրավերի մերժումը, դիմեց բռնիուժի` հրելով այդ պահին Վարդգես Գասպարիի կողքին գտնվող ցուցարարներին և նրանց զորակցող ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Գետնին հայտնված Վարդգես Գասպարիին ոստիկանները բռնությամբ ի վերջո տեղափոխեցին ոստիկանական մեքենա և տարան:
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար:
Լալա Ասլիկյան
Արթուր Սաքունց
Լևոն Բարսեղյան
Զարուհի Փոստանջյան
Լենա Նազարյան
Սոնա Այվազյան

P.S. VEREVI ERKUS@ MI CLANIC EN ...

brat_eu
23 Oct 11, 18:20
WTX...:huh:

Ամեն երկրորդ գերմանացին հյուրանոցից հողաթափեր է գողանում:

Lastminute.de զբոսաշրջային կայքի պատվերով իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 56%-ը կյանքի ընթացքում հյուրանոցից անպայման մի բան գողացել է:
Ինչպես նշում է Welt գերմանական թերթը, գողության հանդեպ հակում ունի 18-29 տարեկան հարցված զբոսաշրջիկների 63%-ը, 30-39 տարեկանների 66%-ն ու 40-ից բարձր՝ 50%-ը:
Ընդ որում, հյուրանոցային գողությունների հանդեպ նույն հակումն ունեն թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք: «Գողերի» մեջ առավել հաճախ հանդիպում են բարձրագույն կրթությամբ մարդիկ:

brat_eu
23 Oct 11, 19:28
News...

Էրդողանը շտապ մեկնել է Վան
10-23-2011 17:55:01

թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են `Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ մեկնել է Վան, ուր ժամեր առաջ տեղի է ունեցել երկրաշարժ:

brat_eu
27 Oct 11, 02:06
;)


Artyom Babayan
В Армении обнаружены крупнейшие в мире месторождения нефти и газа! В связи с этим Госдеп США и Совбез ООН провели экстренные заседания, по итогам которых был принят ряд беспрецедентных решений. Специальным решением Армения была избрана постоянным членом Совбеза ООН. В Ереване будет проведен международный гуманитарный форум. Конкурс Евровидение-2013 и Летние олимпийске игры-2016, а также многие крупнейшие международные спортивные соревнования пройдут в Армении. Пентагон заявил о поставке неограниченного количества вооружения для защити энергоресурсов страны. Американский аналитик Аманда Пол заявила, что Армения имела полное право военным путем вернуть свои исконные территории.От зависти, президент Азербайджана Ильхам Алиев повесился на собственных усах.

brat_eu
28 Oct 11, 01:51
Armenian President Serzh Sargsyan and his wife Armenian First Lady Rita Sargsyan attend a welcoming ceremony at the Grand Kremlin Palace on October, 24, 2011 in Moscow, Russia. The President of Armenia and his wife were invited by his Russian counterpart for a state visit to Russia from 23 - 25 October...

brat_eu ...ծռվածները´´

brat_eu
28 Oct 11, 02:07
Hl@ der chem tesel, vor mi mec Hayi pargevatri ays bardzr shqanshanov...

brat_eu
28 Oct 11, 02:24
Nevidimka...
որոնք անկախ իրենց այսօրվա կարգավիճակից, իրենց ապագան Հայաստանում են տեսնում։ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, Հայաստանում տուն չունի։ Անշարժ գույք հաստատ ունի, բայց տուն` չունի։ Հայտնի էլ չէ, թե որտեղ է բնակվում մշտապես եւ ուր է գնալու, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։ Նրա համար երեւի մեկ է։ Մեկ է նաեւ բոլոր նրանց համար, ովքեր արտասահմանում իրենց համար առանձնատներ են կառուցում ու կամաց-կամաց տեղափոխվում։

brat_eu
28 Oct 11, 02:45
http://www.lragir.am/armsrc/comments55295.html...:hm:

brat_eu
29 Oct 11, 03:50
brat_eu...հլը էս տուֆտի արտահայտվելը, իրեն դրել է Սրբի տեղ...





ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Քադդաֆիի սպանության կադրերի հրապարակման մասին. «Քադդաֆիի գրեթե ողջ ընտանիքը սպանեցին, ցույց էին տալիս իր մարմինը համաշխարհային բոլոր հեռուստաալիքներով: Առանց նողկանքի դրանք դիտել ուղղակի հնարավոր չէր: Սա ի՞նչ բան է: Ու ցույց են տալիս այդ մարդուն` ամբողջությամբ ողողված արյան մեջ, վիրավոր, դեռ կենդանի, իր վերջը տալիս են ու այս ամենը դուրս են գլորում էկրանների վրա… Աշխարհի ոչ մի կրոնում չկա այսպիսի բարոյականություն` ո՛չ քրիստոնեությունում, ո՛չ հրեականությունում, ո՛չ էլ մուսուլմանների մոտ, ոչ մի տեղ նման բան չկա»,- ասել է ՌԴ վարչապետն ու հավելել,-«հիմա ես չեմ խոսում քաղաքականության մասին, դա առանձին թեմա է, քաղաքացիական պատերազմ է: Բայց այդ ամենը ցուցադրվում է հեռուստատեսությամբ եւ դիտում են միլիոնավոր մարդիկ, այդ թվում` երեխաներ: Դա անիմացիա չէ, գեղարվեստական հնարովի բան չէ, դրանք նկարներ են կյանքից: Բայց դրա մեջ ոչ մի լավ բան չկա, հասարակության ներսում մարդիկ պետք է հասկանան, թե ինչ են իրենք անում ու դրա համար կրեն բարոյական պատասխանատվություն»:

brat_eu
30 Oct 11, 02:29
Մարինե Պետրոսյան...;)



Պուտինն ու մենք




Եվրասիական միություն ստեղծելու, իսկ փաստացի` Սովետական Միությունը նոր ֆորմատի մեջ վերականգնելու Պուտինի ծրագրերի մասին էսօր ոմանք խոսում են մի տեսակ դատապարտվածի հնչերանգով։ Երեւի մտածում են` եթե ռուսները հաստատ որոշել են մի բան, էսօրվա թույլ Հայաստանը չի կարողանա դրան հակառակվել։

Բայց ես ուրիշ կարծիքի եմ։ Ինձ թվում ա` դա էն տեսակի սպառնալիք ա, որը սառը ցնցուղի դեր կխաղա, կստիպի անկախությունը գնահատող բոլոր հայաստանցիներին` լարել ուժերն ու միավորել ջանքերը` վտանգը չեզոքացնելու նպատակով։

Անկախությունը կորցնելու վտանգը նաեւ լակմուսի դեր կխաղա` կպայթացնի քաղաքական փուչիկներին ու առաջ կմղի նրանց, որ չեն պայթի։ Վտանգի ժամին ա երեւում հաճախ` ով ով ա եւ ինչի ա ընդունակ։

brat_eu
30 Oct 11, 02:33
Կարապետ Ռուբինյան...




Ո՞ւմ մարդն ենք մենք




Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ փոխատեղման մասին ձեռք բերված համաձայնության պաշտոնական հրապարակումը, որքան էլ բարձր են հնչում հիմա տարբեր տրամաչափի փորձագետների ձայներն այն մասին, որ իրենց համար վաղուց ամեն ինչ պարզ էր, հստակեցում մտցրեց ռուսական ներքաղաքական կյանքում։ Այժմ առանձնապես նշանակություն չունի, թե այդ համաձայնությունը նոր ձեռք բերվեց, թե՞ կար դեռ Մեդվեդեւի ընտրվելուց առաջ։ Այնուամենայնիվ հիշեցնեմ, որ նույն փորձագետները երկար-բարակ ծամծմում էին Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքին, այս գարնանը Մեդվեդեւի տված հայտնի հարցազրույցը, ուր նա, որոշակի պայմաններում, չբացառեց 2-րդ նախագահական ժամկետի համար իր առաջադրումը։ Հետո չէին կարողանում զսպել իրենց հիասթափությունը Մեդվեդեւի սկոլկովյան մեծ ասուլիսից հետո։ Մեկնաբաններից քիչ էներգիա չխլեց նաեւ զույգի ներքին բաց բանավեճը Լիբիայի խնդրի շուրջ եւ ոչ անհայտ ռուս պատգամավոր Զատուլինի դրան "զոհ" գնալը։

Այս մասով թեման փակելուց առաջ ասեմ, որ կանխորոշված էր արդյոք, Մեդվեդեւի իշխանության համար պայքարից հրաժարումը, թե, այնուամենայնիվ, որոշ "խաղեր" տալուց հետո նա համակերպվեց դրա հետ՝ կպարզվի հետագայում։ Համենայդեպս կարծում եմ Պուտինի` Դումայի ընտրություններին ընդառաջ "Համառուսաստանյան ժողովրդական ճակատ" ստեղծելու բոլշեւիկյան նախաձեռնությունը, որը նա արեց մայիսին "Եդինայա Ռոսիայի" միջռեգիոնալ կոնֆերանսում, շատ էր նման խաղերին վերջ դնելուն ուղղված վճռական քայլի։

Հիմա արձանագրենք` եթե չլինեն շատ քիչ հավանական ֆորսմաժորային զարգացումներ, ՌԴ հաջորդ նախագահը կլինի Պուտինը։ Հայաստանում սա ծնեց անեկդոտատիպ խոսակցություններ` "ով ո՞ւմ մարդն է" ժանրի շրջանակներում։ Ինչո՞ւ անեկդոտատիպ։ Որովհետեւ նոր մտքիս եկավ մի իրական պատմություն, որը տեղով մեկ անեկդոտ է եւ որը հիմա, ներողություն խնդրելով թեմայից շեղվելու համար. կպատմեմ։ Սա ինչ-որ չափով նաեւ կթեթեւացնի այս "ծանր" նյութը ընթերցելը։

Ուրեմն, դեռ Քոչարյանի օրոք ՀՀ եկամտաբեր գերատեսչություններից մեկի նոր շեֆ է նշանակվում ու սա, բնականաբար, փորձում է հասկանալ, թե աշխատակիցներից ով ո՞ւմ մարդն է` որ իմանա ում կարող է դիպչել, ում` ոչ։ Լինելով "քյասար կտրող" մարդ, բոլորին հերթով կանչում է իր մոտ ու հարցնում. "Ո՞ւմ մարդն ես"։ Երբ հերթը հասնում է ծանոթիս, որն էլ ինձ պատմել է այս պատմությունը, նա անվարան պատասխանում է` "Սոֆիկի"։ Շեֆի միտքը երկար ժամանակով քարկապ է ընկնում, տենդի մեջ ընկած, վերնախավի բոլոր կանանց ու բարձրադիր տիկնանց ցուցակը մտովի ապարդյուն քրքրելուց հետո, աչքերը կլորացրած հարցնում է` "Սոֆիկն ով ա՞"։ "Կինս ա" անվրդով պատասխանում է ծանոթս։

Հիմա անցնում եմ բուն թեմային, որի հերոսը հաստատ տիկին Բելայի մարդը չէ` տիկին Լյուդմիլայի մարդն է։ Թո՛ւհ, նոր նկատեցի, որ ակամա երկիմաստ ստացվեց. խոսքս Լյուդմիլա Պուտինայի մարդու մասին է։

Վերջ, լրջանում ենք։

Ռուսաստանի բորսաները գոնե մի քանի ժամով էլ չարձագանքեցին իրավիճակի այդ հստակեցմանը։ Բորսայի խաղացողները իրավամբ կարծում են, որ տնտեսական դաշտում ոչինչ չի փոխվելու` նավթ ու գազ են ծախելու ու ապրեն։ Ո՛չ ուրախության, ո՛չ էլ հիասթափության ալիք բարձրացավ բազմաչարչար ռուսաստանյան ժողովրդի մեջ։ Մեծամասնության համար Պուտինը այդպես էլ մնացել էր նախագահ, իսկ Մեդվեդեւը տեղապահն էր։ Իսկ հյուծված ու քարուքանդ եղած ընդդիմության ձայնը, ինչպես միշտ, լայն զանգվածների համար մնաց անլսելի։

Երեւի այդ աներկընտրանք ու տաղտկալի իրավիճակի համար դրական սպասումների խորապատկեր ստեղծելու ցանկությունն էր պատճառը, որ պարոն Պուտինը որոշեց ավետել աշխարհին «Եվրասիական միությունե ստեղծելու իր հավակնոտ մտադրության մասին։ Այնքան էր շտապում, որ ձեւական առիթ դարձրեց , միայն երեք ամիս հետո` 2012-ի հունվարի մեկից մեկնարկող "ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի միասնական տնտեսական տարածք" (ՄՏՏ) կազմելու նախագիծը։ Այնքան էր շտապում, որ «Իզվեստիայումե հոդված գրեց ու հենց սկզբում անառարկելի տոնով հայտարարեց, որ այդ ծրագիրը՝ ՄՏՏ-ն, "առանց չափազանցության պատմական փուլանիշ է հանդիսանում ոչ միայն մեր (իրենց) երեք երկրների, այլ հետխորհրդային տարածքում գտնվող բոլոր երկրների համար"։ Հասակցա՞ք։ Իրենք մյուս տարվանից, երեք երկրներով տնտեսական համագործակցության մասին մի համաձայնագիր են գործի գցելու, բայց արդեն, առանց չափազանցության, դա պատմական ուղենիշ է Հայաստանի համար։ Լավ, ենթադրենք մեր դեպքում Պուտինը Սերժ Սարգսյանի ճորտաբարո կեցվածքին է խաբվում։ Բա Միշիկո՞ն, բա մերձբալթյան երկրները՞։ Նույն անառարկելի ու վերամբարձ ոճով պարոն Պուտինը գովերգում է Ռուսաստանի նախաձեռնած բոլոր նախկին ինտեգրացիոն ծրագրերը` Ռուսաստան-Բելառուս մեռելածին միությունը, կիսաքանդ "СНГ-ն", ամուլ "ОДКБ-ն", "ЕврАзЭС-ը", "Մաքսային միությունը"։

Որոշ միամիտների համար գուցե հուսադրող հնչեին պարոն Պուտինի հավաստիացումներն այն մասին, թե այդ ինտեգրացիոն գործընթացների արդյունքը հանգեցնելու է աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի, որ մարդիկ ազատորեն կարողանալու են ընտրել, թե որտեղ ապրեն ու որտեղ սովորեն։ Գուցե նաեւ հալած յուղի տեղ անցնի նրա ցինիկ եզրակացությունը, որ դա կլինի ավելի ազատական ռեժիմ, քան սովետի ժամանակ, քանի որ ԽՍՀՄ-ում քաղաքացիների պարտադիր գրանցման ռեժիմ էր գործում։ Բայց, գոնե ամիսը մեկ թերթ կարդացող մեկը չի կարող չիմանալ, որ սա ասում է մի գործիչ, որի նախագահության օրոք է մտցվել Մոսկվա այցելողների պարտադիր գրանցման կանոնը եւ ցայսօր, դրա հիման վրա, ամենաանթաքույց մարդաորս է իրականացվում։ Գործիչ, որի օրոք ծլեցին եւ օտարներին անպատիժ սպանելու ուժ հավաքեցին "սափրած գլուխները" ( skinhead) եւ զանազան այլ ազգայնական-օտարատյաց խմբակներ։

Պարոն Պուտինը իր հոդվածում երդվում է, որ չի ձգտում այս կամ այն ձեւով վերականգնել ԽՍՀՄ-ը, անընդհատ համեմատություններ եւ զուգահեռներ է անցկացնում Եվրամիության հետ, խոստանում է հարաբերությունների նույն մակարդակը, համոզմունք է հայտնում, որ շատ ավելի արագ կանցնեն միացյալ եվրոպական երկրների ուղին, քանի որ ամբողջությամբ կիրառելու են նրանց փորձը։ Անհաջող փորձեր է անում համոզելու ընթերցողին, որ հրաժարվելով եվրոպական կողմնորոշումից եւ փոխարենը ինտեգրվելով Ռուսաստանի հետ, հետխորհրդային երկրները ավելի շուտ կինտեգրվեն նույն Եվրոպային` քանի որ իրենք, ռուսներն էլ են "ինտեգրվում"։ Բայց քիչ անց արդեն իմանում ենք, որ ստեղծելով Եվրասիական միությունը, կազմավորելու ենք «ժամանակակից աշխարհի նոր բեւեռե։ Թե ոնց է այդ նոր բեւեռը մյուս բեւեռի հետ ինտտեգրվելու, երեւի միայն պարոն Պուտինը գիտի։ Իսկ ամենազվարճալին այն է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը իր ամբողջ հոդվածում գովերգելով եւ որպես Եվրամիությանը շատ ավելի գերադասելի այլընտրանք ներկայացնելով Եվրասիական միության իր նախագիծը, համառորեն խոսում է միայն իրական կամ թվացյալ տնտեսական օգուտների մասին ու նույն համառությամբ շրջանցում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների հարցերը։ Նույնիսկ ձեւի համար չի համարձակվում խոստումներ տալ, որ Ռուսաստանը արմատական ժողովրդավարական բարեփոխումների ուղին է բռնելու, որ հրաժարվելու է իր ներկայիս որդեգրած նեոգաղութատիրական ուղուց, որ նորաստեղծ այդ միությունում ազգերն ու լեզուներն իրավահավասար են լինելու, իսկ մարդն արժեք է իրենից ներկայացնելու, ոչ թե չեկիստական մանիպուլյացիաների առարկա։ Ախր որ խոստանա էլ, ո՞վ է հավատալու։ Կամ հավատալու ե՞նք նրա այն պնդումներին, որ ոչ մի ճնշում չեն գործադրելու, չեն շտապեցնելու ու հարգելու են երկրների ինքնիշխանությունը` ինքնուրույն վճիռներ կայացնելու իրավունքը, եթե արդեն այսօր ենք ականատես Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների լկտի միջամտությանը մեր ներքին գործերին, մասնավորապես լեզվի ոլորտում մեր քաղաքականությանը։

Չնայած հոդվածի վերաբերյալ ասելիքս չսպառեցի, սակայն սրանով ուզում եմ եզրափակել խոսքս։ Հետաքրքրվող ընթերցողը կարող է ինքնուրույն կարդալ հոդվածն ամբողջությամբ` "Իզվեստիա" թերթի կայքում http։//izvestia.ru/news/502761։

Բայց մի վերջին ահազանգ չեմ կարող չհնչեցնել. Ժողովուրդ, չնայած առատ խոստումների ու գովերգումների շղարշին, մեզ շուտով պարզապես "դեմ են տալու" տիպիկ նեոգաղութատիրական մի նախագիծ, ուր հաշվի են առնված հետամնաց, ամայացող ու քայքայվող, բայց ժամանակավրեպ ու անիրականանալի հավակնություններից չհրաժարվող Ռուսաստանի բոլոր շահերը եւ անտեսված են մյուսներինը։ Տեսնես մինչ այդ "դեմ տալը", մենք` հայաստանցիներս ուժ կգտնե՞նք մեր մեջ ձեւավորելու այնպիսի իշխանություն, որը կգործի ոչ թե ռուսական այլ հայկական շահերի միջանցքում։

Սյունյակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:

brat_eu
30 Oct 11, 02:52
e - media.am


НАЦИОНАЛЬНЫЙ ВОПРОС ПО ЗАКОНУ И ПОНЯТИЯМ
10:22, Հոկտեմբերի 29, 2011


Привет всем друзьям, и не только друзьям, а всем, кто будет этот пост читать. Очень надеюсь на то, что прочитают его многие: Олег Бармин, вполне возможно, перепостит, может быть, кто-то из вас; кроме того я почти уверен, что сошлюсь на этот пост в качестве письма на сайте Президента РФ.

Еще одна сноска, перед тем, как начну делиться с вами этой грустной историей: если бы мне рассказали о том, что ТАКОЕ возможно, я бы наверняка не поверил (и жена, и Мама, собственно, и не поверили поначалу, решили, что я шучу…), но это случилось со мной! Вчера! В Москве! Господи, как же долго я оттягивал этот момент, до того мерзко переживать это вновь, но убежден, что знать об этом должны как можно больше людей.

Итак, все по порядку:
Для тех из вас, кто не знает: с июля 2011 года я работаю в должности начальника управления экспортных продаж автомобилей ОАО «АВТОВАЗ»; Азербайджан является одним из важных экспортных рынков для АВТОВАЗа; вчера я должен был лететь в командировку для участия в мероприятии по открытию автосалона LADA по приглашению нашего партнера – ОАО «Хазар-Лада».

На мое имя был оформлен электронный авиабилет по маршруту Москва-Баку-Москва рейсом J2 853 Azerbaijan Airlines, вылет из Домодедово 27 октября в 23.30, возврат 29 октября. Не спрашивайте, почему я не полетел из Шереметьево компанией Aeroflot Russian Airlines – просто потому, что я должен был лететь в составе делегации. Вчера приехал в Домодедово в 21.20 и подошел к стойке №75, чтобы зарегистрироваться.

Здороваюсь и протягиваю свой загранпаспорт гражданина РФ, в этом месте очень важно повторить это еще раз – ГРАЖДАНИНА РФ (кстати сказать, родился я в России в Москве, всю жизнь живу в Москве, за исключением 2 лет службы в Германии да 1 года учебы в США). За стойкой – Светлана Радионова (читаю на бэдже). Проходит пара минут, я думаю, что Светлана выбирает для меня место в салоне самолета. Говорю «пожалуйста, место у прохода, если можно». Проходит еще пара минут жизни, потом Светлана, избегая моего взгляда, спрашивает: «извините за такой вопрос, можете сказать, какой Вы национальности?» Я, автоматически: «прошу прощения?», «я вас правильно понял? Какое это имеет значение? Я – гражданин России». Она: «дело в том, что У НАС ЕСТЬ УКАЗАНИЕ РУКОВОДСТВА – ПАССАЖИРОВ С АРМЯНСКИМИ ФАМИЛИЯМИ НЕ РЕГИСТРИРОВАТЬ». Потом, когда я позже анализировал всю ситуацию, помимо главной темы – о том, что это пещерная дикость и, если хотите, правовой беспредел, подумалось о технической стороне вопроса: «а что же вы оформляете билеты для таких пассажиров, ну проверьте списки пассажиров, позвоните накануне, под каким-нибудь предлогом откажите в месте, все лучше, чем ставить человека перед фактом, когда уже потрачено много времени, сил, да и такси в Домодедово – не 10 долларов стоит…» Но в тот момент я только и мог сказать: «я не могу поверить в то, что Вы мне сейчас сказали, Вы наверняка шутите?! Мы с вами в Домодедово, это Россия!!! Я дал Вам российский паспорт!!!» Светлана: «нет, это правда, можете спросить у представителя авиакомпании, вот он».

Рядом с ней оказался мужчина по имени, как выяснилось, Ильгар Алиев. Светлана ему, показывая мой паспорт: «вот, фамилия Гюрджиан, отчество Арменович». В этот момент я почему-то вспомнил «Звуки музыки» … Здесь наступает еще один важный момент: ко мне подходит Демитри Шукхмахер, один из руководителей Lada International (фирмы-дочки АВТОВАЗа), который должен был лететь этим же рейсом; по телефону пятью минутами ранее он уже узнал от меня о происходившем. Так вот, он подходит, и в этот момент Ильгар, пытаясь принять судьбоносное решение – допустить меня к полету или нет, опять задает мне сакраментальный вопрос: «у Вас какая национальность?» Демитри: «а какое это имеет значение, он дал вам паспорт гражданина России. И вообще он еврей, что дальше?» Я Ильгару: «а если я поговорю с вами на иврите, пустите на рейс?» Ильгар: «нет, фамилия армянская; у нас такое указание, это вопрос безопасности». Демитри, показывая на меня: «безопасности? А он что, террорист?» (цирк какой-то, просто сюр; было бы реально смешно, если бы не ком в горле) Демитри: «звоните вашему начальству, будем с ними разбираться». Ильгар звонит начальству. Огромная очередь за нами к стойке №75 пока молчит, но уже раздаются голоса: «девушка, а эта стойка будет работать?» Светлана: «пока я не закончу с этими пассажирами, не будет». Ильгар на телефоне с начальством (как позже выяснилось, он разговаривал с главой представительства авиакомпании в Москве неким господином Ягубовым); Демитри Ильгару: «дайте мне трубку», забирает телефон у Ильгара: «вы на каком основании отказываетесь регистрировать гражданина России, у которого все в порядке с документами и билетом?» и после паузы, выслушав ответ Ягубова, опять Демитри: «это же каменный век, беспредел, мы это не оставим так» (и не оставят, сейчас готовят судебный иск). Ильгар куда-то уходит, время идет, я прошу Демитрия (ошибки нет, это имя такое) пойти в зал VIP, чтобы быть с вице-президентом АВТОВАЗа, с которым мы должны были лететь, говорю ему «Дима, не волнуйся за меня, сейчас попробую получить официальный отказ и поеду домой». Дима уходит. Я звоню вице-президенту, получаю «добро» на отбытие домой, да еще и его машину с охраной в придачу (повезло, что они еще не уехали; ну хоть что-то в этот вечер получилось ОК). Жду Ильгара, несколько раз прошу Светлану позвонить ему, наконец он появляется; окончательный вердикт «не регистрировать»; прошу его сделать пометку об этом – это важно понимать: я же не по своей воле отказываюсь от места; но нет, не тут-то было: «ничего писать не будем», я: «почему?», Ильгар: «не будем и все» - вот это и есть беспредел. Оно и понятно: разве они могут официально признать, что отказали в перевозке гражданину России, у которого документы, билет в порядке, только потому, что у него армянская фамилия. Как тут не вспомнить знаменитое «бьют не по паспорту, а по морде». Иду в кассу Azerbaijan Airlines, где на бланке моего электронного билета делают пометку «место снято 27.10.11 22ч.21м. Azerbaijan Airlines J2MOW003 27 OCT 2011”
Cажусь в машину, едем домой; звоню жене, она, выслушав меня: «ты шутишь? Не может такого быть…. С ума сойти», звоню Маме, ее реакция: «ну ладно, сын, перестань меня разыгрывать….. надо же, как странно, у нас такое?». Стараюсь думать о чем угодно, только не о том, что произошло. Жаль, что я не писатель, очень трудно описать это чувство какой-то гадливости, обиды, ощущение того, что замарался….

И тут звонит Демитри: «Серега, ты не поверишь, я тоже не улетел, меня сняли с рейса – за то, что я резко разговаривал с Ягубовым. Завтра начнем готовить судебные иски и т.д». Думаю: «Резко? Да ты ангелом был с ним, с учетом обстоятельств».
Приезжаю на Октябрьское поле, поднимаюсь к себе на 14 этаж, обнимаю жену, потом оставляю ее спящей и наливаю себе соточку хорошего single malt, выхожу на балкон, любуюсь подсвеченным городом, в котором я прожил уже 52 года. Спасибо тебе, Господи. За все. Хорошо, что я у себя дома.

А теперь, в заключение, два соображения – специально для человека, который отслеживает письма, появляющиеся на сайте Президента (тешу себя надеждой, что хоть он-то прочитает этот пост, на который я сделаю ссылку):
- что же получается, «качество» российского паспорта (и, соответственно, и права, которые он обеспечивает) может быть разным, в зависимости от фамилии владельца?
- думаю, что такими действиями авиакомпания Azerbaijan Airlines только разжигает межнациональную рознь, причем делает она это на территории суверенного многонационального государства – Российской Федерации. Раз уж так популярно у нас (почему-то) сравнивать себя с США, вот и взяли бы оттуда опыт в области национальной политики, суть которого сводится к следующему: многонациональное государство может успешно существовать ТОЛЬКО при условии жесточайшего (только посмотрите на меры наказания, применяемые в США за подобные преступления!) подавления в зародыше любых проявлений дискриминации по национальному или расовому признаку. А ведь такая политика была в свое время и в нашей стране. А что бывает, если от такой политики отступать, и к чему это приводит, мы хорошо знаем по опыту новой истории.

brat_eu
30 Oct 11, 02:53
armen...

Կարեն Կարապետյանի հրաժարականը այնքան ծանր ենք ընդունում, կարծես թե հրաժեշտ ենք տալիս հայկական Ստիվ Ջոբսին

brat_eu
30 Oct 11, 02:54
Petros...


Կարապետյանը եկավ,Կարապետյանը գնաց,իսկ երևանցին ինչ կապ ուներ դրա հետ?

brat_eu
30 Oct 11, 07:50
:hm:http://tert.am/am/news/2011/10/29/ayvazova/

brat_eu
30 Oct 11, 07:54
:hm:http://news.am/arm/news/79895.html

brat_eu
30 Oct 11, 08:05
:hm:http://www.azatutyun.am/video/27208.html

brat_eu
01 Nov 11, 23:14
Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարական տվեց
01.11.2011 20:43
Մեր ունեցած տեղեկություններից ելնելով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս հրաժարական է տվել: Հավանական պատճառը ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելն է:

brat_eu
02 Nov 11, 03:35
Yervant Uzunian armenian leader of communication in Iraq...

brat_eu
02 Nov 11, 03:36
;)

brat_eu
02 Nov 11, 03:39
http://www.emedia.am/arm/article/7440/%D5%94%D5%A8%D6%80%D6%84%20%D5%94%D5%A8%D6%80%D6%8 4%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%2028%20%D5%B 4%D5%AC%D5%B6%20%D5%B6%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5% A2%D5%A5%D6%80%D5%A5%D6%81%20%D4%B1%D5%B2%D5%A1%D5 %BD%D5%B8%D6%82%20%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D 5%AB%D5%B6...;)

brat_eu
03 Nov 11, 04:32
Armenian news...
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «Bild» թերթին տված հարցազրույցում քննադատել է Գերմանիայի կառավարությանը, որն, ըստ վարչապետի, Եվրոմիություն մտնելու ճանապարհի կեսից մենակ է թողել Թուրքիային:



Էրդողանը բողոքել է, որ թուրքերի նկատմամբ Գերմանիայի վարած քաղաքականությունը անարդար է, քանի որ թուրքերը միշտ լավ են վերաբերվել գերմանացիներին, ինչը միշտ չէ, որ փոխադարձ է եղել.«Եվրոմիության անդամ դառնալու գործընթացին Գերմանիան մեզ մենակ թողեց ճանապարհի կեսին»,- ասել է Էրդողանը:



Թուրքիայի վարչապետը նաև դժգոհել է, որ գերմանական կառավարությունը երկքաղաքացիություն չի ընդունում. «Գերմանիայում 700 հազար թուրք է ապրում, Ֆրանսիայում երկքաղաքացիություն կա, ինչու՞ Գերմանիան այն չի գործում»:

brat_eu
03 Nov 11, 04:33
«Հրապարակի» տեղեկություններով` Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ոստիկանական համակարգում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Երեկ հրաժարականի դիմում է գրել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ, գնդապետ Կարեն Բաբայանը` Շերիֆը, և Երևանի քաղաքային վարչության պետ Արմեն Հակոբյանը` Գլեբը:

brat_eu
04 Nov 11, 14:32
Yerkir...am

Լեւոն Տեր-Պետրոսյանը թքած ունի Հայաստանի վրա

16:36 - 03.11.2011

Լեւոն Տեր-Պետրոսյանը թքած ունի Հայաստանի ապագայի վրա: Նրա համար կարեւորն այն է, թե ո՞վ է Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տալիս, իսկ ով` ոչ, Սերժի հե՞տ են, թե՞ ոչ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:

Նա նշեց նաեւ, որ ՀԱԿ-ը բառ անգամ չի նշում այն մասին, թե ինչպիսի Հայաստանի համար է պայքարում: Այդ մասին, ըստ Սադոյանի, չեն խոսում նաեւ քաղաքական մյուս ուժերը: ԱԺԴ նախագահը համոզված է, որ ՀԱԿ-ի ներսում էլ հակասություններ կան, քանի որ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում, թե դրա անհրաժեշտությունն արդեն գուցեւ չկա:

«Ավգյան ախոռներն են ուզում մաքրել, մեկը չկա հարցնի էդ ախոռները 1995-1996 թվականներին ինչո՞ւ չէիք մաքրում»,- զայրացած նշեց Սադոյանը:

brat_eu
04 Nov 11, 14:37
Yerkir...am

ԱՄՆ-ը Թուրքիայից բացատրություններ է պահանջել

11:52 - 04.11.2011

ԱՄՆ վարչակազմը Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու նոր փորձն անվանել է «վտանգավոր նախաձեռնություն» եւ խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չմասնակցել դրան:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Վաշինգտոնը Թուրքիայից բացատրություններ է պահանջել այդ կապակցությամբ, զրուցել է նաեւ Իսրայելի հետ հնարավոր հետեւանքների մասին. տեղեկացնում է Курсор-ը:

Երեկ Իսրայելը հայտարարել էր, որ Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձը իրենց պետության դեմ սադրանք է:

brat_eu
04 Nov 11, 20:50
Tert...am

Israel's Peres says gas finds no threat to Turkey
18:53 • 04.11.11



Visiting Israeli President Shimon Peres said in Cyprus on Thursday that gas finds in the Mediterranean Sea were no threat to Turkey but a positive step for the region, AFP reported.

"We are going to use the gas the way peaceful and democratic people should use it," said Peres during an official visit to the eastern Mediterranean island, whose maritime exclusive economic zone borders that of Israel.

"We are not going to waste it, we are not going to play with it, we are not going to use it for the wrong purposes," he added.

In December, Cyprus and Israel signed an agreement defining their maritime border that allows the neighbours to forge ahead in the search for energy resources in the eastern Mediterranean.

At the end of September, US firm Noble Energy began exploratory drilling for gas off divided Cyprus's southern coast, ignoring Ankara's warnings that Turkey would retaliate by launching its own explorations in the area.

Meanwhile, Turkey's relations with Israel have worsened since May 2010, when Israeli commandos stormed a convoy of six ships trying to reach the Gaza Strip in defiance of an Israeli naval blockade, killing nine Turkish activists.

Israel's closer ties with Cyprus in the energy field have strained relations with Ankara even further.

But Peres said: "Our discoveries are not against anyone; our discoveries are for the people."

"We look upon gas, not as a power, but as an occasion to better the life of the people. We shall do it peacefully."

brat_eu
05 Nov 11, 00:14
Hay mamulic...

Մաֆիան խփում է ինքն իրեն, և խաղը հետզհետե բարդանում է...



''Ժողովուրդ''. Թեև ԱԺ ''կիսանախագահ'' Հովիկ Աբրահամյանը նախօրեին հայտարարել էր, որ ''էլ չկա նման բան, հրաժարականները չեն լինելու այդպես պատահական...'', այնուամենայնիվ, երեկ գրանցվեց հերթական գիշերային հրաժարականը. Սերժ Սարգսյանն իր փեսային սեփական դիմումի համաձայն ազատեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Ինչպես ասում են՝ մաֆիան խփում է ինքն իրեն, և խաղը հետզհետե բարդանում է։ Փաստորեն, երկրում տեղի ունեցող կաևորագույն իրադարձությունների գլխավոր ռեժիսորը ''սամաստրել'' եղավ։ Սպասենք ավելիին, մինչև լրանա տասնյակը։


P.S. ....el ov dimana, mapiya ya, mapiya :en el kyarabaxski.

brat_eu
07 Nov 11, 00:56
http://webtv.am/

brat_eu
11 Nov 11, 22:34
brat_eu...ein user von viparmenia.org...kennen Sie was für typ ist das...;)