View Full Version : Հրատապ հաղորդագրություն
azadakrum
20 May 08, 00:13
Հունիսի 9-ին լրանում է “Ազատագրված տարածքների պաշտպանություն” հասարակական նախաձեռնության և “Հայ կամավորականների համախմբման” համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Նրա ընկերները ակնկալում էին, որ գոնե այդ օրը Ժիրայրը կազատվի և կվերադառնա իր բնականոն կյանքին և գործունեությանը:
Սակայն ստացվել են խիստ անհանգստացնող և ուղղակիորեն Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից:
Նման քայլը բարոյական հանցանք լինելուց բացի նաև ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի և Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետևողականության հերթական արտահայտությունը:
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի
զորակցության կոմիտե
19 մայիսի 2008թ.
www.azadakrum.org
Դե բնական է պիտի արտաքսեն:
Պիտի այս երկրում չմնա մեկը - ով ոչ միայն գիտի այլ նաև համարձակվում է ասել իրականությունը Ղարաբահյան պատերազմի մասին:
Սէֆիլյանը շատ բան գիտի ու շատ բան է համարձակվում ասել:
10 օր առաջ որոշ բաներ ասեց Դարիբալթայանը:Տեսնենք ծերուկի հարցերը ոնց պիտի լուծեն:
Դե դրա համար էլ գոյություն ունի Green Card...;)
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս ստացվել են մի շարք հարցումներ կապված էլեկտրոնային փոստով իբր ԱՄՆ պետական կառույցներից պաշտոնապես ուղարկված հաղորդագրությունների հետ: Այս կեղծ հաղորդագրություններում հիմնականում ստացողին հայտնում են, որ վերջինս շահել է «Գրին քարտ» կամ ԱՄՆ մշտական բնակության իրավունք և պահանջում են դիմելու գործընթացն ավարտին հասցնելու և «Գրին քարտը» ստանալու համար գումար ուղարկել:
Հարկ ենք համարում ձեր ուշադրությանը հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ԱՄՆ ներգաղթի բազմազանության արտոնագրերի (DV) կամ «Գրին քարտի» վիճակախաղի շահող մասնակիցներին էլեկտրոնային փոստով ծանուցում ՉԻ ՈՒՂԱՐԿՈՒՄ: Քենտուքիի հյուպատոսական կենտրոնը DV-2012 ծրագրի մասնակիցներին փոստով գրավոր ծանուցում չի ուղարկելու և ամեն մի մասնակից ինքնուրույն պետք է ստուգի իր դիմումի կարգավիճակը` այցելելով բազմազանության վիճակախաղի (DV) http://www.dvlottery.state.gov կայքը 2011թ. մայիս 1-ից մինչև 2012թ. հունիսի 30-ը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. DV-2012 ծրագրում շահելու մասին իմանալու միակ եղանակը դիմումի կարգավիճակի առցանց ստուգումն է: Թե շահող, թե չշահող մասնակիցները կարող են www.dvlottery.state.gov կայքում ստուգել իրենց դիմումի կարգավիճակը: Դա անելու համար նրանց անհրաժեշտ է ունենալ նույնականացման համարը, որ տրամադրվել է վիճակախաղին մասնակցելու առցանց դիմումը ներկայացնելու ժամանակ: DV-2012 մասնակցները գրանցվել են 2010թ. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում: DV-2012 ծրագրի հետ կապված մանրամասների կամ հետագա քայլերի հետ կապված տես` 2012թ. ԱՄՆ ներգաղթի արտոնագրի վիճակախաղի մասնակցության հրահանգները. http://travel.state.gov/visa/immigrants/types/types_1318.html:
Հիշեք, որ դիմումի կարգավիճակի ստուգումը ՄԻԱԿ եղանակն է, որով շահողները կարող են տեղեկանալ DV-2012-ում շահելու մասին: Շահելու մասին տեղեկացնելուց բացի, կարգավիճակի ստուգման միջոցով կտրվեն նաև հրահանգներ հետագա քայլերի և ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամկետի մասին:
Բազմազանության արտոնագրերի (DV) վիճակախաղի հետ կապված խաբեությունների վերաբերյալ մանրամասների համար տես` http://travel.state.gov/visa/immigrants/types/types_1749.html:
Powered by vBulletin® Version 4.2.2 Copyright © 2025 vBulletin Solutions, Inc. All rights reserved.