PDA

View Full Version : Վարդան Պետրոսյանը հուլիսի 17-ին, 18-ին, 19-ին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր «Ցմահ բանտարկյալներ» տրագիկոմեդիան:



voter
16 Jul 09, 00:41
Մեղավորը Վարդան Պետրոսյա՞նն է
15:29 | Այսօր | ՄՇԱԿՈՒՅԹ
Դերասան Վարդան Պետրոսյանը հուլիսի 17-ին, 18-ին, 19-ին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր «Ցմահ բանտարկյալներ» տրագիկոմեդիան:

Այն գրել է 2004թ.-ին' ազդված ապրիլյան իրադարձություններից: Այսօր Հայաստանում սրված իրավիճակի, մարտի 1-ի եւ նրա դառը հետեւանքներից հետո պիեսը որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո կրկին կբեմադրվի, սակայն բոլորովին այլ ժանրում:a

Վարդան Պետրոսյանը մենակ չի խաղա, նրան կընկերակցեն եւս երկու դերասաններ' Գեւորգ Մինասյանն ու Մելիք Վարդանյանը:

«Շատ զվարճալի եւ թախծոտ ներկայացման մեջ հանդես են գալու երեք կերպար: Մեկը հասարակության ուժեղ զանգված է' գռփող, թալանող, վերցնող, սպանող, մյուսը խեղճ ժողովուրդն է' բոլոր իրավունքներից զրկված, տեսնում ենք նաեւ ընկած մտավորականի, լսում ենք նրա խոստովանությունը»,- պատմում է ընկած մտավորականին մարմնավորող Վարդան Պետրոսյանը,-«Կարող ենք այս ամենը նաեւ այլ կերպ հասկանալ, հասկանալ իշխանություն, ընդդիմություն եւ այս երկուսի բախման մեջ գտնված մի խեղճ ժողովուրդ, որ չի հասկանում ինչ անի, ելք չի գտնում»:

Նա նշեց, որ փորձել է ստեղծել բարի մթնոլորտ, գունեղ կախարդական աշխարհ, որովհետեւ համոզված է, որ հենց այդ ձեւերի հակասությունն է լավ տպավորություն թողնում. «Հիմա փորձել եմ դա ստանալ. ինչ կլինի, չեմ կարող ասել: Կգա հանդիսատեսը, նա էլ կորոշի ներկայացման ճակատագիրը, կորոշի ներկայացումը կապրի՞: Եթե կապրի, ինչքա՞ն կապրի»:

Վարդան Պետրոսյանը, նոր ոճում հանդես գալով, կարծում է, որ դա կարող է կորցնել իր հանդիսատեսների մի մասին, բայց հաստատ կբերի ուրիշ հանդիսատես: Ըստ նրա' հանդիսատեսի ինչ-որ տոկոս գալիս է նայելու «ջարդեց, փշրեց, կացնահարեց, բոլորին կպավ' Սերժ, Լեւոն, Ռոբերտ, պահ, պահ, պահ, էս ինչ լավ էր կպնում»: «Այդ հանդիսատեսը այս անգամ իրեն բավարարված չի զգա»,- նկատում է Վարդան Պետրոսյանը, որովհետեւ ներկայացման մեջ չկա կոնկրետ անուն, կոնկրետ իրադարձություն, մատնանշած չի օր, ամսաթիվ:

Քանի որ ներկայացման մեջ խոսք է գնում նաեւ մարտի 1-ի մասին, ներկայացվում են տեսարաններ' մարտի 1-ի ողբերգությունից հետո դատարաններում կեղծ վկայությունների հետ կապված, ապա «Ա1+»-ի հարցին, թե ո՞ւմ է մեղադրում դերասանը եւ մտավորականությունը կարո՞ղ էր կանխել, նա պատասխանեց. «Առաջին հերթին մեղադրում եմ ինձ, որովհետեւ այստեղ չէի: Եթե այստեղ լինեի, չգիտեմ' որտեղ կլինեի եւ ինչ կանեի: Ես չգիտեմ, թե ինչ կարող էի անել կանխարգելելու համար, բայց այնուամենայնիվ ես ներկա կլինեի այս դժոխային իրավիճակում: Ինչքանով կարող է մտավորականությունը կանխել, չգիտեմ»: Ըստ նրա' զոհերը մեր ողբերգություններից մեկն են. «Նրանք սրբացան միայն մի բանի համար, որ մենք մեկ անգամ եւս հասկանանք, որ այսպես ապրել անհնար է, բայց մենք էլի չհասկացանք, մեծ քայլերով գնում ենք առաջ»:

Ի դեպ, Վարդան Պետրոսյանը նախագահին, որեւէ նախարարի կամ այլ պաշտոնյայի հրավիրատոմս չի ուղարկում, քանի որ կարծում է, որ նրանք բավականաչափ գումարներ ունեն տոմս գնելու համար: Նա միայն հրավիրատոմսեր է ուղարկում կույրերին, «հին ինտիլիգենցիային' ակադեմիկոսներ, գիտնականներ» եւ այլն, որովհետեւ «դերասանը կրթվում է այդ հանդիսատեսով»:

Իսկ օլիգարխները թատրոն չեն գալիս եւ նրա պնդմամբ' առաջիկա 40 տարում չեն էլ գա:

voter
16 Jul 09, 00:46
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
Հեղինակ` Վահրամ Սահակյանը
Պիեսներ, բեմադրություններ, շոուներ
«Ջութակ եւ խարտոց»

1985 թիվ։

«Ոզնիներ» թատրոնի առաջին ներկայացումն է ։

Խաղացվել է Թատերական գործիչներին կից Դերասանի տանը, որն այժմ Ֆրանսիական դեսպանատունն է Հայաստանում։

Հեղինակներն են Վահրամ Սահակյանը, Վարդան Պետրոսյանը եւ Սուքիաս Թորոսյանը։

Ներկայացումից ոչ մի հատված չի պահպանվել։






Պիեսներ, բեմադրություններ, շոուներ





«ԵԹԵՐՈՒՄ ԵՆ ՈԶՆԻՆԵՐԸ»



1986 թվական։

Խաղացվել է «Ոզնիների» կողմից՝ 1986-ից մինչեւ 2006 թվականը։ Ներկայացվել է տարբեր անվանումներով՝ «Կրկին եթերում», «Վերջին անգամ եթերում», «Ամենավերջին անգամ եթերում, «Մի անգամ եթերում» եւ այլն…



Այս երգիծական, երաշտական ներկայացում մեջ վեր են հանվել տվյալ ժամանակահատվածին, ամսվան, անգամ օրվան համընկնող քաղաքական, հասարակական իրադարձութուններ։ Այդ պատճառով էլ այն երբեք չի կորցրել իր արդիականությունը։ Շոուի ֆինալային մասում հիմնականում ներկայացվել են Վարդան Պետրոսյանի անզուգական պարոդիաները, երգերը։ Առանց Վարդան Պետրոսյանի մասնակցության ներկայացումը վերականգնվել է 94 թվականի ձմռանը եւ կրկին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ, այլ անվանումներով ներկայացվել է 1996 եւ 1997 թվականներին։

Շոուի հեղինակներն են Վահրամ Սահակյանը, Վարդան Պետրոսյանը, Սուքիաս Թորոսյանը եւ մյուս «Ոզնիները»։ Հնարավոր է, որ 2006 թվականին (եթե նշվի “Ոզնիների“ 20-ամյակը, ներկայացումը վերականգնվի, նորացվի եւ կրկին ներկայացվի հանդիսատեսին)։

Գոյություն ունեն տարբեր ժամանակներում նկարահանված տարբեր տեսանյութեր։

Անդամագրվածները կարող են ձեռք բերել այն կամ դիտել հատվածներ։ Ապագայում “Ոզնիները“ մտադիր են արտադրել իրենց ներկայացումների եւ ֆիլմերի հավաքածուն՝ 4 DVD ։







Նույն ինքը “Պեպոն“։

1989 թվական։

Ներկայացումը ինքնին պարոդիա էր Գ. Սունդուկյանի “Պեպո“ պիեսի վրա։ Ինչ որ տեղ նրա շարունակությունն էր, որովհետեւ պիեսը սկսվել է այնտեղից, երբ պեպոն դուրս է գալիս բանտից, որտեղ էլ ծանոթացել է մեծ “հեղափոխական“ Կամոյի հետ, ու սկսում է իր ցածրախավ-պրոլետար ընկերների հետ հեղափոխական գործունեությունը…

Ներկայացումը խաղացվել է 14 անգամ Երիտասարդական պալատի մեծ դահլիճում, այնուհետ այդ ժամանակներում դեռեւս գործող որոշ կոմերիտական եւ կոմունիստական գործիչների աղմուկի պատճառով դադարեցվել է։ Թեեւ դա՛ չի եղել ներկայացման չշարունակվելու պատճառը։ Ուղղակի առաջիկայում հյուրախաղեր կային Ֆրանսիայում եւ այդպես էլ այդ ներկայացումը կարծես թե մոռացվեց։ Հեղինակ Վահրամ Սահակյան։

Պեպոյի դերում Գեւորգ Մինասյան, Կակուլի եւ «Կակուլիներ»՝ Էդուարդ Գրիգորյան, Կամո եւ Գիքո՝ Վարդան Պետրոսյան, Զիմզիմով՝ Մելիք Վարդանյան, Կեկել՝ (Սիամական երկվորյակներ) Նաիրա Սահակյան եւ Աշխեն Պետրոսյան։

Գոյություն ունի ներկայացման VHS-ով նկարահանված տարբերակը, անդամագրվածները կարող են ձեռք բերել այն կամ դիտել հատվածներ։



“Մեկ անգամ Հայաստանում“

1990 թվական։ ավականին արտառոց եւ տվյալ ժամանակաշրջանի բոլոր այլանդակությունները բացեիբաց ցուցադրող ներկայացում։

Խաղացվել է Երիտասարդական պալատի մեծ դահլիճում եւ Փարիզում 1990 թվակնի սեպտեմբերին։

Հեղինակ Վահրամ Սահակյան։

Գոյություն ունի ներկայացման Փարիզյան տարբերակի VHS-ով նկարահանված նյութը։

Անդամագրվածները կարող են ձեռք բերել այն կամ դիտել հատվածներ։

(Նույն ներկայացման տարատեսակներից մեկը բեմադրվել է “Հոռի կյանք“ վերնագրով 1995 թվականին՝ Երեւանում)։



“Ոզնիները“ ցրտի եւ սովի պահին կամ կրկին եթերում 6։

Ներկայացվել է 1993-94 թվականների ձմռանը, Մարզահամերգային համալիրի “Կաֆե“- թատրոնում, այնուհետ ամռանը՝ համալիրի մեծ դահլիճում։

Գոյություն ունի ներկայացման VHS-ով նկարահանված նյութը։

Անդամագրվածները կարող են ձեռք բերել այն կամ դիտել հատվածներ։



“Մեր քեռին ձեր բակում“

1997 թիվ։

Հսկայածավալ շոու-ներկայացում, որ խաղացվել է Երեւանում եւ Լոս Անջելեսում։

Հեղինակներ Վարդան Պետրոսյան եւ Վահրամ Սահակյան։

Դերերում Վարդան Պետրոսյան, Գեւորգ Մինասյան, Մելիք Վարդանյան, Վահրամ Սահակյան։

Տեսաժապավենը կարող եք գտնել հայկական տեսաերիզներ վաճառող ամերիկյան ինտերնետային վաճառքի բաժիններում, իսկ շուտով մեր էջում (իհարկե, միայն անդամագրվածների համար)։



“Կես լուրջ, ութ ու կես կատակ“

1997 թիվ։

Բավականին արտասովոր, միեւնույն ժամանակ փոքր-ինչ դաժան ներկայացում-շոու, որ կրկին խաղացվել է Երեւանում եւ Լոս Անջելեսում։

Հեղինակներ Վարդան Պետրոսյան եւ Վահրամ Սահակյան։

Դերերում Վարդան Պետրոսյան, Գեւորգ Մինասյան, Մելիք Վարդանյան, Վահրամ Սահակյան։

Տեսաժապավենը շուտով կարող եք գտնել մեր էջում (իհարկե, միայն անդամագրվածների համար)։


“Մեր մանկության մանգոն“

1988 թիվ։

“Ոզնիներ“թատրոնի գործունեության հետ այնքան էլ չառնչվող ներկայացում ՎարդանՊետրոսյանի եւ Արամոյի մասնակցությամբ։

Ներկայացման մեջ, 50-ականներից մինչեւ մեր օրերը ցուցադրվում է երեւանյան կյանքը (իր երգերով, ավանդույթներով, վերելքներով ու մանավանդ՝ վերջին անկումներով հանդերձ եւ այլն)։

Վարդան Պետրոսյանը եւ Արամոն ներկայացնում են իսկապես հրաշալի դուետ, ուր կան բազմաթիվ բարոդիաներ, գերհետաքրքրական երկխոսություններ եւ այլն։ Ներկայացումից պահպանված պրոֆեսիոնալ որակի կադրեր կարող եք վերցնել (քաշել) vraert. com-ի անդամագրվածների համար բաժնից։

Հիշեցնենք, որ “Ոզնիների“ ներկայացումների, ֆիլմերի ամբողջական հավաքածուն (1 տուփ՝ 3 DVD) դուրս կգա 2006 կամ 2007 թվականին (թեեւ չենք երաշխավորում)։

voter
06 Aug 09, 15:11
Lragir թերթի հարցազրույցը Վարթան Պետրոսյանի հետ http://viparmenia.com/vb/forum41/political-position-of-intellectuals-13012/#post268291

voter
01 Sep 09, 21:29
Գեւորգ Մինասյան ռաբիսի թարմ սկզբունքները
YouTube - Rabizutyan Imast@.. DISH DASH WORKS DIGITECH1.COM USA DIGITAL (http://www.youtube.com/watch?v=HYc56xrlYmk)
«Մենք ռաբիսներս տարբեր կուսակցություններ են կազմում, որ հասարակական կյանքում տարբեր խաղեր տանք»