PDA

View Full Version : Ужасные истории о бедноте и одиночестве в Армении Abject poverty and helpless patients in Armenia



voter
05 May 11, 02:43
http://lragir.am/armsrc/pubcorr47437.html
32 Летняя женщина одна, без рондых и покинутая семьей прикована к постели после аварии и повреждения позвоночника.


Ճակատագրի հեգնանք. Այսպես կարելի է բնորոշել 32-ամյա Լուսինե Զաքարյանի իրավիճակը, ով արդեն 8 ամիս անօգնական գամված է անկողնում: Հրազդանի տարածաշրջանի Քաղսի գյուղում վրաերթի ենթարկվելով` Լուսինեն ձեռքերի և ոտքի կոտրվածքով տեղափոխվում է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բուժվելուց հետո թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվում է Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Սոցիալական և կենցաղային անհաշտությունների պատճառով դեռ դեպքից առաջ ամուսինը` Արտակը, հեռանում է` իր հետ տանելով դուստրերին: Մեծ աղջիկը 14 տարեկան է, փոքրը` 5:

Երևանի բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո թերսնուցման և հաճախակի գլխապտույտների հետևանքով երիտասարդ կինը կրկին ընկնում է` այս անգամ վնասելով ողնաշարը: Նա մինչ օրս էլ գամված է անկողնուն:

Հարազատներ չունեմ, ոչ ոք չի օգնում, երեխաներիս կարոտ եմ մնացել,-ասում է Լուսինեն, իսկ բնակարանում ապրելու տարրական պայմաննները` լույսը, գազը, ջուրը, և, որ, ամենակարևորն է` հույսը, բացակայում են:

Լուսինեին հաց և ջուր են բերում 2 հարևանները, իսկ մեկ անգամ էլ այցելել է համատիրության նախագահը, բայց ասել, որ ոչնչով օգնել չի կարող:

Լուսիների միակ ընկերը Աստվածաշունչն է, որին էլ ապավինում է և սպասում հրաշքի:

ԻՆԳԱ ՀԱՅՐԻՅԱՆ
Հրազդան

brat_eu
05 May 11, 02:54
Աստված , առողջություն ու բախտի տիրանա...