PDA

View Full Version : Օտարերկրացիները ապաստան են հայցում ՀՀ-ում



azadakrum
02 May 08, 00:23
Ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել

Հայոց մեծ եղեռնի ընթացքում, երբ հայությունը համատարած ջարդեր ու զանգվածային գաղթ տեսավ, կորցնելով հայրենիքի զգալի մասը, մենք ունեցանք հայոց սփյուռք՝ աշխարհասփյուռ հայեր: Հայ գաղթականները պատսպարվեցին այլ երկրներում՝ դառնալով փախստականներ, տվյալ երկրներում ձեռք բերելով որոշակի կարգավիճակ եւ գոյատեւելու հնարավորություններ...…

ՀՀ անկախացման առաջին օրերից արդեն մեր ժողովուրդը ստիպված էր դիմագրավել մեկ այլ գաղթի՝ բռնի տեղահանվածների մի մեծ հոսքի՝ Ադրբեջանից (նաեւ պատմական հայկական հողերից) բռնագաղթած շուրջ 400 հազար հայերի՝ դեպի ՀՀ մազապուրծ փախուստին:
Մինչեւ 1994թ., երբ մեր երկիրը միացավ Ժնեւյան կոնվենցիային, ՀՀ-ն այդ անձանց վերաբերյալ չի ունեցել օրենսդրություն, պարզապես ընդունել եւ վերաբերվել է որպես մեր ազգակիցների, ովքեր տուն-ունեցվածք թողած փրկվել են ադրբեջանական ջարդարարներից... Այսպես ՀՀ-ն ունեցավ փախստականներ եւ սոցիալական ու իրավական լուծումներ պահանջող նոր ու բարդ խնդիրներ:

Մերօրյա փախստական հասկացությունը երկու հիմնական մեկնաբանություն ունի: Առաջինը՝ հենց փաստացի իմաստն ունի՝ անձը պարտադրանքների կամ այլ վտանգի պատճառով փախել է եւ այն հանրությունում, որում հայտնվել է՝ համարվում է փախստական: Երկրորդը՝ արդեն վերաբերում է նման մարդկանց կարգավիճակին, որը պետք է լուծվի պետական իրավական շրջանակներում:
1994թ.-ից նրանց դերը հանրությունում հստակորեն սահմանվեց, նրանք ունեցան ամրագրված իրավունքներ եւ պարտականություններ, որոնք մինչեւ 1998թ., այնուամենայնիվ, ամբողջությամբ չկիրառվեցին: Կիրառվեցին երկու իմաստով: Մասնավորապես, զինապարտության դրույթը տարածվեց նաեւ նրանց վրա եւ այդ մարդիկ կարողացան մասնակցել երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին՝ անդամագրվելով ՀՀ հասարակական ու քաղաքական կազմակերպություններին:

2000թ.-ից ՀՀ միգրացիայի գործակալությունը մշակեց նաեւ այս ոլորտը կարգավորող օրենք: ՀՀ կառավարությունն ընդունեց 9 որոշում, որոնց հիմամբ իրավասու մարմինը սկսեց ընդունել առաջին դիմումները նաեւ օտարերկրյա այն քաղաքացիներից, որոնք տարբեր պատճառաբանություններով ՀՀ-ից պաշտպանություն էին խնդրում: 2006թ. ՀՀ միգրացիայի գործակալությունը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի դանիական խորհրդի հետ համատեղ սկսեց իրականացնել օրենսդրական բացթողումների վերլուծություն, որից հետո ապաստանի տրամադրման համակարգը որոշակիորեն գործում է: Անձը գործակալություն դիմելով՝ ապահովվում է միջազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներով, նրան շնորհվում է փախստականի կարգավիճակ: Վերլուծությունը ցույց տվեց նաեւ, որ ոլորտի վերանայման, կատարելագործման կարիք է զգացվում: Ու ստեղծվեց համատեղ աշխատանքային խումբ՝ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի եւ ՀՀ միգրացիայի գործակալության աշխատակիցներից կազմված, որն էլ 1.5 տարվա ընթացքում մշակել է օրենքի նոր նախագիծ:

Այդ նախագծում «Փախստականի մասին» ՀՀ գործող օրենքը արմատական փոփոխման է ենթարկվել: Նոր խմբագրմամբ այն կոչվում է «Փախստականի եւ ապաստանի մասին» ՀՀ օրենք, որը շուտով կհանձնվի ՀՀ կառավարության քննարկմանը եւ այնուհետ՝ ԱԺ հաստատմանը: Նախագծում առավել հստակ տարանջատված է, թե ինչ բան է ապաստանը եւ փախստականին ճանաչելը, որը գործող օրենքում բացակայում է: Ներկայիս օրենքում ամրագրված են երկու տարբեր կարգավիճակներ՝ ժամանակավոր պաշտպանված անձ եւ փախստական: Իսկ ահա, նոր օրենքի նախագծում սահմանվել է մեկ կարգավիճակ՝ փախստական: Բացի այդ, օրենքի նախագծում սահմանել են ապաստանի տրամադրման համակարգում մասնակցություն ունեցող յուրաքանչյուր մարմնի իրավասությունները՝ սկսած կառավարությունից, վերջացրած խնամակալական մարմիններով: Հստակեցված են նաեւ ապաստան հայցող երեխաների հետ կապված հարցերը, լուծման ձեւերը, որոնք գործող օրենքում բացակայում են:

Նոր օրենքի նախագծում ներառված է 65 հոդված, իսկ գործող օրենքը 25 հոդված ունի: Այս նախագծում լուծված է նաեւ ժամանակավոր ապրելու իրավունքի հարցը, որը գործակալությունը տալիս է տարին մեկ անգամ: Իսկ փախստականի դեպքում այլ է, հիմքերի դադարեցման պատճառներն էլ ուրիշ են: Նոր օրենքով պիտի այդ խնդիրն էլ լուծվի, որ տարին մեկ անգամի այդ հարցը նոր լուծում ստանա: Այստեղ նախատեսում են նշել փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը: Նոր օրենքի նախագծում ամրագրել են դադարեցման 10 հիմքեր, ՀՀ միգրացիայի գործակալությունը կարող է անձին ճանաչել փախստական, բայց չտրամադրել ապաստանի իրավունք, եթե անձն այլ երկրի կողմից ճանաչվել է փախստական, ունի այնտեղ ապաստանի իրավունք, ուստի եւ՝ բնակության իրավունք: Այսպիսով անձը ունի նաեւ սոցիալական, տնտեսական եւ մշակութային հարցերում որոշակի իրավունքներ, որոնք տրամադրվում են քաղաքացիներին համահավասար: Վերոնշյալ խնդիրներին առնչվող պարզաբանումներ վերջերս արեց ՀՀ միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը, ով հայտնել է, թե «օտարերկրացիների մի մեծ խումբ, որն ստիպված եւ հարկադրված լքել է հայրենիքը, կացություն են խնդրել մեր երկրից... Մեր երկրին դիմած՝ ապաստան հայցողների թիվը տարեցտարի ավելանում է, եւ ներկայում նրանց թիվն անցնում է 1000-ից: Այդքան քաղաքացիներից 800-ին մեր գործակալությունը տվել է ապաստանի իրավունք, որից 300-ը՝ միայն անցյալ տարի, որոնք հիմնականում եղել են Իրաքի քաղաքացիներ»: Նա հայտնեց, որ մեր երկրից ապաստան են հայցել նաեւ Իսրայելի, Լիբանանի, Թուրքիայի, Աֆղանստանի եւ այլ երկրների քաղաքացիներ:

Արամ Ավետյան

Հ.Գ.-1 - Հասկանալով, որ «Փախստականի եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը պիտի լինի առավել հստակ եւ գործնականում կիրառելի, ինչը կարծես փորձում են անել ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ կան մտահոգիչ հարցեր, որոնց մի մասը, կարծում ենք, պիտի ամրագրվի օրենքում, իսկ մի մասն էլ գուցե ամրագրվի օրենքի «տողատակերում»...…
Միշտ էլ առկա է վտանգ, որ որոշակի նպատակային արտաքին ու ներքին քաղաքականության դեպքում շուրջ 98%-ով միատարր ՀՀ-ն կարող է կորցնել իր միատարրությունը: Օրինակ՝ Լիբանանի բնակչության մոտ 40%-ն են միայն բնիկներ, մնացյալը՝ եկվորներ են, ովքեր նախ եղել են փախստականներ, իսկ հիմա քաղաքացիներ են, ու այս երկիրը մշտական քաղաքացիական կռիվներից աչք չի բացում... Շատ կան այսպիսի օրինակներ, շուտով այս հարցը կսկսի հուզել նաեւ եվրոպական զարգացած երկրներին (Հոլանդիա, Բելգիա, Շվեդիա եւ այլն): Կարծում ենք՝ նոր օրենքում հայազգիներին այլ կերպ պիտի անդրադառնալ, այլազգիներին՝ այլ, քանի որ, ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, իսկ օտարների համար՝ ժամանակավոր կացարան:

Մեր պետությունը մտահոգվելու այլ խնդիրներ էլ ունի, որոնք էլ շատ կարեւոր ու հրատապ են, ինչպես վերոնշյալ օրենքը: Մեր հանրությանը պետք է լրջորեն անհանգստացնի սեփական երկրում ապահով ու արդար ապրելու, սերնդե սերունդ զարգանալու հեռանկարը: ՀՀ կառավարությունը առավելապես պիտի մտահոգվի արտագաղթի աճի զարգացման տեմպերից, սեփական ժողովրդի «արտահանմամբ» եւ այլազգիների «ներմուծմամբ» ՀՀ-ից շուտով միայն անունը կմնա... Իշխանությունները պիտի կանոնակարգեն նաեւ արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրը, նախ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, նման աշխատանքի մեկնողներն իրենց թիկունքին պիտի զգան ՀՀ իրավական աջակցությունը, ինչը նույնպես կնպաստի շատ հայորդիների՝ դեպի հայրենիք, ընտանիք վերադարձին, հետո՝ կարելի է պետականորեն կազմակերպել աշխատուժի դուրս առաքումը, ինչը եկամուտներ կբերի եւ՛ անհատին, եւ՛ պետությանը: Սրան զուգահեռ պիտի մշակվի ներգաղթի կազմակերպման, պայմանների ստեղծման հստակ օրենսդրություն: Մենք կորցնում են սփյուռքի «թարմացված» հայության առնվազն ամեն 3-րդ սերունդը: Հների մասին էլ չենք խոսում... Իսկ Հայաստանի հայաթափման ծրագիրը այլոք (հատկապես համաշխարհային կառավարման ձգտող ուժերը, եւ՝ ոչ միայն ՀՀ-ում) հրաշալիորեն օգտագործում են՝ օգտվելով մեր անհեռանկար քայլերից:

Հ.Գ.-2 - «Այդ անհնարին հայը» հարցազրույցում (գրվել է 1919թ., երբ դեռ շարունակվում էին հայկական ջարդերը) բրիտանացի հետախույզ, ազգությամբ հրեա Լոուրենս Արաբացին (ում որոշ պատմաբաններ համարում են սիոնիստական գործիչ) հայերի մասին ասում է՝ «հայերն առավել ինտելեկտուալ, կատարելապես ընտրված, առավել զարգացած ռասան են աշխարհում՝ քաղաքակրթության տեսակետից», - որի համար նա արդարացնում է թուրքերի կատարած ցեղասպանությունը՝ համարելով որ «դա Հայկական հարցի միակ լուծումն է»: Ըստ նրա, հայերին պետք է բնաջնջել ամենուրեք, որ երկիրն էլ որ գնան, որովհետեւ նրանք իրենց որակական հատկությունների պատճառով կարող են գրավել աշխարհը: Նա նշում է. հայերն առաջադիմել են տրամաբանության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի մեջ, նրանք տարբերվում են մանուկ՝ իսկապես հետամնաց ազգերից: Համարում է հայերին ծույլ, չաշխատող, որ նրանք շահագործող են եւ այլն: «Դրա համար», - ասում է նա, - «հայերը չպետք է տիրապետեն Հայաստանին, բարերար հողերին, Հայաստանը պետք է տարանջատել, հայերին ոչնչացնել եւ տեղը լցնել ուրիշ ժողովուրդներով՝ Բալկաններից, փոքր Ասիայից, Հնդկաստանից, Աֆրիկայից...»: Սա միակ նման տեսակետը չէ եւ կան առավել վտանգավորները, որի մասին պարբերաբար տեղեկացնում ենք մեր ընթերցողներին: Ինչ մնում է վերոնշյալ սիոնիստի տեսակետին, որն ուղղված էր հատկապես ԱՄՆ կառավարությանը, այդպես էլ արվեց. Հայաստանը բաժանվեց, բարեբեր հողերը տրվեցին թուրքերին, վրացիներին ու ադրբեջանցիներին եւ մեզ թողեցին մի ժայռակտոր: Ահա սա՛ է սիոնիզմի եւ պանթուրքիզմի միջեւ գոյություն ունեցող համագործակցության ամուր կապը՝ իրենց հեռահար նպատակների համար:

Եթե հայ ազգին չհաջողվի ամրապնդվել իր բնօրրանում, միշտ լինելով բացարձակ մեծամասնություն իր հայրենիքի սահմաններում, ապա... մեր թշնամիների նպատակները կդառնան իրագործելի: Իսկ դրամա-տնտեսական արտաքին ճնշումները ստեղծում են նախապայմաններ արտագաղթի համար եւ ՀՀ-ն ցանկանում են դատարկել ու բնակեցնել օտարներով: ՀՀ այլաբնակեցման գործընթացը սկսված է. արդեն հարյուրավոր արաբներ, թուրքեր, քրդեր, այլ աֆրիկացիներ ու ասիացիներ եւ այլք դիմել են ՀՀ կառավարությանը՝ քաղաքական ապաստան ստանալու համար (որոնք հալածվում են քաղաքական հայացքների, կրոնական, էթնիկական կամ սոցիալական որեւէ խմբի պատկանելու պատճառով): Այս երեւույթին մեզանում պիտի քաղաքական գնահատական նույնպես տրվի: Տարբեր գույնի, կրոնի, մշակույթի ու բարոյականության մարդիկ են այսպիսով թափանցում կամ նպատակայնորեն գալիս ՀՀ, եւ վտանգվում է ոչ միայն մեր պետականությունը, այլեւ՝ մեր գենոֆոնդը, լինելիությունը...
Ցավոք, մեր շատ ու շատ պետական այրեր ու քաղաքական գործիչներ բացարձակապես տեղյակ չեն հայության ու Հայաստանի համար ճակատագրական իրողություններին եւ հաճախ իրենց անտեղյակությամբ խորամանկ թշնամիների թակարդն են ընկնում, հաճախ էլ տեղի տալով գումարի չափին՝ վաճառվում են: Երկու դեպքում էլ ազգն է հատուցում: Այսպես եղավ նաեւ սոցիալական քարտ կոչվածի պարագայում, երբ ՀՀ ամբողջ բնակչության համապարփակ տվյալները մեր «ազգային» գործիչները օրենսդրորեն տրամադրեցին օտարին եւ երբ իբր հասկացան, թե ինչն-ինչոց է, փոփոխեցին օրենքը: Հիմա էլ նման մի բան չլինի հանկարծ...

Այս պետական այր կոչվածներին մի՞թե պարզ չէ, որ հայության եւ Հայաստանի կորստյան դեպքում կորչում են նաեւ իրենք, իրենց ժառանգները եւ ստորաբար ձեռք բերած փողերը: Եթե դեռ պարզ չէ, ապա... հետեւությունը թողնում ենք մեր ընթերցողներին:
Հ.Գ.-3 - Ցավոք, ՀՀ նոր կառավարիչների կողմից այդպես էլ ուշադրության չարժանցավ մեր առաջարկած Հայապահպանության նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, որն այս եւ նմանատիպ այլ հարցերի մի զգալի մասը կներառեր իր գործառույթներում:

Լուսանցք, թիվ 55, 25.04.2008


www.azadakrum.org

voter
03 May 08, 14:45
Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու հիմնական նպատակը հետագայում Եվրոպա հեշտ տեղափոխվելու հնարավորությունն է։

azadakrum
07 May 08, 01:26
Այո, նման տեսակետ էլ կա, թե իբր երրորդ երկրներից Հայաստան են գալիս ժամանակավորապես, որ հետո տեղափոխվեն Եվրոպա կամ ԱՄՆ: Իհարկե նման տեսակետը հիմքեր ունի: Սակայն, կան փաստեր էլ, որ աֆրիկյան ու ասիական աշխարհամասերից ՀՀ եկածները չեն կարողացել այլ երկիր մեկնել ու "լռվել" են Հայաստանում: Ամուսնացել են (աղջիկներ կան, որ արագ ամուսնանում են, իբր հետո նրանց հետ արտասահման մեկնեն), շատերն էլ երեխաներ ունեն…

Ու այսպիսով սրանց նմանների քանակն ավելանում է:

Ի՞նչ է, պիտի հասնի այն կետին, որ գունափոխվենք կամ աչքերներս չռվի-ձգվի, որ հասկանանք սեւամո՞րթ ենք դառնում ու ասենք՝ չինացի՞…
Ի սկզբանե պիտի այս հարցը ճիշտ դրվի ու ՀՀ օրենքն էլ մեր տեսակը պիտի պաշտպանի: Եվ ավելի լավ է մերոնց օտարությունից հետ բերենք, քան այլերին ապաստան տանք ու հետո քաշվենք,,,

voter
07 May 08, 13:21
Այո, նման տեսակետ էլ կա, թե իբր երրորդ երկրներից Հայաստան են գալիս ժամանակավորապես, որ հետո տեղափոխվեն Եվրոպա կամ ԱՄՆ: Իհարկե նման տեսակետը հիմքեր ունի: Սակայն, կան փաստեր էլ, որ աֆրիկյան ու ասիական աշխարհամասերից ՀՀ եկածները չեն կարողացել այլ երկիր մեկնել ու "լռվել" են Հայաստանում: Ամուսնացել են (աղջիկներ կան, որ արագ ամուսնանում են, իբր հետո նրանց հետ արտասահման մեկնեն), շատերն էլ երեխաներ ունեն…

Ու այսպիսով սրանց նմանների քանակն ավելանում է:

Ի՞նչ է, պիտի հասնի այն կետին, որ գունափոխվենք կամ աչքերներս չռվի-ձգվի, որ հասկանանք սեւամո՞րթ ենք դառնում ու ասենք՝ չինացի՞…
Ի սկզբանե պիտի այս հարցը ճիշտ դրվի ու ՀՀ օրենքն էլ մեր տեսակը պիտի պաշտպանի: Եվ ավելի լավ է մերոնց օտարությունից հետ բերենք, քան այլերին ապաստան տանք ու հետո քաշվենք,,,
Մենք տեսակ վաղուց չունենք, Տիգրան Մեծով ու նրա ծովից ծով հայաստանով հպարտանում ենք առանց գիտակցելու, որ նման լայնատարած երկրում չի կարող մեկ տեսակի ժողովուրդ ապրել ու այն աստիճանաբար ասիմիլացնում է տեղի ցեղերին ու եկվորներին։

Եթե մենք ունակ չենք մեր մոտ եկողին դարձնել հայ, թեկուզ չռված կամ սևացած, ուրեմն գոյատևել հետագա հազարամյակները որպես հայ ազգ մենք չենք կարող։

Ապագա ունեն գլոբալիզացիաի աչօրյա մարտահրավերների առաջ միայն այն ազգերն ու պետությունները, որոնք ոչ թե էթնիկական չափանիշներով են իրենց քաղաքացիներին գնահատում, այլ արժանիքներով, որ տալիս է քաղաքացին երկրին։

tratox
11 May 08, 00:37
Haskanale e, erb meke andem qaxaqacun azgayin marduc ver e dasum, nra het azgic u tesakic zrucele animast e u im tankagin jamanakic meeec korust klini. Tigran mecic aveli hzor arqaner u petakanutiunner enq unecel u chenq asimilacvel kam asimilacrel, voronq mec hashvov nuin bann en. Kextotvum es, te kextotum en qez… inch tarberutiun? Aistex xosqe maqur mnalu masin e, voch te ays kam ayn tesakin <herosabar> asilacnelu. Ed Tigrani mexqna, vor amen ,,zbrod,, berec u hzor erkirn apakanec… Da miak orinake e, vor kosmopolitnere berum en (mtqnerum el hrchvum). Tigran mece mec darcav, erb Trdatic jarangec mec erkir u heto <voter>-I pes mtacelov tanul tvec… u qandec hzor azgn u erkire. Mek el Vardan Mamikonyani Avarayri chakatamarte giten andem qaxaqacinere. Anendhat sranq en tmbkaharum. Mexm dzevov asem, vor kosmopolitnere chnexven.
…Kutiakan arqaneri jamanaknerum Tigrani jamanaki Hayastanic eraki hzor u mec petutiun enq unecel, aveli qan 100 tari goyatevac (hnaguyn patmutian masnaget, EPH dasaxos u patmakan gitutiunneri teknacu Artak Movsisyani grqere kardaceq u eli liqe nor bacahaytumnerov grqer), ayn jamanak el azger kayin tarber, bayc Hayqi nersum axtotum chkar, voch genetik, voch el lezvakan kam ayl tipi…
Aveli shat ban kareli e asel u aveli hervic kam hetoic gal, bayc ays amene chuzoxin kam ays mekn el kbavarari kam tasnyak orinaknern el anhimn ktvan.
Aryan, geni, lezvi anaxartutiunn arhamaroxnere tox stugen irenc genetik armatnere u ete xarnacin en, aveli lav e lren, ete maqur en poqrishate, tox xelqi gan…

brat_eu
11 May 08, 02:17
Haskanale e, erb meke andem qaxaqacun azgayin marduc ver e dasum, nra het azgic u tesakic zrucele animast e u im tankagin jamanakic meeec korust klini. Tigran mecic aveli hzor arqaner u petakanutiunner enq unecel u chenq asimilacvel kam asimilacrel, voronq mec hashvov nuin bann en. Kextotvum es, te kextotum en qez… inch tarberutiun? Aistex xosqe maqur mnalu masin e, voch te ays kam ayn tesakin <herosabar> asilacnelu. Ed Tigrani mexqna, vor amen ,,zbrod,, berec u hzor erkirn apakanec… Da miak orinake e, vor kosmopolitnere berum en (mtqnerum el hrchvum). Tigran mece mec darcav, erb Trdatic jarangec mec erkir u heto <voter>-I pes mtacelov tanul tvec… u qandec hzor azgn u erkire. Mek el Vardan Mamikonyani Avarayri chakatamarte giten andem qaxaqacinere. Anendhat sranq en tmbkaharum. Mexm dzevov asem, vor kosmopolitnere chnexven.
…Kutiakan arqaneri jamanaknerum Tigrani jamanaki Hayastanic eraki hzor u mec petutiun enq unecel, aveli qan 100 tari goyatevac (hnaguyn patmutian masnaget, EPH dasaxos u patmakan gitutiunneri teknacu Artak Movsisyani grqere kardaceq u eli liqe nor bacahaytumnerov grqer), ayn jamanak el azger kayin tarber, bayc Hayqi nersum axtotum chkar, voch genetik, voch el lezvakan kam ayl tipi…
Aveli shat ban kareli e asel u aveli hervic kam hetoic gal, bayc ays amene chuzoxin kam ays mekn el kbavarari kam tasnyak orinaknern el anhimn ktvan.
Aryan, geni, lezvi anaxartutiunn arhamaroxnere tox stugen irenc genetik armatnere u ete xarnacin en, aveli lav e lren, ete maqur en poqrishate, tox xelqi gan…

[B]:hm: po armyanskii govorya

tratox
12 May 08, 20:00
tratox - Erkrum bardak e, vorovhetev inch ajlazgi ases hayi anuni tak mer erkirna qandum. Isk bardakin verj talu hamar irapes haye piti ga ishxanutyan ev voch te <yan> azganuni verjacancov amen ... txa... u ajlazgi... vorn im hayreniqe ir naxnineri hayreniqa tesnum, im azgin el iranc struk... Baic shat chmnac.

voter
12 May 08, 22:24
Ռասիտական պրոպագանդա էս անում tratox հուսամ անգիտակից է, այլապես քննարկումը ավելորդ եմ համարում...

Механик
12 May 08, 23:58
voter Ես սա կանվանեի ոչ թե ռասիզմ այլ ...
Առնվազն հանցագործություն է հայ ժողովրդի հատվածների միջև բաժանագծեր մտցնելը:
Այն որ ռոբիկն ու սերժիկը ապիկար իշխանավորներ դուրս եկան ,բոլորովին չի նշանակում որ հայաստանաբնակներն ավելի լավ հայեր են քան արցախաբնակները:

Механик
13 May 08, 00:09
Հիմա փորձեմ մի փոքր թեմային ավելի մոտ:
Լավ է թէ վատ,ընդունենք մենք դա թե չընդունենք մենք կամաց կամաց պիտի դուրս գանք փակ հասարակությունում ,փակ սահմանների պարագայում ապրելու սահմանափակումներից:
Դա իր հետ բերելու է և բերում է ինչ որ տեղ մեր նկարագրին կամ մենթալիտետին ոչ հարիր զարգացումների - սակայն դրանք անխուսափելի են:

voter
13 May 08, 18:59
Կարծում եմ այստեղ ավելի քիչ քաղաքական հարցադրումներ են երևում քան հոգեբանական - կասեի կենդանական, էս սարն իմն ա էս ծառն իմնա...

Ցավոք դա մարդկության մեջ առկա կենդանական բնազդների հետևանք է ու դա մեր հայաստանյան գյուղերում դեռ կա, իսկ մի 20 տարի առաջ ամբողջ Երևանն էր դրանից տնքում - 4րդ մասիվցիք 2րդ մասիվցի էին ծեծում, 6րդ մասիվցիք 3րդ մասիվցի, իսկ կայարան կոնդցի հայտնվելը ուղղակի մարդասպանություն կարող ա լիներ։

Այդ "մաքր-արյունությունը" քարոզվում է զուտ միայն իրենց տարածքում «կարևոր» զգալու համար ու վախից, որ մրցունակ չեն ու ի վիճակի չեն իրենց արժեքները, ունեցվածքը, կանանց պահպանելու - զուտ կենդանական բնազնդեր, ոչինչ գիտակից։

Քանի որ գիտակից մարդու համար հայտնի է, որ գենետիկ հիվանդությունները մեծ հավանականություն ունեն ի հայտ գալու այն սերունդների մոտ որոնք «մաքուր» արյուն են մնում, մոտ հարազատ ազգական կապերով կապված ծնողներ ունեն։

Հայերի մոտ միշտ էլ եղել է չգրված կանոն - ԱՌՆՎԱԶՆ 7 պորտ տարբերություն պիտի լինի մոր ու հոր միջև ու ինքան հեռու ի իրար ազգակից չլինեն ծնողներն, այնքան սերունդը առողջ կլինի։ Ինչը և գենետիկներն են հասատատում - առնվազն հստակ կարելի է ասել, որ լավ իմմունիտետ-դիմակայություն տարբեր հիվանդությունների նկատմամբ ունեն սերունդները, որ տարբեր այլազգի ծնողներից են։

Բայց եթե իսկապես խոսակցությունը քաղաքական բնույթի է ապա արդեն ասեցի, դա մեղմ ասած ընդհանրապես քաննարկման արժանի չէ։

Ավելորդ հերթական ինտերնետային կիլոբայթերի վատնում է այդ խոսակցությունը շարունակելը....

tratox
13 May 08, 21:00
Qav lici, es hayerin taranjatoxneric chem u patrast em hamagorcakcel amen hayi het, kusakcakan, te ankusakcakan, kronakan te ankronakan, hajastanci, te spyrqci. Aravel evc arcaxahayi het. Inqs azatamartik em exel u patrast em krvel naeu Javaxqi hamar. Xosqs hayi anvan tak taqnvac aylazgineri masin e, ovqer mer het aprelov <takic mutilovkeq> en anum u xangarum en mez hangist aprel. Erb asum ei amen tesak... txa ev ... aylazgi, es amenevin hayreniqi voreve hatvaci anvanarkman xndir cheyi dnum, Hayastane mekn e u Arcaxn el hete... + Javaxqn u Naxijevann el, avelin chxoranam, te che vaxic goracoxner khaytnven... kasen te mer ankaxutiune vtangum eq, chhaskanalov vor taracqn el anvtangutian u apahovutian erashxiq e.Inch mnum e rasizmin, apa gitem, vor mezanum kan mardik ovqer rasizme azgayin inqnapahpanman anhrajeshtutiunic chen tarberum, kam nacizmn u fashizme - azgaynakanutiunic - cexakronutiunic. Usti aystex dastiarakchakan xndir chunem lucelu, ov vonc uzum e tox haskana asacs. Haye hay piti mna, fransiacin fransiaci, uzbekn uzbek ev ayspes sharunak. Amen tesak hetaqrqir ev gexecik e yurovi, klini mard - ir azgayin uruin demqov, gazan - ir bnakan kerpov, te buis... Rasiste na e, ov dem e ays ameni pahpanmane ev xarnakich e kama, te akama, gorcov, te mtqov. Ete amen ban xarnelu hamar liner, Astvac xarn el kstexcer, usti rasizmic xosoxnere tox mi hat naen tesnen bnutyan mej kan xarnamusnutiunner, ete kan el apa joru pes amul en darnum, anptux u animast. Im asace bnakan e, ayl voch te rasistakan, ete es hayin asoruc tarberakum em, ho asorun chem viravorum? parzapes asum em asori, ezdi kam hay, ekeq aprenq mer orenqnerov, avanduytnerov u pahpanenq mer uruin demqe. Voch mi aylazgi sranic chi nexacel erbeve, mer hayern inchu en nexvum? parz che... kam el shat parz e...

voter
14 May 08, 19:07
tratox եթե զուտ հայ ազգային արժեքները, օրենքները, բարքերն ես ցանկանում, որ այլազգին գնահատի, ապա անկասկած դրանում ոչ մեկ վիճելու հիմք էլ չունի, նույնիսկ ՊԱՐՏԱԴՐԵԼ է պետք, այլապես մեր արժեքները, բարքերը կանհետանան ու մենք որպես այդպիսին ՀԱՅ հասկացողությունը չենք ունենա։

Նման սկզբունքներով, բոլորն են շարժվում, ներառյալ ամենաբաց ու դեմոկրատական երկրները - սովորիր լեզուն, հարգիր տեղի օրենքները ու բարքերը, ազատ ես մնացածում անել ինչ ցանկանաս։

ՈՒրիշ բան, որ երևի նկատի ունես, թե մյուս այլազգիների ազդեցությունը մեր հայերի վրա ավաղ շատ դեպքերում գերակշռում է ու փոխանակ հայն նրանց ասիմիլացնի դարձնի հայ, հայերեն խոսող, հայերեն մտածող, փոխարենը ինքն հայն է դառնում ուրիշ բան ասիմիլացվում սկսում նրա բարքերն ավելի գնահատել։ Սա է զուտ անթույլատրելի...

Բայց սկզբում ինչ, որ ամուսնանալ, պարսիկ, աֆրիկացիի մասին էր խոսքն ու այնքան էլ հասկանալի չեր ինչ որակների մասին է խոսքն։

Ի դեպ չես փորձել գրելուց առաւ միացնել Autotranslit turn on պատուհանիկն ու ընտրել АМ հայերեն տարբերակը, լատինատառ հայերենով շատ անհարմար է կարդալ, այլն էլ մտքեր նման նուրբ թեմաների վերաբերյալ...